Կոմիտաս

220px-KomitasՃանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի Читать далее

Реклама

Ֆլեշմոբ.առաջարկում են սովորողները

IMG_6812 - CopyԸստ հայոց լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբի 4-5-րդ դասարանների վերջին առաջադրանքի մասնակիցներն իրենք պետք է մտածեին ու կազմեին ֆլեշմոբյան առաջադրանքներ: Ստացել ենք բավականին հետաքրքիր և ինքնատիպ առաջադրանքներ: Читать далее

Ուսումնական պարապմունք. սեպտեմբեր-դեկտեմբեր

Դեկտեմբերի 19-21

Դեկտեմբերի 14

Անգիր սովորիր Մեսրոպ Մաշտոցի գրած շարականը

Սիրելի սովորող, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է, չմոռանաս մասնակցել:

Դեկտեմբերի 13

Տեքստային աշխատանք

Դեկտեմբերի 12

Շատ լավ կարդալ սովորիր Հայ սերմնացանի աղոթքը

Կետադրիր հատվածը:

Արևն ու Լուսինն Աստծո զավակներն են Արևն աղջիկ է Լուսինը տղա հոր հրամանով նրանք պարտավորվում են աշխարհին գիշեր-ցերեկ հերթով հսկել վիճակ են գցում թե գիշերն իրենցից ով հսկի վիճակն ընկնում է քրոջը Արևին և քույր ու եղբայր սկսում են տաք տաք վիճել աղմուկի ձայնը լսելով գալիս է հայրը երբ իմանում է պատճառը նախատում է Լուսնին և հրամայում որ գիշերները նա հսկի լուսինը հասկանալի է հանձն է առնում հոր կամքը կատարել ապա Աստված աղջկան է դիմում առաջարկելով ցերեկները հսկել արևը սակայն առարկում է ասելով թե ինքն իր աղջիկ տեղով օրը ցերեկով մարդկանց աչքին երևալուց ամաչում է այդ դեպքում ասում է հայրը ձեռքերիդ մեջ մի մի խուրձ ասեղ բռնիր ով համարձակվի քեզ նայել ասեղներով աչքերը ծակիր:

Դեկտեմբերի 11
Դեկտեմբերի 10
Դեկտեմբերի 7
  • Հանգստյան օրերին՝ Ընտրիր Ավ. Իսահակյանի բանաստեղծություններից մեկը, պատրաստիր ռադիոնյութ կամ տեսանյութ: Իսահակյանից մենք անցել ենք Ռավեննայում», «Գետակի վրա»«Աշուն է, քամի» բանաստեղծությունները: Կարող ես կարդալ  Իսահակյանի գրած ուրիշ բանաստեղծություններ և ընտրել  մեկ այլ բանաստեղծություն: Աշխատանքդ տեղադրիր բլոգում:
Դեկտեմբերի 6
Բլոգում պատմիր Ավ. Իսահակյանի «Երգի հրապույրը» պատմվածքի  մասին՝  ո՞րն է գլխավոր ասելիքը, ի՞նչ է սովորեցնում, ի՞նչ հասկացաք, ո՞ր հատվածը հավանեցիք և ինչո՞ւ: Պատմիր այնպես, որ ովքեր չեն կարդացել, ցանկանան կարդալ:

 

Շաբաթվա աշխատանք՝

Շաբաթվա ընթացքում կարգի բերեք բլոգները: Լրացրեք թերի աշխատանքները:

Դեկտեմբերի 5
 Կարդա շարունակությունը:

Երգի հրապույրը

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նկարագրի՛ր այն աշխարհը, որի մասին պատմվում է:
  3. Բնութագրի՛ր տղային:
Դեկտեմբերի 4

Հատվածը գրավոր փոխադրիր (համառոտ), ապա շարունակիր պատմությունը:

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար:

 

Դեկտեմբերի 3
7-10 նախադասությամբ պատմիր Ավ. Իսահակյանի և նրա տուն-թանգարանի մասին: Աշխատանքդ տեղադրիր բլոգում:

Շաբաթվա աշխատանք՝

Շաբաթվա ընթացքում կարգի եք բերում բլոգները: Լրացնում թերի աշխատանքները:

 

Նոյեմբերի 30
Ավետիք Իսահակյան՝ Ամենապիտանի բանը
1. Քո բլոգում պատմիր հեքիաթի մասին: Պատմիր, գովազդիր այնպես, որ ովքեր չեն կարդացել, ցանկանան կարդալ:
2.Անգիր սովորիր Ավետիք Իսահակյանի «Աշուն է, քամի» բանաստեղծությունը:

Լրացուցիչ առաջադրանք՝ համացանցից գտիր և կարդա Ավետիք Իսահակյանի, նրա տուն-թանգարանի մասին:
Օգնող նյութեր՝

Կրկնիր Ավ. Իսահակյանից սովորած բանաստեղծությունները՝

Նոյեմբերի 29
Ավետիք Իսահակյան՝ Ամենապիտանի բանը
Առաջադրանքներ՝
  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
  2. Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:
  3. Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
  4. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:
Նոյեմբերի 28
Հնչյունափոխություն

1. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույժ
բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ

2.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:

3.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի,
լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր,
կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

Նոյեմբերի 27

Անդրադարձ Ինքնաստուգմանը:

Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն դարձել է գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզպան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

Կարդա Ավետիք Իսահակյանի «Աշուն է, քամի» բանաստեղծությունը :

Ինքնաստուգման միավորները՝

Արթուր-4
Տաթև-7
Սահակյան Դավիթ-7
Նարե-6
Միքայել-5
Համլետ-6
Էրիկ-4
Հակոբ-7
Սիմ. Դավիթ-4
Ստեփան-4
Անի-7
Գոռ-7
Հ. Աննա-6
ԱՆժելա-7
Ստելա-6
Վարդան-4
Գոհար-7
Արմեն-8

Նոյեմբերի 26

Ավետիք Իսահակյան «Արևի մոտ»

Առաջադրանքներ

  1. Հեքիաթից դու՛րս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
  3. Բացատրի՛ր վերնագիրը:
  4. Գրի՛ր կարծիքդ այս հեքիաթի մասին:
  5. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ խրճիթ, ճամփորդ, հրճվանք, խավար, անգութ, ամուր:
  6. Գրի՛ր տրված բառերի հականիշները՝ քնքուշ, խեղճ, վերելք, անվախ, խավար, խրճիթ:
Նոյեմբերի 22

Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Գլուխ իններորդ

1. «Դժվարությունը արգելք է, որի վրայով պետք է թռչել»,- մտածում էր Տոնինոն: Իսկ ի՞նչ է դժվարությունը քեզ համար, ինչպե՞ս ես դու հաղթահարում դժվարությունները:

Նոյեմբերի 21

Դասարանում՝ Թեստային աշխատանք

Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Գլուխ ութերորդ

1.Ի՞նչ կարևոր բան հասկացավ Տոնինոն Պաոլայի հետ խնդիրը քննարկելուց հետո:
2. Վերնագրիր գլուխը՝ ա) մեկ բառով   բ) բառակապակցությամբ   գ) նախադասությամբ

Նոյեմբերի 20

Ավ. Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը չէին սովորել Սիմոնյան և Սահակյան Դավիթները և Ստեփանը:

Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Գլուխ յոթերորդ

1.Պատկերացրու՝ դու ես Տոնինոյի փոխարեն, արդեն հոգնել ու ձանձրացել ես անտեսանելի լինելուց, քեզ մենակ ու անզոր ես զգում, ի՞նչ ելք կգտնեիր:
2. Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ Պաոլան տեսավ Տոնինոյին:

ԱՆգիր սովորիր Ավետիք Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը

Նոյեմբերի 19

Երկհնչյունների ուղղագրությունը՝ ոյ, յո-իո. կատարիր առաջադրանքները

Կարդա Ավետիք Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը

Նոյեմբերի 16

Սիրելի սովորող, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է, չմոռանաս մասնակցել:

  • Անգիր սովորիր Ավ. Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը:

Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Գլուխ վեցերորդ

1. «Հիմա ես գիտեմ, թե աշխարհում ինչն է ամենավատ բանը,- ասում էր ինքն իրեն Տոնինոն,- ոչ «երկուսը» և  ոչ էլ աղքատությունը: Չէ՞ որ աղքատները կարող են իրար օգնել: Ամենավատ բանը մենակությունն է: Մենակ մարդը միշտ էլ անուժ է: Երջանկության համար ուրիշ մարդիկ են պետք՝ մայր, բարեկամներ, ընկերներ, ուսուցիչ, մի խոսքով, աշխարհի բոլոր մարդիկ»:
7-10 նախադասությամբ պատմիր, թե ինչն է  քեզ համար ամենավատ բանը, համաձա՞յն ես, որ մենակ մարդը միշտ էլ անուժ է, և ի՞նչ է երջանկությունը քեզ համար:

2. Հատվածը սովորիր պատմել:

Նոյեմբերի 15

Երկհնչյունների ուղղագրությունը՝ ույ-յու

  • Անգիր սովորիր Ավ. Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը:

Նոյեմբերի 14

Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Գլուխ հինգերորդ

1. Ինչպիսի՞ն էին հինգերորդ բ դասարանի երեխաները: Փորձեք համեմատել ձեր դասարանի հետ, ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք նկատում:
2. «Այնպես արեք, որ ես լինեմ ձեզ նման, ինձ մենակ մի թողեք»,-խնդրում էր Տոնինոն: Երբևէ ձեզ մենակ զգացե՞լ եք, պատմեք այդ մասին:

  • Շատ լավ կարդալ սովորիր Ավ. Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը:

Նոյեմբերի 13

Երկհնչյունների ուղղագրությունը. յա-իա-եա

Նոյեմբերի 12

Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Գլուխ չորրորդ. Հատվածը սովորիր պատմել

1. Արդարացրու Տոնինոյին:
2. Մեղադրիր Տոնինոյին: Երկու դեպքում էլ չմոռանաս հիմնավորել:

Նոյեմբերի 9

Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Գլուխ երրորդ . Հատվածը սովորիր պատմել

1. Վերնագրիր հատվածը:
2. Թվարկիր հերոսներին և յուրաքանչյուրին բնութագրիր դիպուկ բառերով:
3. Նկարագրիր այն փոխադրամիջոցը, որը կցանկանայիր, որ գործեր մեր քաղաքում:

