Ճամփորդում ենք

Մենք Ժողովրդական Արվեստի թանգարանում

download (10)Մայիսի 23-ին այցելեցինք Ժողովրդական Արվեստի թանգարան: Մեզ հետ էին  ընկեր Մարինեն, ընկեր Իվետան և 5-րդ դասարանցիները։ Ընկեր Իվետան ուղեկցեց 5-րդ դասարանցիներին, իսկ ընկեր Մարինեն՝ մեզ։ Մեր էքսկուրսավարը ընկեր Գրիգորն էր։ Ընկեր Գրիգորը շատ բարի, հաճելի և հյուրասեր մարդ էր։ Առաջին սենյակում ամեն ինչը փայտից էր։ Այդ սենյակում մենք տեսանք լիքը հետաքրքիր փայտե իրեր, օրինակ՝ աղամանը, որը հիշեցնում էր իրար վրա նստած մի քանի թռչուններ։ Տեսանք նաև նախշազարդ սկուտեղներ, գավաթներ, դաջեր, հսկա նախշազարդ շերեփներ, գրքի կազմեր և տարբեր խոհանոցային իրեր։ Հաջորդ սենյակում մետաղյա իրեր էին, որոնք գեղեցիկ քանդակված էին։ Մենք տեսանք շատ տարբեր  գեղեցիկ զարդեր՝ գոտիներ, վզնոցներ, մատանիներ և ապարանջաններ։ Այս սրահում ցուցադրում էին նաև ազգային տարազներ։
Երրորդ սրահում ցուցադրում էին ասեղնագործ իրեր՝ սփռոցներ, անձեռոցիկներ, սրբիչներ, վերմակներ, բարձի երեսներ, անկողնու ծածկոցներ և այլն։ Տեսանք մի շատ հետաքրքրիր հեռադիտակ։ Այդ հեռադիտակով մենք դիտեցինք տարբեր շատ փոքրկ զարդեր։ Հաջորդ սրահում ցուցադրված էին հնագույն ձեռագործ գորգեր։ Այդ սենյակում է պահվում ամենահին գորգը, որը գործվել է 1819թ․-ին։ Այդ սենյակում կար նաև մի աթոռ, բայց այդ աթոռը սովորական չէր, դա երազանքների աթոռն էր։ Մենք բոլորս նստեցինք այդ աթոռին և երազանք պահեցինք։ Իսկ վերջին սենյակում շատ հետաքրքիր  դեկորատիվ իրեր էին մարդկանց և կենդանիների կերպարանքով։ Մեր սիրելի Սոֆին այդտեղ  դաշնամուր նվագեց ։ Մեզ շատ դուր եկան բոլոր ցուցադրություները, և մենք շատ հպարտացանք, որ մեր նախնիները այդքան լավ վարպետներ էին։

Լուսաբանումը՝ ԱՆի Շահսուվարյանի

Օրվա Ֆոտոպատում՝

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s