Ստեղծագործում են սովորողները

Գիտելիքից կարևոր…

IMG_20180601_125201Հունիսի 2-ին 4-րդ դասարանցիների ավարտական ստուգումն էր Մայրենի լեզվից: Հեղինակային կրթական ծրագրում  թելադրությունը սոսկ վարժանքից, լսածը գրի առնելու պրոցեսից,  դարձել է նաև սովորողի մի շարք հմտությունների ստուգում:
Ըստ կարգի ստուգմանը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով ու ականջակալներով: Որոշված ժամին նախօրոք ընտրված և հստակ ձայնագրված տեքստը՝ իր առաջադրանքներով տեղադրվում է դպրոցի կայքում: Սովորողը լսում է տեքստը և գրում Microsoft Word ֆայլում, որից հետո կատարում է տրված առաջադրանքները: Ժամանակի ավարտից հետո գրածը պահպանում է pdf ֆորմատով և իր մեյլով ուղարկում նշված հասցեով:

Տրված առաջադրանքների շարքում անշուշտ կարևորված են սովորողի կողմից տեքստը ընկալելը, համացանցում որոնողական աշխատանք կատարելը, ինչպես նաև սովորողի ստեղծագործական ունակությունները, չէ՞ որ «երևակայությունը գիտելիքից կարևոր է»: Ներկայացնում եմ 4-րդցիների ավարտական ստուգման ստեղծական աշխատանքներից.

***

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ծերին ու սկսում միջատներ ման գալ: Ես գնացի տուն, որ հեռադիտակս վերցնեմ: Բայց երբ եկա, երաշտահավն այդ ծառին չէր: Նայեցի շուրջս, տեսա թռչում է մոտակա անտառ: Վազեցի նրա ետևից: Վազում էի ու հեռադիտակով հետևում երաշտահավին: Նա սկսեց ավելի արագ թռչել, չէի հասցնում: Կանգնեցի, որ հանգստանամ: Երաշտահավը սկսեց դանդաղ թռչել, կարծես ինձ էր
սպասում: Նորից գնացի նրա ետևից: Անտառ մտանք, երաշտահավը թռավ մի մեծ ծառի վրա: Ես նկատեցի, որ նա մոտենում է բնին և միջատներ է բաժանում իր ձագուկներին: Ուրախ վերադարձա տուն և բոլորին պատմեցի: Այդ օրվանից ձմռանը երաշտահավերին կերակրում եմ ու տաքացնում:

Լիլիթ Ղազարյան

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ծերին ու սկսում գեղեցիկ երգել. բոլորը հիանում էին: Հանկարծ նրան մոտեցավ ագռավը և նախանձից ասաց.

-Դու շատ վատ ես երգում, ինձ դուր չի գալիս:

Նա վիրավորվեց , էլ չէր երգում: Եկան նրա ընկերները, ուրախացրին և նա սկսեց նորից երգել, իսկ ագռավին ոչ մեկն էլ չէր սիրում և հարգում:

Եթեր Սիմոնյան

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ճյուղից ու սկսում իր երկու ճուտիկների համար կեր հայթայթել: Արագ մի ճյուղից մյուս ճյուղ էր վազում և ուզում է, որ  ճուտիկները միշտ կուշտ լինեն: Եվ շուտով ճուտիկներ մեծանում են և հասունանում: Մի անգամ երբ երաշտահավը գնաց կեր գտնելու, նրանք մտածեցին, որ իրենք են ուզում կեր գտնել իրենց մոր համար: Երաշտահավը չկարողացավ կեր գտնել, քանի որ արդեն ծերացել էր, բայց երբ գալիս է հետ, շատ է ուրախանում՝ տեսնելով, որ իր ձագերն են կեր գտել: Եվ այդպես ուրախ իրար հետ կերան այն կերը, որը ձագուկներն էին գտել:

Անուշիկ Մանուկյան

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ծերին ու սկսում ծլվլալ։ Մենք պատուհանը բացեցինք և սկսեցինք գոռալ, որ երաշտահավը լռի։ Մի քանի րոպեից նա լռեց,  և մենք էլ չէինք գոռում։ Մի ժամից տասը երաշտահավ թառեցին մեր ծառի վրա և սկսեցին ծլվլալ։ Մենք նորից գոռացինք, բայց չօգնեց, մենք չէինք կարող ոչ մի բան անել և սպասում էինք մինչև երաշտահավերը լռեին։

 Աթանեսյան Վահան

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ծերին ու սկսում նայել, թե որտեղ կա կեր, որից հետո նա կերը գտնում և տանում էր բույնը: Մի օր նա հոգնեց այդ գործից և չգնաց կեր որոնելու, բայց նա տեսավ, որ նա պարտավոր է դա անել, որովհետև ձագերը չէին կարողանում մեկ օր առանց ուտելիք ապրել: Նա արագ թռավ կեր գտնելու ու կերը գտնելուց հետո տվեց այն ձագերին:

Միքայել Շվագիր

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ծերին ու սկսում որդեր ման գալ,
և այդպես ամեն օր: Մի օր ընտանիքով գնացինք անտառ: Սկսեցինք շրջել անտառով մեկ:
Անտառը շատ գեղեցիկ էր: Շրջելու ընթացքում նկատեցինք երաշտահավ: Սկսեցինք
հետևել նրան: Հեռվից հեռադիտակով նայում էինք նրան: Նա շատ գեղեցիկ էր:

Սոֆի Նահապետյան

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ծերին ու սկսում է երգել։ Երաշտահավը իջավ և սկսեց ուտելիք ման գալ իր փոքրիկ ճուտիկների համար։ Հետո նա գնաց իր ճուտիկներին կերակրելու դա մի քիչ զզվելի էր։

Արեգ Աբգարյան

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ծերին ու սկսում կեր որոնել իր ձագերի համար։ Հենց նա մի որդ է գտնում, իսկույն սլանում է, տանում է և կերակրում իր ձագերին։ Այսպես ապրում էին ամեն օր։

Մանե Տոնոյան

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ծերին ու սկսում կեր հայթայթել: Հետ է գալիս և տեսնում է ճուտիկները չկան: Ման է գալիս, չի գտնում և տեսնում է, որ իրար հետ խաղում են ուրիշ ծառի բնում:

Միլենա Բաբայան

Լույսը բացվում էր թե չէ, երաշտահավը թռչում էր ծառի ծերին ու սկսում կերակուր հայթայթել։ Նա շատ դժվարանում էր, որովհետև ձմեռ էր։ Մենք որոշեցինք նրան օգնել։ Մենք վերցրեցինք հայրիկի բաժին արևածաղիկը և լցրեցինք մի փոքրիկ ամանի մեջ։ Նա գնում գալիս էր և մի- մի հատ վերցնում էր։ Նա եկավ և մեզ համար երգեց։ Ես մտածում եմ նա մեզ շնորհակալություն հայտնեց։

Անի Շահսուվարյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s