Նոյեմբերի 8

յ ձայնակապի ուղղագրությունը

Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Գլուխ երկրորդ

1.Հիշիր դեպք, երբ դու փորձել ես խաղ խաղալ ընկերոջդ կամ ընկերներիդ գլխին: Պատմիր այդ մասին:
2.Պատահել է այնպես, որ ընկերդ ինչ-որ բան է արել, բայց ուսուցիչը կամ ուսուցչուհին խոսել է քեզ վրա կամ հակառակը: Պատմիր այդ մասին:
3.Ինքդ կազմիր հարցեր այս գլխի վերաբերյալ:

Նոյեմբերի 7

Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Գլուխ առաջին

1. Ո՞ր հատվածներում ես քեզ նմանեցնում Տոնինոյին, հիշիր մի այդպիսի դեպք և պատմիր:
2. Ո՞րն է այս գլխի ամենակարևոր նախադասությունը քեզ համար:
3.  Կուզեի՞ր դու էլ անտեսանելի լինել: Ինչո՞ւ, ի՞նչ կանեիր:

Գործնական աշխատանք

Շարունակիր՝ ամբողջական միտք դարձնելով:
Եթե բերեիր…………………………………………………………………

Երանի գնայի———————————————————-

Թե կարդայիր————————————————

Գուցե գայիք—————————————————

Բառարանային աշխատանք

Փնտրիր և գտիր մառան  բառի բացատրությունը, նայիր թե՛ ստուգաբանական, թե՛ արմատական, թե՛ բացատրական բառարաններում: Կարող ես դիմել նաև մեծահասակներին:

Նոյեմբերի 6

Կարդա Սեբաստացու ընթերցանության ոճը:

Առաջադրանք՝

Գրիր, պատմիր քո կարդալու մասին:  Ինչպե՞ր էր ընթերցում Մխիթար Սեբաստացին, ինչպե՞ս ես ընթերցում դու: Աշխատանքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Նոյեմբերի 5

Գրավոր աշխատանք՝
Պատմիր աշնանային արձակուրդի մասին: Պատմիր այնպես, որ պատումը լինի՝

  • լինի հետաքրքիր, անմիջական, անկեղծ
  • պատմիր, թե ինչպես է անցել աշնանային արձակուրդդ
  • պատումիդ մեջ գրիր քո կատարած աշխատանքների մասին և կցիր այդ աշխատանքների հղումները (աշնանային ֆոտոպատում, կարդացած գիրք, թարգմանություն և այլն)
  • աշխատանքը վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Բանավոր աշխատանք՝
Կազմիր հարցեր Ջաննի Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները» գրքի առաջին գլխի վերաբերյալ:

Հոկտեմբերի 26- նոյեմբերի 3

  1. Հոկտեմբեր ամսվա քո ընտրած և կարդացած գրքի մասին հրապարակիր բլոգում` ըստ հետևյալ պահանջների:
  2. Կարդա Ռոդարիի «Անտեսանելի Տոնինոյի արկածները» գիրքը:
  3. Թարգմանական նախագիծ՝ Նյութերն ընտրեք այս  կայքից: Նայեք, որ արդեն թարգմանված  նյութերը չընտրեք:

Լրացուցիչ աշխատանք՝ 

  1.  Ամենաաշնանային, ամենաստեղծական ու ինքնատիպ առաջադրանքը՝ Աշունը իմ քաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում… և այս ամենը իմ ֆոտոխցիկից:
    Լուսանկարիր աշունը. ամենաստացված, ամենաառանձնահատուկ նկարները հրապարակի՛ր բլոգումդ և պարտադիր գրի՛ր  մեկնաբանություն յուրաքանչյուր նկարի համար:

Հոկտեմբերի 25

Գործնական աշխատանք

1.Փակագծերում տրված բառերը անհրաժեշտ ձևով գրիր
համապատասխան տեղերում։

Սարի …. երևում էին մոտակա …. բոլոր տները, իսկ ճերմակ …. մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)

Ասֆալտապատ …. սլացող մեքենան կանգ առավ …. ցայտաղբյուրի մոտ, և …. ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

2. Լրացրու բաց թողնված տառերը:

Լուսաբացի առա-ին սա-սու-ը՝ հանկար-ակի դուրս թա-վող ճա-ագայթների հոսանքը, թարմ ու պայծառ, սահում էր ար-նացած մակերեսի վրայից… Նա մանավանդ սիրում էր վերհիշել գետակը, որ բար-ունքներից աղմկելով վայր էր թափվում, մտնում խոնար-ված տանիքների տակ պատսպարված հ—ղակների բակերը կամ խա-տվող կամրջի տակ: Ձայնը գլխին էր տալիս, գովեր-ում անսահման երեկոն, որն օր-րվում էր բլուրների վրա, եկեղեցու հնչ-ն զանգակի հետ…

  1. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել,  հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանը «Հացը» պատմվածքի չորրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Հոկտեմբերի 24

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանը «Հացը» պատմվածքի երրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Հոկտեմբերի 22

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանը «Հացը» պատմվածքի երկրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Հոկտեմբերի 19

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանը «Հացը» պատմվածքի առաջին հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Կրկնիր Համո Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը:

Հոկտեմբերի 18

Ը-ի ուղղագրությունը, կատարիր առաջադրանքները:

Անգիր սովորիր Համո Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը:

Հոկտեմբերի 17

Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ նմանահնչյուն կամ մեկ հնչյունով տարբերվող  բառերը և սովորիր:

Շատ լավ կարդալ սովորիր Համո Սահյանի «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը:

Համացանցից հանիր տեղեկություններ Համո Սահյանի մասին, տեղադրիր բլոգում, նշիր այն աղբյուրը, որից օգտվել ես:

Հոկտեմբերի 16

Օ-ո-ի ուղղագրությունը:  Կատարիր 5-8-րդ առաջադրանքները:

Կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները:

Համո Սահյան

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:

Հոկտեմբերի 15

Օ-ո-ի ուղղագրությունը: Ուշադիր կարդա տեսական մասը, կատարիր 1-4-րդ առաջադրանքները:

Հոկտեմբերի 10-14

  • Հոտեմբերի 12-ին մասնակցիր Հայոց լեզվի ֆլեշմոբին:
  • Կրկնիր Է-ե-ի ուղղագրությունը.
  • Կարդա Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները: Քո ընտրությամբ երկու տուն սովորիր անգիր:
  • Սկսում ենք շուրջտարյա նախագիծ`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս:

Հոկտեմբերի 9

Է-ե-ի ուղղագրությունը. շարունակիր կատարել առաջադրանքները:

Հոկտեմբերի 8

Դասին անպատրաստ էին Ստեփանը, Համլետը, Դավիթը, Արթուրը:

Է-ե-ի ուղղագրությունը. կատարիր 1-4-րդ առաջադրանքները:

Կոմիտասից ընտրած բանաստեղծությունները սովորել արտահայտիչ կարդալ:

Հոկտեմբերի 5

Հոկտեմբերի 4

Պատմիր այսօրվա ճամփորդության մասին, կիսվիր քո տպավորություններով, աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:

Հոկտեմբերի 3

Կարդա Կոմիտասի մասին, կատարիր առաջադրանքը:

Լրացուցիչ աշխատանք՝ Թարգմանչաց տոնին ընդառաջ կատարում ենք թարգմանություններ: Անցած տարի սովորողները սկսել են թարգմանել Հազար ու մի հարց ու պատասխան կայքից իրենց հետաքրքրող նյութերը, արդյունքում ստեղծել ենք փաթեթ: Աշխատանքն այս տարի շարունակում եք դուք:

Նյութերն ընտրում եք այս  կայքից: Նայեք, որ արդեն թարգմանված  նյութերը չընտրեք: Աշխատանքի համար տրվում է 10-15 օր:

Հոկտեմբերի 2

Գործնական աշխատանք՝ Սուսան Մարկոսյանի գրքից կատարիր առ. 5, 6, 7:

Կրկնիր Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Կարդա Կոմիտասի մասին

Հոկտեմբերի 1

Գործնական աշխատանք

1.Դասավորի՛ր բառերն ըստ այբուբենի հաջորդականության:

Խմորեղեն, րոպե, ալարկոտ, հրաժեշտ, նժույգ, գնդացիր, ստախոս, բազե:

2.Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Դափնեվարդ, դժոխք, դաշույն, դողդոջուն, դադար, դարձյալ, դաղձ, դաշունահար, դողէրոցք, դդում, դյութել, դժվարըմբռնելի, դարպասապահ, դղրդյուն:

Սեպտեմբերի 28

Մուշեղ Գալշոյան «Սպասումը»

  • Ընտրիր քո բաժանած հատվածներից մեկը, գրավոր պատմիր:
  • Կատարիր 7-րդ և 8-րդ առաջադրանքները:

Սեպտեմբերի 27

Նորից կարդա Մուշեղ Գալշոյանի «Սպասումը», կատարիր 4-6-րդ առաջադրանքները:

Թեստային աշխատանքի միավորները

Միքայել Սահակյան- 6
Դավիթ Սահակյան-9
Արթուր Բադալյան-5
Անի Բաղդասարյան- 7
Արմեն Ուլիխանյան-8,5
Էրիկ Հագեյան-6
Հակոբ Աբրահամյան-7,5
Գոռ Խաչատրյան-7
Աննա Հովհաննիսյան-9
Անժելա Դադոյան- 7,5
Տաթև Սարգսյան-8
Արինա Ամիրյան-8
Ստելա Ղոսլամյան-8,5
Համլետ Սարգսյան- 4

Ստեփան Հարությունյան- աշխատանք չի ներկայացրել
Դավիթ Սիմոնյան- աշխատանք չի ներկայացրել
Ռուբեն Սահակյան- աշխատանք չի ներկայացրել
Դանիլով Վարդան- աշխատանք չի ներկայացրել

Սեպտեմբերի 26

  • Վաղը ընդհանուր պարապմունքին արտասանելու ենք Կոմիտասի «Ճանապարհ»-ը:
  • Կարդա Մուշեղ Գալշոյանի «Սպասումը», կատարիր 1-3-րդ առաջադրանքները:

Սեպտեմբերի 25

Ինքնաստուգում. Կատարիր առաջադրանքները, աշխատանքդ մեյլով ուղարկիր ինձ:

Անգիր սովորիր Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի

Սեպտեմբերի 24

Նորից կարդա քո ընտրած բանաստեղծությունը և գրիր՝

Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Ի՞նչ մտքեր ծնվեցին բանաստեղծությունը կարդալիս:
Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:

