Без рубрики

Լրացուցիչ առաջադրանքներ

Առաջադրանք 1
1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան
Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց  այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
-Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիտոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
-Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքնալու հմար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>:  Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:

2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:
3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից:
4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան:
5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Ծանոթ, երջանիկ,  համեղ, լավատես, հայտնի, գիտուն:
6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
———————— աղջիկ
———————քրիստոնյա
———————ճանապարհ
———————ընկեր
———————  անակնկալ
7. Մի պատմություն հորինիր բարի գործի մասին:

Առաջադրանք 2

1. Կարդա՛ տեքստը:
Ձնծաղիկը
Այսօր ես աշնանային անտառում դեղին, նարնջագույն, կարմրավառ տերևներ եմ հավաքում:
Հրաշք-ոսկի է իմ ձեռքերում և շուրջս:
Ես մտածում եմ այն մասին, որ շուտով կգա երկար ու ցրտաշունչ ձմեռը:
Եվ որքան քաջություն ու հույս  է անհրաժեշտ ունենալ փոքրիկ ձնծաղիկին, երբ նա գարնանը կհայտնվի դատարկ ու մերկ անտառում:
Որքան քաջություն և հույս պետք է ներդրված լինեն փոքրիկ կենդանի թերթիկներում, որպեսզի չդողան նրանք:
Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:

2. Ըստ տեքստի բնութագրի՛ր ձնծաղիկին:
3. Տեքստում գտի՛ր կոչական ունեցող  նախադասութուն և կանաչ ներկիր:
4. Փակագծերում տրված բառերից ճիշտը տեղադրիր նախադասության մեջ:
Խաղողի  /կանաչ, զմրուխտ/ որթատունկերի և վարսաթափ ուռենիների մեջ թաքնված աղյուսե շենքը թաղված էր լռության մեջ:
Ճամփորդի  սիրտը կծկվում էր մի /անորոշ, անորսալի/ տագնապից:
5. Ուղղակի խոսքերը վերածել անուղղակիի:
Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց.
-Հորդ լավ նայիր և մի՛ նեղացրու:
-Հետևի՛ր ինձ,- ասաց ընկերս,- հակառակ դեպքում կմոլորվես:

Առաջադրանք 3

1. Կարդա՛ տեքստը:
Տասներկուերորդ դարի հայ հանճարեղ բժիշկ Մխիթար Հերացին իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների առաջ:
Մի գիշեր, երբ մեծ բժիշկը սենյակի  մենակության մեջ նստած ինքնամոռացությամբ ուսումնասիրում էր զանազան բույսեր, որոնց օգտագործումը շատ կարևոր էր համարում բժշկության մեջ, հանկարծ ծեծեցին դուռը:
Հերացին անմիջապես վերցրեց կանթեղը և բացեց դուռը:  Շեմին կանգնած էր մի օտարական:
-Ներիր, բժիշկ,-որ այսպես անպատեհ ժամի քեզ անհանգստացրի:
Հերացին կարծելով, թե եկողը սովորական հիվանդ է, ներս հրավիրեց նրան:
Երբ օտարականը նստեց, Հերացին սկսեց հարցնել նրա առողջության մասին:
-Ես հիվանդ չեմ , բժիշկ: Ես եկել եմ երեք հարց տալու:
-Պատրաստ եմ քեզ լսելու,- ասաց մեծ բժիշկը,- խոսիր:
-Ասա ինձ, բժի՛շկ, ո՞րն է քո բժշկության գաղտնիքը:
-Իմ բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի,- պատասխանեց Հերացին,- իմ բժշկությունը սերն է, սեր դեպի մարդը:
-Ասա ինձ, բժիշկ, դժվա՞ր է  բժշկի պարտականությունները:
-Բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն չափազանց դժվար: Բայց բժշկությունը պարտականություն չէ, զավակս: Բժշկությունն ամենից առաջ կոչվում է խիղճ:
-Մի վերջին հարց էլ , բժիշկ,- ասաց օտարականը,-ինձ չե՞ս վերցնի քեզ մոտ որպես աշակերտ:
-Քո երրորդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչև որ դու չպատասխանես իմ հարցին: Ասա ինձ  խնդրեմ, հանուն հիվանդի դու կարող ես ամեն ինչից զրկել քեզ: Կարող ես քո հանապազօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնել, կարող ես անքուն գիշերներ անցկացնել նրա անկողնու մոտ ՝ մոռանալով քո մերձավորներին: Եվ, վերջապես , դու ընդունակ ես մեկընդմիշտ ընդունել, որ բժշկի աշխատանքը սոսկ պարտականություն չէ, այլ անհուն սեր դեպի մարդը, համակ նվիրում և սրբազան գործ: Եթե ազնիվ ես, ասա ինձ ճշմարտությունը:
Օտարականը շփոթվեց:
-Ես…ես ազնիվ մարդ եմ , բժիշկ,- ասաց նա,- և ես քեզ խաբել չեմ կարող: Ավելի լավ է ես շարունակեմ զբաղվել իմ արհեստով՝ տակառագործությամբ:
Մխիթար Հերացին մոտեցավ և գրկեց օտարականին:
-Ապրես, զավակս, դու ազնիվ մարդ ես և չցանկացար ապագայում հանցագործ դառնալ:
Օտարականը ներողություն խնդրեց և հեռացավ, իսկ Հերացին, որ իրոք ամբողջավին նվիրված էր մարդկությանը, նորից շարունակեց բույսերի ուսումնասիրությունը:

2. Ո՞վ էր Մխիթար Հերացին, ի՞նչ գիտես նրա մասին:
3. Բնութագրի՛ր օտարականին:
4. Ինչպիսին պետք է լիներ բժիշկը:
5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Հիվանդ, ունևոր, դժվար, համարձակ, գեղեցիկ, փակ:
6. Տրված բառերից ընդգծիր ածականները (հատկանիշ ցույց տվող բառերը):
Ծաղիկ, մարդ, գեղեցիկ, նայել, երկաթյա, բախտավոր, հաղթանակ, կարմիր:

Առաջադրանք  4
1. Կարդա՛ տեքստը:
«Նորմանդիա» նավի նավապետը
1870 թվականի մարտի 17-ի գիշերը «Նորմանդիա» նավն անցնում էր Ամերիկայից Անգլիա երթուղին: Մշուշը ծածկել էր ծովը: Նավապետը կանգնել էր նավի կամրջակի վրա: Ճանապարհորդները քնած էին: Մռայլ գիշեր էր, մարդ իր աչքի առջևը չէր տեսնում:
Հանկարծակի մառախուղի միջից  մի ստվեր նշմարվեց: «Մերի» մեծ նավն էր, որ ուղղակի «Նորմանդիայի» վրա էր սուրում:
Բախումը սարսափելի եղավ: Մարդիկ, կանայք, երեխաները վազելով ու լալով  մի ակնթարթում հայտնվեցին  կամրջակի վրա:
Ջուրը ներս է խուժում նավի մեջ:  Շարժիչը լռեց: Նավապետն ուղիղ կանգնած կամրջակի վրա գոչեց.
-Լռություն և ուշադրություն: Ծով իջեցնել մակույկները: Տեղափոխել նախ կանանց, հետո երեխաներին, իսկ նավի անձնակազմն՝ ամենավերջում:
Վաթսուն մարդ կար փրկելու: Արագորեն ծով իջեցրին մակույկները: Բոլորն աղմկելով ու իրար հրմշտելով խուժեցին մակույկները: Բայց այդ ամբողջ իրարանցման ու ժխորի մեջ լսվում էր նավապետի հանգիստ ու վճռական ձայնը: Իմանալով, որ շարժիչը լռել է և ընդամենը վայրկյաններ են մնացել նավի սուզվելուն, նավապետը հրամայեց կրակել այն  տղամարդու վրա, որ կփորձի կանանցից ու երեխաներից առաջ իջնել մակույկը: Բոլորը լռել էին. խուճապահար բազմության վրա իշխեց նավապետի երկաթյա կամքը: Իր մակույկներով օգնության հասավ նաև  «Մերի» նավը:
«Նորմանդիա» նավի նավապետը կամրջակի վրա հանգիստ ու անվրդով  կանգնած հրամայում էր, ղեկավարում և մտածում բոլորի ու ամեն ինչի մասին:
-Փրկեցեք Քլեմանին,- հանկարծ գոռաց նավապետը:
Քլեմանը նավի որդեգիրն էր, մի փոքրիկ տղա;
Նավը դանդաղորեն սուզվում էր ծովի խորունկ ջրերի մեջ:
-Ավելի արագ շարժվեցեք,-գոչեց նավապետը:
Քսաներորդ վայրկյանին նավը ընկղմվեց: Խիզախ նավապետը ոչ մի շարժում չարավ, ոչ մի խոսք  չասաց և կամրջակի վրա ուղիղ կանգնած նավի հետ անշարժ սուզվեց  ալիքների մեջ:
Այսպես զոհվեց «Նորմանդիա» նավի հերոս նավապետը:
2. Ինչո՞ւ էր նավը խորտակվում:
3. Բնութագրե՛ք նավապետին և գնահատե՛ք նրա արաքը:
4. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները:
Մեծ, հաամարձակ, կախարդել, չքնաղ, ագահ, բուժել, կատար, դրացի:
5. Բաղադրիչները միացրո՛ւ և կազմի՛ր նոր բառեր:
ապ        արդյունք
բարի      կարգել
դուռ       պան
անդունդ     խոր
բազում    թիվ
լեռ   լանջ
լեռ      ային
ձեռք     փայտ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s