Թեստ-ինքնաստուգումներ՝ (թեստերը կազմել են Արևելյան դպրոցի նախորդ տարվա 5-րդցիները)

Սեպտեմբերի 20

  • Անգիր սովորիր Համո Սահյանից քո ընտրած բանաստեղծությունը:
  • Հաշվի՛րթե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞
    հնչյուն կա:

Երկրպագու, սերկևիլ, եռատերև, անողնաշար, որևէ, ամենաերկար, ոզնի, վերջ, ով, կես, երբ

Սեպտեմբերի 19

  • Ընտրիր Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը, սովորիր:
    Ընտրիր այնպիսի բանաստեղծություն, որը չեք անցել:

Գործնական քերականություն. տառ և հնչյուն

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում`

արև,տասներկու ,նաև, ևս,  գզգզել, անորակ, ճանապարհ,  որոգայթ, որոշել, չորս, մոտենալ

Սեպտեմբերի 18

Ռանչպարների կանչը:

Բանավոր աշխատանք՝

  1. Ինչո՞ւ է դասատու Մելքոնը կարևոր նշանակություն տալիս հայոց այբուբենն անգիր իմանալուն:
  2. Այբուբենն անգիր սովորելու ի՞նչ ձև էր ընտրել ուսուցիչը:
  3. Գիտե՞ք այբուբենի տառերից կազմված ուրիշ ստեղծագործություններ:

Գրավոր աշխատանք՝

  1. Գտի՛ր և գրի՛ր  լեզվի մասին առածներ, սովորիր այդ առածները:
  2. Հետևյալ բառերը բաժանիր բաղադրիչների՝ արծաթազօծ, անօթևան, ամանորյա, ամենօրյա, մեղմորեն, ունկնդիր: Օրինակ՝ մեղմօրոր-մեղմ+օրոր

Սեպտեմբերի 17

Դաշտենց «Ռանչպարների կանչը»

Գործնական աշխատանք

1.Գրիր բաց թողնված ձայնավորները:

այժմ….ական, ան….ական, անպատ….հ, անվր….պ, դող….րոցք, ելև….ջ, երբև.…, երբևից…., էլեկտրա….ներգիա, լայն….կրան, մանր…., վայր….ջք, տի.…զերք, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ, արծաթազ….ծ, մեղմ….րոր, մեղմ….րեն, նախ….րոք, ակ….նդետ, ակ….նթարթ, անակ….նկալ, ան….նդհատ, հյուր….նկալ, ճեպ….նթաց, մերթ….նդմերթ, նոր….նտիր, որոտ….նդոստ, սր….նթաց, ունկ….նդիր:

2.Գրիր բաց թողնված բաղաձայնները:

Գա….րիել, դար….ին, եր…., ի….րև, խա….ել, Հակո…., համ….երել, համ….ույր, փր….ուր, սուր…., ուր….աթ, Քերո…., աղ….անոց, ցայտաղ….յուր, եղ….այր, ավա…., կողպե…., գո…., եր…., զու….ել, թա….ավոր, թար….մանել, կարա…., հո….նակի, մար….արիտ, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), օրիոր…., գնոր…., ժողովուր…., ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր, ըն….ունակ, ըն….ունել, ասացվա….ք, ընդար….ակ, գլուխկոն….ի, համար….ակ, բար…., թխվա….ք, բար….ր, խ….կել, հար….ակվել, փոր…., ամբող…., ա….ջիկ, ե….բայր:

3.Գրի՛ր շարադրություն «Ձայնավորներն ու բաղաձայնները» թեմայով:

Առաջադրանքների փաթեթ Յուրիկի և Տարոնի համար:

Սեպտեմբերի 14

Սիրելի սովորողներ, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաք մասնակցել: Ժամը 19.00-ին կդրվի mskh.am-ում:

Սեպտեմբերի 13-ի գործնական աշխատանքը չէին կատարել Համլետը, Դավիթը, Ռուբենը:

Գործնական աշխատանք

  1. Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր:
  2. Գրիր բառեր, որոնք իրարից մեկ բաղաձայնով են տարբերվում: Օրինակ՝ պայտ-փայտ, գետ-կետ
  3. Այնպիսի բառեր գրիր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:
  4. Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրիր:
  5. թուր, հուն, բուն բառերի մեջ ավելացրու յ հնչյուն, ինչ բառեր ստացար: Այդ բառերը գործածիր նախադասությունների մեջ:

Կարդա՛ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից այս հատվածը և կատարիր առաջադրանքները:

Սեպտեմբերի 13

Մեսրոպ Մաշտոցի մասին: Դասը մնում է նույնը:

Առաջադրանք Տարոնի և Յուրիկի համար՝ Մի փոքր պատմիր քո մասին:

Գործնական աշխատանք

Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ

Հայերենի ձայնավորներն են՝ ա, ի, ու, ը, է(ե), օ(ո)

1.է, ս, ի, տ, լ, ու, մ, օ, կ, ը, ա հնչյուններից որո՞նք են ձայնավորները:

2.Նախադասությունները լրացրու:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են`………:

Հայերենի բաղաձայն հնչյուններն են`………:

  1. Ձայնավոր հնչյունները փոխելով ստացիր նոր բառեր:

Պատ, դար, սար, բառ, տող, տուն, վարք, վիզ, հարկ, գարի, կարճ:

  1. Շարունակիր շարքը, գրիր ձայնավորով վերջացող երեքական բառ:

Օրինակ՝ գարի, կատու, …

  1. Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրիր:
  2. Միևնույն ձայնավորով վերջացող հինգ բառ գրիր:

Սեպտեմբերի 12

Սիրելի սովորողներ, այս տարի աշխատելու ենք նաև Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքով: Գիրքը ներբեռնեք:

Կարդա, սովորիր և իմացիր Մեսրոպ Մաշտոցի մասին:

Լրացրո՛ւ տեքստի բաց թողած բառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է … թվին Տարոն գավառի  …  գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես … : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ …  երաշխավորությամբ  և … արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, … քաղաքներում: …  թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք: Առաջին գիրքը, որ թարգմանվել է հայերեն …  է, իսկ հայերեն առաջին նախադասությունը՝… :

Սեպտեմբեր 11

Հնչյունաբանություն. կատարիր առաջադարանքները:

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»

  1. Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի:

Սեպտեմբեր 10

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը», կարդա նաև երկրորդ մասը:

  1. Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի հատվածը:
  2. Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն:

Սեպտեմբերի 6

Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ստեղծագործության առաջին մասը:

Կատարիր առաջադրանքները:

  1. Առաջին մասը բաժանիր հատվածների և վերնագրիր յուրաքանչյուր հատվածը:
  2. Այդ հատվածներից, որը քեզ ամենաշատն է դուր եկել, գրավոր փոխադրիր:
  3. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քարայր, մեծ, չքնաղ, ճամփա:
  4. Առաջին մասից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել-թ լսում ենք, դ գրում:

Սեպտեմբերի 5

Ամառային հարցաշար. լրացրու հարցաշարը և տեղադրիր քո բլոգում՝ կցելով քո լուսանկարներից մեկը:

Կարդա Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ստեղծագործության առաջին մասը:

Սեպտեմբեր 4

Դասարանում

Առաջին դպրոցները. ընթերցում, քննարկում

Ովքեր չէին կատարել առաջադրանքները. նորից ընթերցեք, կատարեք առաջադրանքները:

Ուսումնական պարապմունք. սեպտեմբեր-դեկտեմբեր

Դեկտեմբերի 19-21

Դեկտեմբերի 14

Անգիր սովորիր Մեսրոպ Մաշտոցի գրած շարականը

Սիրելի սովորող, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է, չմոռանաս մասնակցել:

Դեկտեմբերի 13

Կարդա, համեմատիր դասարանում գրած քո աշխատանքի հետ, գտիր սխալներդ, ուղղիր, սովորիր քո սխալ գրած բառերը: Այդ բառերով կազմիր նախադասություններ:

Հարուստ է Խոսրովի հինավուրց անտառի կենդանական ու բուսական աշխարհը։ Նրա մթին թավուտներում վխտում են այծյամները,  կխտարները, արջերն ու վարազները: Անտառում լսվում են նրանց աշխույժ շարժումների ձայները։ Զգույշ մոտենում եմ քարակոփ ժայռին ու բարձրանում վեր։ Ներքևում տեսնում եմ բրդոտ մորթով, ծուռ թաթերով մի սևամազ հսկա արջ։ Բրդոտը  մոտենում է վիթխարի կաղնուն և ուսից իջեցնում հսկա գերանը։ Գերանի մի ծայրը դնում է գետնին, իսկ մյուսը բարձրացնում ու դնում ծառի ճեղքում։ Սանդուղքի պես մի բան է ստացվում։ Քաղցրասեր արջն ուզում էր հասնել մեղվի փեթակին։

«Խոսրովի անտառում» աշխատանքի միավորները՝

Թադե-աշխատանքը պատճենված է
Աղ. Հայկ-աշխատանքը պատճենված է
Գ. Հովհաննես-3
Ս. Արեգ -9
Արտյոմ-6
Բ. Արմեն-5
Ս. Նարեկ-3
Հ. Դավիթ-3
Լեո-4
Սյուզաննա-4
Մարի-7
Պ. Հայկ-4
Մ. ԱՆի-7
Արեն-3
Վիկա-6
Աբ. Գուրգեն-8
Պ. Արեգ-5
Մ. Հարություն-3
Բ. Դավիթ-10

Դեկտեմբերի 12

Շատ լավ կարդալ սովորիր Մեսրոպ Մաշտոցի գրած շարականը

Կարդա, սովորիր և իմացիր Մեսրոպ Մաշտոցի մասին:

Դեկտեմբերի 11

Շատ լավ կարդալ սովորիր Մեսրոպ Մաշտոցի շարականը

Դեկտեմբերի 10

Կրկնիր Հայ սերմնացանի աղոթքը

1.Կարդա առակըլրացրու բաց թողած տառերը:
Առակ
Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտա-ելուց հետո որոշեց  խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պա-կեց։ Խեղ-, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը երկար մտածելուց հետո գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղ-ր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վեհափառ առյուծը։ Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։ Աղվեսն ասաց.
-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։

  1. Վերնագրիր առակը:
    3. Ո՞րն էր առակի ասելիքըի՞նչ հասկացար:
    4.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

քարայր-
մտածել-
ագահ-
5. Բացատրիր հետևյալ բառերը՝

ուժասպառ-
ագահաբար-

6.Գրիր մեկ բառով:

Օրինակ՝ սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող,  կին բժիշկ, բալի ծառ:

Դեկտեմբերի 7

Անգիր սովորիր Հայ սերմնացանի աղոթքը

«Ասք լավաշի մասին» աշխատանքի միավորները՝

Արտյոմ-8
Շ. Գուրգեն-8
Բ. Դավիթ-10
Գ. Հովհաննես-3
Նարե-7
Սյուզաննա-7
Պ. Հայկ-7
Հ. Դավիթ-3
Արեն-3
Անի-7
Պ. Արեգ-6
Կարապետ-4
Արսեն-5
Լեո-7
Վիկա-6
Ս. Արեգ-7
Մարի-6
Թադե-5
Ս. Նարեկ-3
Աղ. Հայկ-9
Աբ. Գուրգեն-10

Մալքոնյան Հարություն-աշխատանք չի ներկայացրել

Դեկտեմբերի 6

Դասարանում՝ բաժանվել ենք խմբերի, և յուրաքանչյուր խումբ մտածել է, թե ինչպես բեմադրի Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»:

Շաբաթվա աշխատանք՝

Շաբաթվա ընթացքում կարգի բերեք բլոգները: Լրացրեք թերի աշխատանքները:

Դեկտեմբերի 5

Կարդա, համեմատիր դասարանում գրած քո աշխատանքի հետ, գտիր սխալներդ, ուղղիր, սովորիր քո սխալ գրած բառերը: Այդ բառերով կազմիր նախադասություններ:

Ասք լավաշի մասին

Բուրավետ, ախորժագրգիռ լավաշը Հայաստան աշխարհի սուրբ հացն է։ Ճերմակ ու նրբաթերթ լավաշի մասին մի ասք էր հյուսվել։ Հայոց Արամ արքան կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին։ Արամը ընդունում է հաղթող Նոսորի պայմանը։ Ըստ պայմանի հայոց թագավորը ազատ կարձակվեր, եթե տասը օր մնար անոթի, իսկ հետո նետաձգությամբ մրցեր Նոսորի հետ և հաղթեր։ Հայերը տասը օր նրբաթերթ հացը հնարամտորեն թաքցնելով հասցնում են իրենց արքային։ Նոսորին թվում էր, թե տասը օրում Արամը ուժասպառ կլիներ։ Սակայն Նոսորի ջանքերը ապարդյուն էին։

Դեկտեմբերի 4

Գործնական աշխատանք

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Հանկար-  հանդիպակա-  ժայռի տակից մի ամեհի վարազ դուրս թ-ավ և չոր մացառներն ու դալար թ-ուտները ջարդուխուրդ անելով՝ խոյացավ դեպի ար-ը: Երբ արջը տեսավ վարազին, ուզեց փա-չել, բայց երկյուղն այնքան մեծ էր, որ սայթաքեց ու թրմ-աց գետնին: Կատաղած վարազը ակն-արթորեն հար-ակվեց ու պատա-ոտեց ախոյանին: Վարազը վրեժ էր լուծում իր ձա-ուկների համար:

2.Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ բառերը
գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-
Ի՞նչ-

3.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Թրի կտրածը կլավանա,
Ասա՝ ով է ընկերդ,
Լավ է մարդու աչքը դուրս գա,

4.Տրված բառերը դարձրու ածանցավոր:

սալոր, գիր, տուն, բարի, տանձ
օրինակ՝ սալոր-սալորենի

5.Գրիր տրված բառերի հականիշները:

բարի, շատախոս, տխուր, բարձր, ստորոտ, ազնիվ

6.Ավարտիր նախադաությունները:

Ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե
Վաղը ընկերներով կգնանք անտառ, որպեսզի
Ողջ քաղաքը արթուն էր, որովհետև

7.Օգտվելով բառարանից՝ գրիր տրված բառերի հոմանիշները:

օրնիբուն, չարչարվել, խոշոր, լուռ, համարձակ, երկյուղ:

Շաբաթվա աշխատանք՝

Շաբաթվա ընթացքում կարգի բերեք բլոգները: Լրացրեք թերի աշխատանքները:

Դեկտեմբերի 3

Գրիր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
Գրիր այնպես, որ պատումը՝

  • լինի հետաքրքիր
  • ունենա  նկարագրություններ
  • նկարագրությունները լինեն պատկերավոր
  • լինի անմիջական
  • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
  • Աշխատանքը տեղադրիր բլոգում:

Շաբաթվա աշխատանք՝

Շաբաթվա ընթացքում կարգի եք բերում բլոգները: Լրացնում թերի աշխատանքները:

Նոյեմբերի 30

Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը», սովորիր պատմել:

  1. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:
  2. Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:
  3. Լրացրու բաց թողած տառերը՝ կես-ր,  թխվա-ք, գլուխկոն-ի, ցանկու-յուն, թռ-ուն:
  4. Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:
    Ես՝ աղա, դու՝ աղա,
    Ինչ ցանես,
    Ով ինչ անի,
  5. 2-3 նախադասությամբ շարունակի՛ր քամու մասին այս պատմությունը՝Կար-չկար մի քամի կար։ Այս քամին շատ չարաճճի էր՝ մե՛կ ամպերն էր ցիրուցան անում, մե՛կ ծառերի ճյուղերը տարուբերում, մե՛կ…

Լրացուցիչ առաջադրանք՝

Կարդացեք անցած տարվա ստեղծած ամանորյա այս ընթերցարանի պատմություններից, առանձնացրեք այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիք:

Նոյեմբերի 29

Կարդա Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»

  1. Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
  3. Ինքդ վերնագրիր պատմությունը:

Լրացուցիչ աշխատանք՝

  • Ավարտիր նախադասությունները:
    Գազանների արքան գազազած էր, որովհետև
    Հայրը խորհուրդ տվեց աղջկան, որ
    Գայլը ընդհուպ մոտեցել էր գյուղին, քանի որ
  • Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:
    Աջով տուր,
    Լավություն արա,
    Սարը սարին չի հանդիպի,
    Ուժեղի մոտ միշտ էլ

Նոյեմբերի 28

Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

  1. Կազմիր նախադասություններ հետևյալ բառերով՝ ընդամենը, նեղվածք, անօգուտ, խցկվել, հևիհև, աղտոտել, օվկիանոս:

Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

Լսելու համար՝

Նոյեմբերի 27

Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» ստեղծագործությունը:

Պատասխանեք ձեր իսկ կազմած հարցերին ՝

  1. Նշիր, թե տղան ո՞ւմ էր ուզում տեղավորել իր սրտում:
  2. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
  3. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:
  4. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
  5. Ի՞նչ եք հասկանում «սիրտը նվիրել» ասելով:
  6. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:
  7. Ձեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:

Նոյեմբերի 26

Կարդա Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» ստեղծագործությունը:

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
  2. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

Նոյեմբերի 22-23

Ավետիք Իսահակյան «Եղնիկը» կարդա, կատարիր  առաջադրանքները:

Հանգստյան օրերին՝ նախագծային առաջադրանք՝  ընտրիր որևէ թեմա, որը հատկապես քեզ դուր է գալիս, (դասարանում խոսել ենք այս մասին), կարդա այդ մասին, ուսումնասիրիր, ապա այդ թեմայով պատրաստիր ռադիոնյութ: Հիշիր, որ ռադիոնյութը պետք է ունենա սկիզբ, այսինքն ողջույնի խոսք պետք է ասես ու ներկայանաս, ապա խոսես այն մասին, թե ինչի մասին է լինելու քո ռադիոնյութը, լավ կլինի նաև այդ թեմայով հետաքրքիր հարցեր մտածես ու հարցազրույցներ վերցնես քո շրջապատից, վերջում ամփոփես և հրաժեշտ տաս: Աշխատանքդ տեղադրիր բլոգում:

Նոյեմբերի 21

Ընթերցարանից կարդա (էջ 42) Ավ. Իսահակյանի «Եղնիկը», դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Նոյեմբերի 20

Սիրելի սովորողներ, ձեր բլոգներում պատմեք ճամփորդության մասին: Պատմեք այնպես, որ պատումը ՝

  • լինի հետաքրքիր և անմիջական
  • ներկայացնի ձեր զգացողությունները, տպավորությունները
  • պատմեք այն ամենը, ինչ տեսաք, արեցիք ու սովորեցիք Ավետիք Իսահակյանի թանգարանում
  • աշխատանքը վերնագրեք, տեղադրեք բլոգում:

Նոյեմբերի 19

Սիրելի սովորողներ, վաղը գնալու ենք Ավետիք Իսահակյանի թանգարան՝ մասնակցելու այնտեղ իրականացվող կրթական ծրագրին: Գնալու ենք 2-րդ դասաժամից հետո, վերադառնալու ենք 12:30
Ճամփորդության գումարը՝ 1000 դրամ:

Կրնկնիր Ավետիք Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը և կատարիր առաջադրանքները՝

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտիր և դուրս գրիր:
  2. Գրիր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկիր:
  4. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրու և նկարագրիր ուռենին:
  5. Դու վերնագրիր բանաստեղծությունը:
  6. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

Լրացուցիչ առաջադրանք՝ համացանցից գտիր և կարդա Ավետիք Իսահակյանի, նրա տուն-թանգարանի մասին:

Օգնող նյութեր՝ Կենսագրական տվյալներ

Իսահակյանի տուն-թանգարանը

Նոյեմբերի 16

Սիրելի սովորող, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է, չմոռանաս մասնակցել:

Անգիր սովորիր Ավետիք Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը:

Գործնական աշխատանք

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի -սկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարա-յան դաշտում: Ո-կույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փա-լփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղ-ը, բուրումնավետ սերկ-իլը ժպտում են իրենց եր-ներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազ-ծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդար-ակ այգիների երկայնքով, աս-ալտապատ ճանապար-ների եզրերով:

2.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները (իմաստով մոտ բառերը):

երփներանգ, սաղարթ, ճամփա

3. Բացատրիր հետևյալ բառերը:

արծաթազօծել, ասֆալտապատ, ծիրանագույն, սաղարթախիտ

4.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

երփն (գույն), երբ, ճանապարհ, արձակ

Նոյեմբերի 15

Համեմատեք ձեր գրածի հետ, ուղղեք սխալները, կատարեք առաջադրանքները:

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

  1. Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ կենդանի-թ լսում ենք, դ գրում
  2. Այդ բառերով կազմիր նախադասություններ:
  3. Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

կենդանի-
ձագ-
օր-
երբ-
թուխս-

Գրավոր աշխատանքի միավորները՝
Աղ. Հայկ-8
Ս.Արեգ-7
Թադե-5
Մ. Անի-8
Արմեն-3
Արսեն-6
Հ. Դավիթ-2
Պ. Հայկ-4
Էդուարդ-2
Փ. Հովիկ-4
Սյուզաննա-5
Արտյոմ-9
Կարապետ-6
Գ. Հովհաննես-3
Աբ. Գուրգեն-9
Մարի-9
Վիկտորյա-6
Բ. Դավիթ-9
Լեո-3
Նարե-5
Պ. Արեգ-5
Արեն-3

Մ. Հարություն- աշխատանք չի ներկայացրել
Ս. Նարեկ-աշխատանք չի ներկայացրել

Նոյեմբերի 14

Կատարիր տեքստից հետո տրված առաջադրանքները:

Նոյեմբերի 13

Ընթերցանություն

Ավետիք Իսահակյան «Երջանիկ խրճիթը»՝ Ընթերցարանից (էջ 45):

  • Կատարիր առաջադրանք 1-ինը:
  • Գտի՛ր նոր վերնագիր այս պատմվածքի համար:
  • Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:

Նոյեմբերի 12

Դասարանում՝ կարդացել ենք Ջելսոմինոյի մասին հորինած պատմությունները, ընտրել լավագույն աշխատանքները:

Ընթերցարանից (էջ 45) կարդա Ավետիք Իսահակյանի «Երջանիկ խրճիթը», դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

Նոյեմբերի 9

Հաշվի առնելով Ջելսոմինոյի հատկանիշները՝ հորինիր պատմություն «Ջելսոմինոն սեբաստացիների աշխարհում» վերնագրով, ուշադրություն դարձրու ուղղագրությանը և կետադրությանը: Աշխատանքդ տեղադրիր բլոգում:

Բառային աշխատանք հանգստյան օրերին՝

Ներբեռնիր Մարիետ Սիմոնյանի. Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար գիրքը: Գրքի վերջում (էջ 109) կա ուղղագրական բառարան, դուրս գրիր ա-ով սկսվող բառերը, սովորիր ուղղագրությունը, որ բառն անծանոթ է, բացատրիր բացատրական բառարանի օգնությամբ, սովորիր:

Նոյեմբերի 8

Դասարանում՝  Լեզվական խաղ-մրցույթ կրթահամալիրի տոնին:

Տանը՝ 5-րդ դասարանցիները հրավիրատոմսեր են կազմել և ով ում ցանկացել է, հրավիրել է մասնակցելու Նոյեմբերի 10-ի Հարիսայի ծեսին… Նայիր հրավիրատոմսերը, ընտրիր այն հրավիրատոմսը, որը հավանում ես, ապա Թողնել մեկնաբանություն  (Добавить комментарий) բաժնում գրիր կարծիքդ՝ ինչու ես հավանել, ինչն էր հետաքրքիր և այլն:

Նոյեմբերի 7

Ավարտիր թեստային աշխատանքը՝ Ջելսոմինոյի արկածները

Նոյեմբերի 6

Իմ ուսումնական աշունը՝ աշխատանքների ստուգում, քննարկում

Թեստային աշխատանք՝ Ջելսոմինոյի արկածները

Կատարիր 1-ին, 3-րդ, 6-րդ և 7-րդ առաջադրանքները։

Նոյեմբերի 5

Գրավոր աշխատանք՝
Պատմիր աշնանային արձակուրդի մասին: Պատմիր այնպես, որ պատումը լինի՝

  • լինի հետաքրքիր, անմիջական, անկեղծ
  • պատմիր, թե ինչպես է անցել աշնանային արձակուրդդ
  • պատումիդ մեջ գրիր քո կատարած աշխատանքների մասին և կցիր այդ աշխատանքների հղումները (աշնանային ֆոտոպատում, կարդացած գիրք, թարգմանություն և այլն)
  • աշխատանքը վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Բանավոր աշխատանք՝
Կազմիր հարցեր Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գրքի առաջին գլխի վերաբերյալ:

Հոկտեմբերի 27-նոյեմբերի 4

Կարդա Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը: Կարդա այնպես, որ կարողանաս ներկայացնել, պատմել քո կարդացածը, քննարկել:

Լրացուցիչ աշխատանքներ՝ 

  1. Կարդա քո նախընտրած գիրքը և այդ մասին հրապարակիր բլոգում` ըստ հետևյալ պահանջների:
  2.  Ամենաաշնանային, ամենաստեղծական ու ինքնատիպ առաջադրանքը՝ Աշունը իմ քաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում… և այս ամենը իմ ֆոտոխցիկից:
    Լուսանկարիր աշունը. ամենաստացված, ամենաառանձնահատուկ նկարները հրապարակի՛ր բլոգումդ և պարտադիր գրի՛ր  մեկնաբանություն յուրաքանչյուր նկարի համար:

Հոկտեմբերի 25

Բառային աշխատանք

1.Բացատրիր հետևյալ բառերը՝ փառամոլ, թիկնեղ, կիրակնօրյա, օտարոտի:

2.Մեկ բառով գրիր, օրինակ՝ պար գալ-պարել

պար գալ-
լաց լինել-
շատ խոսող-
աստղերով զարդարված-
ձյունով պատված-
արծաթով օծված-

3.Ավարտիր նախադաությունները:

Որսորդը խոսում էր մի մարդու մասին, որին
Մարդ կարող է հասնել հաջողության, եթե

Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում»  պատմվածքից դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:

Հոկտեմբերի 24

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Գրավոր աշխատանք`

1.Բնութագրի՛ր հորը:
2.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:
3.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Հոկտեմբերի 22

Գրավոր աշխատանք`

Հիշի՛ր այն օրը, երբ դու առաջին անգամ ոտք դրեցիր դպրոց: Գրի՛ր այդ մասին «Իմ առաջին օրը դպրոցում» վերնագրով: Աշխատանքը տեղադրիր բլոգում:

Կարդա Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի երրորդ մասը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Հոկտեմբերի 19

Կարդա Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի երկրորդ մասը, կատարիր հետևյալ առաջադրանքները՝

  1. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
  2. Ի՞նչ էր մտածում Ջիմը դպրոցի մասին:
  3. Գրիր, թե ինչն է ուրախացնում և ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Հոկտեմբերի 18

Կարդա Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի առաջին մասը:

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  • Թվարկիր հերոսներին:

Կրկնիր Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց» բանաստեղծությունը:

Ինքնաստուգման միավորները՝

Արեն-6
Վիկտորյա-9
Արտյոմ-8
Ա.Հայկ-6
Բ.Դավիթ-9
Շ. Գուրգեն-8
Ս.Նարեկ-6
Աբ. Գուրգեն-7
Աղ.Մարի-7
Արսեն-6
Անի-7
Թադե-6
Գ. Հովհաննես-6
Կարապետ-6
Սյուզաննա-6
Պ. Արեգ-8
Փ.Հովիկ-2
Ս.Արեգ-7
Բ.Արմեն-8

Ալեն-աշխատանք չի ներկայացրել
Հարություն-աշխատանք չի ներկայացրել
Էդուարդ-աշխատանք չի ներկայացրել

Հոկտեմբերի 17

Լրացրու բաց թողնված տառերը և կատարիր առաջադրանքները:

Անտառի սանիտարը

Երաշտահավին ամենուրեք կարելի հանդիպել։ Նա ապրում է գյուղում, քաղաքում կամ էլ անտառում։

Ամռանը սպիտակ այտերով այս թռչնակին գրեթե չես տեսնի։ Նա մինչև տասնհինգ ձա- է ունենում, ուստի ողջ օրն զբաղված է իր քա-ցած ճուտիկների համար կերակուր հայթայթելով։ Անընդհատ մի ճյուղից մյուսն է թռչում, կեր որոնում։ Հենց որ մի որ- է գտնում, իսկույն դեպի բույնն է սլանում։ Այդպես նա անտառը մաքրում է շատ վնասատուներից։

Ձմռանը երաշտահավն անպայման մոտ է թռչում լուսամուտներին։ Կարծես ուզում է հիշեցնել, որ դրսում արդեն ցուրտ է, կեր էլ չկա։ Երաշտահավի պատանի բարեկամը կհասկանա նրա լուռ խն-րանքը և արևածաղկի սերմերով ու կանեփով լի կերակրաման կկախի թևավորի համար։ Բարեկամին միայնակ և ան-գնական չպիտի թողնել։

Հարցեր

  1. Ողջ օրը երաշտահավն ինչո՞վ է զբաղված լինում։ Ինչո՞ւ։
  2. Համացանցից երաժշտահավի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթի՛ր և պատճենի՛ր։
  3. Շարունակի՛ր։ Հորինիր փոքրիկ պատում։

Ձմռան մի առավոտ երաշտահավը մոտեցավ իմ պատուհանին և ․․․․

Հոկտեմբերի 16

Դասարանում՝ Ինքնաստուգում

Ովքեր չէին կարդացել Վիլյամ Սարոյանի առակները, ինչպես պայմանավորվել էինք, կարդում են մինչև ուրբաթ օրը: Արեգ Պարսիլյանն արդեն կարդացել է, իսկ Ալեն Մնացականյանը սկսել է կարդալ: Ձեր և ձեր ընկերների աշխատանքները կարող եք տեսնել այստեղ:

Հոկտեմբերի 15

Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց» բանաստեղծությունը կարդա և կատարիր 1-3-րդ առաջադրանքները:

Վիլյամ Սարոյանի առակները չէին կարդացել հետևյալ սովորողները՝

Փոլանդյան Հովիկը
Գյուրօղյան Էդուարդը
Մնացականյան Ալենը
Հարութունյան Դավիթը
Պարսիլյան Արեգը
Շատվերյան Արենը
Մալքոսյան Հարությունը
Աբգարյան Սյուզաննան

Հոկտեմբերի 10-14

Հոկտեմբերի 9

Ստեղծագործական աշխատանք
Շարադրիր մտքերդ աշնան թեմայով` ընտրելով հետևյալ վերնագրերից մեկը «Աշուն է», «Աշնան քամին». «Աշնան գույները»: Կարող ես ինքդ նոր վերնագիր մտածել: Աշխատանքը տեղադրիր բլոգում:

Գործնական աշխատանք

Ըստ «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծության ամբողջացրու նախադասությունները` պատասխանելով հարցերին:

Խաշամն ի՞նչ էր անում:
Քամու ձեռքերն ի՞նչ էին անում:
Ամպն ի՞նչ էր արել:
Ցերեկն ի՞նչ էր արել:
Ձյունն ի՞նչ է անելու:

Բանաստեղծությունը սովորիր անգիր:

Հոկտեմբերի 8

Կարդա Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները:

Վաղը ձեզ հետ բերում եք ականջակալ:

Հոկտեմբերի 5

Դասարանում՝ կարդացել և քննարկել ենք «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Գ հատվածը, դուրս գրել մեզ դուր եկած միտքը:

Տանը՝ կարդալ «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Դ հատվածը, դուրս գրել անծանոթ բառերը և բացատրել:
Հատվածը սովորել պատմել:

Հոկտեմբերի 4

Այսօր դասին անպատրաստ են եղել Ալենը, Էդուարդը:
Օրվա լավագույն աշխատողներ Շիրինյան Գուրգեն, Բաղդոյան Դավիթ:

«Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Բ հատվածը

1.Բացատրիր հետևյալ բառերը՝ մունետիկ, զանցառու, վզակոթ:

2.Վերնագրիր հատվածը մեկ բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով

 Օրինակ՝ բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:

4. Լրացրու բաց թողնված տառերը:

Ար-ը բր-ոտ գազան է: Նրա ձա-երը առնետից քիչ մեծ են ծնվում: Արջերն ուտում են հատապտուղներ, մր-եր, գորտեր, ձկներ: Արջը մեղր շատ է սիրում: Նույնիսկ չի վախենում մեղվի խայթոցից: Արջը ձմռանը ձա-երի հետ փակվում է որ-ում: Նրա մեծ ձագերը օ-նում են փոքրիկներին խնամելիս:

Հոկտեմբերի 3

Դասարանում պատմել և քննարկել ենք «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Ա հատվածը:

Տանը՝ Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Բ հատվածը կարդալ, պատմել:

Հոկտեմբերի 2

Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Ա հատվածը համառոտ գրավոր պատմիր, աշխատանքդ տեղադրիր բլոգում:

Կարդա Բ հատվածը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:

Հոկտեմբերի 1

Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Ա հատվածը

  1. Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. Բացարիր հետևյալ բառերը՝ խուլ, մերկ, ամենաչնչին, փինաչի, վաստակել:
  3. Թվարկիր հերոսներին, յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:
  4. Ինչպիսի՞ն էր Հասանի տունը:
  5. Վերնագրիր հատվածը:

 

ՍԵպտեմբերի 28

Տրված տեքստը համեմատիր քո գրածի հետ, ուղղիր սխալներդ, սովորիր քո սխալ գրած բառերի ուղղագրությունը:

Երևանը Հայաստանի մայրաքաղաքներից է: Այն հիմնել է Արգիշտի թագավորը: Երևանը գտնվում է Արարատյան դաշտում: Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Գետառ գետերը: Գեղեցիկ է Հրազդանի ձորը, որը երևանցիների ամառային
հանգստի վայրերից մեկն է եղել:

Այս աշխատանքը չի ներկայացրել Էդուարդը:

Ընթերցարանից (էջ 15) կարդա Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի Ա հատվածը:

Սեպտեմբերի 27

Բառային աշխատանք

1.Բացատրիր հետևյալ բառերը.

թագավորանիստ, առաջնորդ, խուրջին, գանձապահ

2. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

հրապուրել, թագավոր, ծախել, գնել, զվարթ, խնդրել, արդար

3.Կազմիր նոր բառեր (որքան հնարավոր է` շատ) հետևյալ արմատներով,
օրինակ` զվարթ-զվարթաձայն, ամենազվարթ

երգ-
թագ-
թուղթ-
մարդ-
օդ-
վարդ-
արդար-
դադար-
օգուտ-

4.Ավարտիր նախադասությունները.

Մարդիկ ավելի երջանիկ կլինեն, եթե————
Այգում մի տանձենի կար, որի—————
Երբ ձյունը դադարեց,——————

Սեպտեմբերի 26

Ավետիք Իսահակյան «Նուկիմ քաղաքի խելոքները»

  • Կարդա այն հատվածը, որտեղ նուկիմցիները խոսում են հանելուկներով:
  • Հորինիր նմանատիպ հանելուկներ:
  • Շարունակիր հեքիաթը:
  • Աշխատանքները տեղադրիր բլոգում:

Սեպտեմբերի 25

Ավետիք Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» կարդա մինչև վերջ:

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  • Ինչպե՞ս է թագավորը փորձում նուկիմցիներին: Գրավոր պատմիր այդ հատվածը:

Սեպտեմբերի 24

Ավետիք Իսահակյան «Նուկիմ քաղաքի խելոքները», կարդալ մինչև՝ Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  • Վերնագրիր այդ հատվածը:
  • Լրացրու բաց թողած տառերը՝ առա-նորդ, թա-ավոր, ճամ-որդ, ժողովուր-, ան-ամ, ավա-, ար-ունք, տա-դեղ, օր-նել:

Ովքեր չէին սովորել կամ լավ չէին սովորել Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը, սովորում են:

Սեպտեմբերի 20

  • Սիրելի սովորողներ, համեմատեք դասարանում ձեր գրածը այստեղ գրվածի հետ, գտեք ձեր սխալները, ուղղեք, սովորեք:
    աղջիկ, ամպ, ամպամած, անդադար, անցորդ, առանձին, առողջ, առույգ, ավտոբուս, արձակուրդ, արջ, իջնել, ոսկեզօծել, բարձրանալ, աշնանային, մարդ, թագավոր, կրիա, այսօր, անգամ, փախչել, քամի։
  • Այս բառաշարքից ընտրեք բառեր, այդ բառերն օգտագործելով հորինեք մի փոքրիկ պատմություն աշնան մասին:

Անգիր սովորեք Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Սեպտեմբերի 19-20

Թեստային աշխատանք

Սեպտեմբերի 18

Կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները:

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը` գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դուրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
2. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս, ինչո՞ւ:
3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
4.Նկարի՛ր  մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար:

 

Սեպտեմբերի 17

Ստեփան Զորյանի «Փիլոսը» պատմվածքը սովորիր պատմել:

Բառային աշխատանք
Գրիր հոմանիշները (իմաստով մոտ բառերը)

ճամփա-
անխելք-
նախատել-
արտասվել-
հարվածել-

Ի՞նչ եղավ հետո Փիլոսի հետ… Շարունակիր պատմությունը:

Սեպտեմբերի 14

Սիրելի սովորողներ, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաք մասնակցել: Ժամը 19.00-ին կդրվի mskh.am-ում:

Դասարանում՝
Բանավոր աշխատանք՝ «Թուխիկը» պատմվածքից սովորողները կարդացել են իրենց առանձնացրած, ամենաշատը հավանած հատվածները, հիմնավորել ընտրությունը, վերնագրել հատվածները:
Գրավոր աշխատանք՝ Պատմվածքից դուրս ենք գրել գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը: Օրինակ՝ դարձել- ց լսում ենք, ձ գրում

Տանը՝ Ընթերցարանից (էջ 11) կարդալ Ստեփան Զորյանի «Փիլոսը» պատմվածքը:

Սեպտեմբերի 13

Ընթերցարանից (էջ 38)   Վախթանգ Անանյանի «Թուխիկը» կարդա, առանձնացրու քեզ դուր եկած հատվածը:
 Բառային աշխատանք

որսորդ-որս+որդ
որդ- գնորդ, հեծանվորդ, ձախորդ, վարորդ, առաջնորդ
թռչնային-թռչուն+ային
ային-աստղային, արևային, օդային, գարնանային, անձրևային
ճաշարան-ճաշ+արան
արան-դասարան, սրճարան, պահարան

Ստեղծական աշխատանք
Գրիր շարադրություն «Իմ սիրած կենդանին»

Դասարանում պասիվ են եղել Արմենը և Գուրգենը:

Սեպտեմբերի 12

Ընթերցարանից (էջ 38) կարդա Վախթանգ Անանյանի «Թուխիկը»:

  • Անծանոթ բառերը դուրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բանավոր պատմիր բժշկի և Թուխիկի ընկերության մասին:

Սեպտեմբերի 11

Կարդա Վիլյամ Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը:

Գործնական աշխատանք

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ի-նել, բար-րանալ, թա-ավոր, մար-, կր-ա, այս-ր, փա-չել, ձե-ք, ան-ամ

2.Մեկ բառով գրի՛ր:

Զվարթ ձայն ունեցող-
Լրագիր վաճառող-
Զվարճություն սիրող-
Միս վաճառող-
Մոր քույրը-
Ժամանակը ցույց տվող-

 

3.Գրիր տրված բառերի հոմանիշներըկարող ես օգտվել բառարանից:  

Մեծամիտ-
Ուրախանալ-
արքա-
Սրտաճաք լինել-

4.Անապատի նավծովերի տիրակալգորշ հսկակենդանիների արքաՈ՞ր կենդանին չնշվեց:

ա) առյուծը բ) փիղը գ) ձին դ )ուղտը ե) կետը

Սեպտեմբերի 10

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

  1. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել բլոգում:

Լրացուցիչ աշխատանք

Կարդա Վահագն Դավթյանի  «Բարի հսկան» գրքից մի հատված Վիլյամ Սարոյանի մասին՝ Ապագայի աղջիկները…, և կատարիր նյութից հետո տրված առաջադրանքները:

Սեպտեմբերի 7

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Պատասխանիր հարցերին:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները. ներողամիտ եղիր, մոտալուտ մահը, օր ու արև չտեսնել, ցավ պատճառել, ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա, վերք հասցնել, շունչը փչել:
  2. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:
  3. Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:
  4. Ի՞նչ սովորեցիր այս առակից:

Սեպտեմբերի 5

Կարդա Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»:

Սեպտեմբեր 4

Դասարանում

Առաջին դպրոցները. ընթերցում, քննարկում

Ովքեր չէին կատարել առաջադրանքները. նորից ընթերցեք, կատարեք առաջադրանքները:

Ուսումնական պարապմունք. սեպտեմբեր-դեկտեմբեր

Դեկտեմբերի 19-21

Դեկտեմբերի 14

Անգիր սովորիր Մեսրոպ Մաշտոցի գրած շարականը

Սիրելի սովորող, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է, չմոռանաս մասնակցել:

Դեկտեմբերի 12
Անգիր սովորիր Հայ սերմնացանի աղոթքը

Կարդա, համեմատիր դասարանում գրած քո աշխատանքի հետ, գտիր սխալներդ, ուղղիր, սովորիր քո սխալ գրած բառերը: Այդ բառերով կազմիր նախադասություններ:

Խոսրովի անտառում

Հարուստ է Խոսրովի հինավուրց անտառի կենդանական ու բուսական աշխարհը։ Նրա մթին թավուտներում վխտում են այծյամներն ու կխտարները, արջերն ու վարազները: Անտառում լսվում են նրանց աշխույժ շարժումների ձայները։ Զգույշ մոտենում եմ քարակոփ ժայռին ու բարձրանում վեր։ Ներքևում տեսնում եմ բրդոտ մորթով, ծուռ թաթերով մի սևամազ հսկա արջ։ Բրդոտը  մոտենում է վիթխարի կաղնուն և ուսից իջեցնում հսկա գերանը։ Գերանի մի ծայրը դնում է գետնին, իսկ մյուսը բարձրացնում ու դնում ծառի ճեղքում։ Սանդուղքի պես մի բան է ստացվում։ Քաղցրասեր արջն ուզում էր հասնել մեղվի փեթակին։

«Խոսրովի անտառում» աշխատանքի միավորները՝

Ժիրայր-4
Աստղիկ-8
Պ. Նարեկ-3
Աթ. Դավիթ-4
Հրաչյա-5
Հ. Նարե-4
Արեն-4
Մ. Դավիթ-5
Մարի-7
Ս. Նարեկ-8
Մ. Մանե-7
Հ. Մանե-7
ՄՆ. Նարեկ-8
Խ. ԱՆի-7
Վահե-5
Ալեն-6
Վարդան-6
Ի. Ալեքսանդր-9
Մարիամ-8
Լիանա-4
Նատալի-աշխատանքը կիսատ է
Անգելինա- աշխատանքը կիսատ է

Դեկտեմբերի 11

Շատ լավ կարդալ սովորիր Հայ սերմնացանի աղոթքը

Բառակազմություն

1.Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականներըգրեք ուղիղ ձևով: Մեքենայով, ավազից, անտառում քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:

Օրինակ՝ մեքենայով-մեքենա

2.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

3.Բառերից անջատեք նախածանցները:

Վերհանել, դժբախտ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես:

4.Նախածանցներով ածանցավոր բառեր կազմեք:

Ան, չ, դժ, վեր, արտ:

5. Ուհի, ություն, եղեն, իչ,  ային վերջածանցներով որքան կարող եք շատ բառեր գրեք:

Դեկտեմբերի 10

Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»

  1. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:
  2. Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:
  3. Պատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր:
  4. 2-3 նախադասությամբ շարունակի՛ր քամու մասին այս պատմությունը՝ Կար-չկար մի քամի կար։ Այս քամին շատ չարաճճի էր՝ մե՛կ ամպերն էր ցիրուցան անում, մե՛կ ծառերի ճյուղերը տարուբերում, մե՛կ…

Լրացուցիչ առաջադրանք՝

Կարդացեք անցած տարվա ստեղծած ամանորյա այս ընթերցարանի պատմություններից, առանձնացրեք այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիք:

Դեկտեմբերի 7

Կարդա Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»

  1. Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
  3. Ինքդ վերնագրիր պատմությունը:
  4. Լրացրու բաց թողած տառերը՝ կես-ր,  թխվա-ք, գլուխկոն-ի, ցանկու-յուն, թռ-ուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:

«Ասք լավաշի մասին» աշխատանքի միավորները՝

Ժիրայր-5
Ի. Ալեքս-7,5
Հ. Մանե-8
Մ. Մանե-5
Հ. Նարե-6
Խ. Դավիթ-6
Աթ. Դավիթ-3
Մ. Դավիթ-6
Հրաչյա-6,5
Հովսեփ-3
Լիանա-3
Խ. ԱՆի-6
Կ. ԱՐեն-6
Անգելինա-6
Ս. Նարեկ-6
Մարի-8
Մն. Նարեկ-8
Գ. Մարիամ-9
Նատալի-3

Պ. Նարեկ- աշխատանք չի ներկայացրել
Վարդան- աշխատանք չի ներկայացրել

Դեկտեմբերի 6

Կարդա, համեմատիր դասարանում գրած քո աշխատանքի հետ, գտիր սխալներդ, ուղղիր, սովորիր քո սխալ գրած բառերը: Այդ բառերով կազմիր նախադասություններ:

Ասք լավաշի մասին

Բուրավետ, ախորժագրգիռ լավաշը Հայաստան աշխարհի սուրբ հացն է:  Ճերմակ ու նրբաթերթ լավաշի մասին մի ասք է հյուսվել: Հայոց Արամ արքան կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին: Արամը ընդունում է հաղթող Նոսորի պայմանը: Ըստ պայմանի հայոց թագավորը ազատ կարձակվեր, եթե տասը օր մնար անոթի, իսկ տասնմեկերորդ  օրը նետաձգությամբ մրցեր Նոսորի հետ և հաղթեր:
Հայերը տասը օր նրբաթերթ հացը հնարամտորեն թաքցնելով հասցնում են իրենց արքային: Նոսորին թվում էր, թե տասը օրում Արամը ուժասպառ  և սրատեսությունից զրկված կլիներ: Սակայն Նոսորի ջանքերը ապարդյուն էին:

Դեկտեմբերի 5

Ածանցների տեսակները:

Դեկտեմբերի 4

Գործնական աշխատանք

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Հանկար-  հանդիպակա-  ժայռի տակից մի ամեհի վարազ դուրս թ-ավ և չոր մացառներն ու դալար թ-ուտները ջարդուխուրդ անելով՝ խոյացավ դեպի ար-ը: Երբ արջը տեսավ վարազին, ուզեց փա-չել, բայց երկյուղն այնքան մեծ էր, որ սայթաքեց ու թրմ-աց գետնին: Կատաղած վարազը ակն-արթորեն հար-ակվեց ու պատա-ոտեց ախոյանին: Վարազը վրեժ էր լուծում իր ձա-ուկների համար:

2.Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ բառերը
գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-
Ի՞նչ-

3.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Աջով տուր,
Լավություն արա,
Սարը սարին չի հանդիպի,
Ուժեղի մոտ միշտ էլ

4.Տրված բառերը դարձրու ածանցավոր:

սալոր, գիր, տուն, բարի, տանձ
օրինակ՝ սալոր-սալորենի

5.Գրիր տրված բառերի հականիշները:

բարի, շատախոս, տխուր, բարձր, ստորոտ, ազնիվ

6.Ավարտիր նախադաությունները:

Գազանների արքան գազազած էր, որովհետև
Հայրը խորհուրդ տվեց աղջկան, որ
Գայլը ընդհուպ մոտեցել էր գյուղին, քանի որ

7.Օգտվելով բառարանից՝ գրիր տրված բառերի հոմանիշները:

օրնիբուն, չարչարվել, խոշոր, լուռ, համարձակ, երկյուղ:

Շաբաթվա աշխատանք՝

Շաբաթվա ընթացքում կարգի բերեք բլոգները: Լրացրեք թերի աշխատանքները:

Դեկտեմբերի 3

Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» ստեղծագործությունը:

Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

Շաբաթվա աշխատանք՝

Շաբաթվա ընթացքում կարգի եք բերում բլոգները: Լրացնում թերի աշխատանքները:

Նոյեմբերի 30

Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» ստեղծագործությունը:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:
  2. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:
  3. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
  4. Ի՞նչ եք հասկանում «սիրտը նվիրել» ասելով:
  5. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:
  6. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:
  7. Կազմիր նախադասություններ հետևյալ բառերով՝ ընդամենը, նեղվածք, անօգուտ, խցկվել, հևիհև, աղտոտել, օվկիանոս:

Նոյեմբերի 29

Կարդա Նադեր Իբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ» ստեղծագործությունը:

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

Նոյեմբերի 28

Ավետիք Իսահակյան  «Նուկիմ քաղաքի խելոքները», հեքիաթը սովորիր պատմել:

Շարունակիր հեքիաթը՝ ի՞նչ եղավ հետո …

Լսելու համար՝

Նոյեմբերի 27

Ավետիք Իսահակյան  «Նուկիմ քաղաքի խելոքները»

  1. Լրացրու բաց թողած տառերը՝ առա-նորդ, թա-ավոր, ճամ-որդ, ժողովուր-, ան-ամ, ավա-, ար-ունք, տա-դեղ, օր-նել:
  2. Կարդա այն հատվածը, որտեղ նուկիմցիները խոսում են հանելուկներով:
  3. Հորինիր նմանատիպ հանելուկներ
  4. Ինչպե՞ս է թագավորը փորձում նուկիմցիներին: Գրավոր պատմիր այդ հատվածը:

Նոյեմբերի 26

Ընթերցարանից (էջ 23) կարդա Ավետիք Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» , կատարիր հեքիաթից հետո տրված առաջադրանքներից 1-ինը և 2-րդը:

Նոյեմբերի 22-23

Ավետիք Իսահակյան «Եղնիկը» կարդա, կատարիր  առաջադրանքները:

Հանգստյան օրերին՝ նախագծային առաջադրանք՝  ընտրիր որևէ թեմա, որը հատկապես քեզ դուր է գալիս, (դասարանում խոսել ենք այս մասին), կարդա այդ մասին, ուսումնասիրիր, ապա այդ թեմայով պատրաստիր ռադիոնյութ: Հիշիր, որ ռադիոնյութը պետք է ունենա սկիզբ, այսինքն ողջույնի խոսք պետք է ասես ու ներկայանաս, ապա խոսես այն մասին, թե ինչի մասին է լինելու քո ռադիոնյութը, լավ կլինի նաև այդ թեմայով հետաքրքիր հարցեր մտածես ու հարցազրույցներ վերցնես քո շրջապատից, վերջում ամփոփես և հրաժեշտ տաս: Աշխատանքդ տեղադրիր բլոգում:

Նոյեմբերի 21

Ավետիք Իսահակյան «Եղնիկը» կարդա, կատարիր 1-4-րդ առաջադրանքները:

Նոյեմբերի 19

Կրնկնիր Ավետիք Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը և կատարիր առաջադրանքները՝

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտիր և դուրս գրիր:
  2. Գրիր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկիր:
  4. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրու և նկարագրիր ուռենին:
  5. Դու վերնագրիր բանաստեղծությունը:
  6. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

Նոյեմբերի 16

Սիրելի սովորող, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է, չմոռանաս մասնակցել:

Արմատ և ածանց. կատարիր առաջադրանքները

Անգիր սովորիր Ավետիք Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը:

Նոյեմբերի 15

Համեմատեք ձեր գրածի հետ, ուղղեք սխալները, կատարեք առաջադրանքները:

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

  1. Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր:
  2. Այդ բառերով կազմիր նախադասություններ:
  3. ցամաքային, գոյություն, բուսակեր, գիտնական, ձվադրել, ձագ բառերը բաժանիր բաղադրիչների:
  4. Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

կենդանի-
ձագ-
օր-
երբ-
թուխս-

Ավարտիր տեքստից հետո տրված առաջադրանքները:

Թելադրության միավորները՝

Հրաչյա-6
Հովսեփ-3
Ժիրայր-5
Վարդան-4
Ի. Ալեքս-9
Խ. Դավիթ-4
Աթ.Դավիթ-6
Ղ. Վահե-4
Նատալ-3
Արեն-6
Մ. Դավիթ-5
Ան. Մարի-7
Մարիամ-8
Մն. Նարեկ-3
Հովհ. Նարե-4
Մ. Մանե-4
Պ. նարեկ-3
Առ. Ալեքս-3
Ս. Նարեկ-8
Հովհ. Մանե-9
Անգելինա-4
Աբովյան Ալեն-8

Նոյեմբերի 14

Դասարանում՝ քննական նախապատրաստական աշխատանք

Տեքստից հետո տրված առաջադրանքներից կատարիր 2-րդը, 3-րդը և 6-րդը:

Նոյեմբերի 13

Բառագիտություն
Արմատ 

Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Առաջադրանքներ՝

1.Գտիր և առանձնացրու հետևյալ բառերի արմատները՝ գետակ, ձորակ, շնորհալի, հեռավոր, հարցուփորձ, վերջալույս, անցորդ:
2Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

նվեր, նվիրատու, նվիրված, նվիրվել-
նրբազգաց, նրբամարմին, նրբանկատ-, նրբորեն-
սրտոտ, սրտամոտ, սրտաբաց-
գունավոր, գունազարդ, գունավորել, գունատ, գունաթափ-

Ընթերցանություն

Ավետիք Իսահակյան «Երջանիկ խրճիթը»՝ Ընթերցարանից (էջ 45):

  • Կատարիր առաջադրանք 1-ինը:
  • Պատմվածքը բաժանիր հատվածների, վերնագրիր հատվածները:

 

Նոյեմբերի 12

Դասարանում՝ կարդացել ենք Ջելսոմինոյի մասին հորինած պատմությունները, ընտրել լավագույն աշխատանքները:

Ընթերցարանից (էջ 45) կարդա Ավետիք Իսահակյանի «Երջանիկ խրճիթը», դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

Նոյեմբերի 9

Հաշվի առնելով Ջելսոմինոյի հատկանիշները՝ հորինիր պատմություն «Ջելսոմինոն սեբաստացիների աշխարհում» վերնագրով, ուշադրություն դարձրու ուղղագրությանը և կետադրությանը: Աշխատանքդ տեղադրիր բլոգում:

Բառային աշխատանք հանգստյան օրերին՝

Ներբեռնիր Մարիետ Սիմոնյանի. Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար գիրքը: Գրքի վերջում (էջ 109) կա ուղղագրական բառարան, դուրս գրիր ա-ով սկսվող բառերը, սովորիր ուղղագրությունը, որ բառն անծանոթ է, բացատրիր բացատրական բառարանի օգնությամբ, սովորիր:

Նոյեմբերի 8

Դասարանում՝  Լեզվական խաղ-մրցույթ կրթահամալիրի տոնին:

Տանը՝ 5-րդ դասարանցիները հրավիրատոմսեր են կազմել և ով ում ցանկացել է, հրավիրել է մասնակցելու Նոյեմբերի 10-ի Հարիսայի ծեսին… Նայիր հրավիրատոմսերը, ընտրիր այն հրավիրատոմսը, որը հավանում ես, ապա Թողնել մեկնաբանություն  (Добавить комментарий) բաժնում գրիր կարծիքդ՝ ինչու ես հավանել, ինչն էր հետաքրքիր և այլն:

Նոյեմբերի 7

Ավարտիր թեստային աշխատանքը՝ Ջելսոմինոյի արկածները

Նոյեմբերի 6

Իմ ուսումնական աշունը՝ աշխատանքների ստուգում, քննարկում

Թեստային աշխատանք՝ Ջելսոմինոյի արկածները

Կատարիր 1-ին, 3-րդ, 6-րդ և 7-րդ առաջադրանքները։

Նոյեմբերի 5

Գրավոր աշխատանք՝
Պատմիր աշնանային արձակուրդի մասին: Պատմիր այնպես, որ պատումը լինի՝

  • լինի հետաքրքիր, անմիջական, անկեղծ
  • պատմիր, թե ինչպես է անցել աշնանային արձակուրդդ
  • պատումիդ մեջ գրիր քո կատարած աշխատանքների մասին և կցիր այդ աշխատանքների հղումները (աշնանային ֆոտոպատում, կարդացած գիրք, թարգմանություն և այլն)
  • աշխատանքը վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Բանավոր աշխատանք՝
Կազմիր հարցեր Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գրքի առաջին գլխի վերաբերյալ:

Հոկտեմբերի 27-նոյեմբերի 4

Կարդա Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը: Կարդա այնպես, որ կարողանաս ներկայացնել, պատմել քո կարդացածը, քննարկել:

Լրացուցիչ աշխատանքներ՝ 

1.Կարդա քո նախընտրած գիրքը և այդ մասին հրապարակիր բլոգում` ըստ հետևյալ պահանջների:

2.Ամենաաշնանային, ամենաստեղծական ու ինքնատիպ առաջադրանքը՝ Աշունը իմ քաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում… և այս ամենը իմ ֆոտոխցիկից:

Լուսանկարիր աշունը. ամենաստացված, ամենաառանձնահատուկ նկարները հրապարակի՛ր բլոգումդ և պարտադիր գրի՛ր  մեկնաբանություն յուրաքանչյուր նկարի համար:

Հ. Գ. Մեր ճամփորդությունները կարող եք տեսնել հետևյալ հղումներով՝

Ընթերցողական ֆլեշմոբ Ազգային ժողովի այգում

Էջմիածնում

Հոկտեմբերի 25

Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ, վաղը՝ հոկտեմբերի 26-ին գնալու ենք ճամփորդության՝ Էջմիածին, ստորև ներկայացնում եմ մեր անելիքները և այցելության վայրերը՝

Ձեզ հետ բերում եք 1000 դրամ, բրդուճներ, բարձր ու ստեղծական տրամադրություն, և ամենակարևորը՝ պետք է լինենք կարգապահ: Գնալու ենք ընդհանուր պարապմունքից հետո, վերադառնալու ենք 13.30:

Շատ լավ կարդալ սովորիր Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը, կատարիր լրացուցիչ առաջադրանքները:

Հոկտեմբերի 24

Պատմիր հոկտեմբերի 23-ի ճամփորդության մասին, կիսվիր քո տպավորություններով, աշխատանքը տեղադրիր բլոգում:

Կարդա Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը, կատարիր 1-4-րդ առաջադրանքները:

Հոկտեմբերի 22

Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ, վաղը՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9.30- 12.30, գնալու ենք ճամփորդության` Ազգային ժողովի այգի և Բաղրամյան 26, քայլք Երևանի փողոցներով, կազմակերպելու ենք ընթերցողական ֆլեշմոբ:

Գումարը՝ 500 դրամ:

Խնդրում եմ,  որ բոլորը լինեն միագույն կամ գունեղ շապիկներով:

Կրկնեք մեր սովորած բանաստեղծությունները:

Հոկտեմբերի 19

Թեստային աշխատանք՝ Ջաննի Ռոդարի «Տարօրինակ հարցեր»

Կրկնել Համո Սահյանի  «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»,  «Մշուշների շղարշի տակ» և «Մայրամուտ» բանաստեղծությունները:

Հոկտեմբերի 18

Թեստային աշխատանք

Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը՝ անգիր

Հոկտեմբերի 17

Ը-ի ուղղագրությունը, կատարիր առաջադրանքները:

Անգիր սովորիր Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը մինչև շաբաթվա վերջ:

Լրացուցիչ առաջադրանքի ժամկետը՝  մինչև շաբաթվա վերջ:

Հոկտեմբերի 16

Համո Սահյան «Մայրամուտ», սովորիր լավ ու արտահայտիչ կարդալ, կատարիր 4-րդ առաջադրանքը:

  • Համեմատիր երեկվա քո կատարած բառային աշխատանքի հետ, ուղղիր սխալներդ, սովորիր: 

՝Արծաթազօծել-արծաթով պատել, արծաթով օծել
Վայրէջք-վայր իջնելը
Ողորկ-հարթ, ուղիղ
Նախօրոք-նախքան որևէ բան անելը, որևէ բանից առաջ
Անորակ-որակ չունեցող
Հանրօգուտ-հանրությանը օգուտ տալը
Ոսկեզօծել-ոսկով պատել, օծել
Ոսոխ-թշնամի, հակառակորդ
Անեզր-եզր չունեցող
Ամենօրյա-ամեն օրվա

Հոկտեմբերի 15-ի բառային աշխատանքի միավորները՝

Ալեն-7,5
ԱՆգելինա-5,5
Աստղիկ-3
Մ. Մանե-8
Հովսեփ-4
Ս. Նարեկ-8
Խ. Դավիթ-9
Պ. Նարեկ-6
Հ. Մանե-8
Վահե-9
Ա. Դավիթ-5
Արեն-7
Նատալի-3
Հրաչյա-7,5
Հ. Նարե-5,5
Մարի-5,5
Մարիամ-10
Անի-6
Մ. Դավիթ-5
Ի. Ալեքս-8

Վարդան-աշխատանք չի ներկայացրել
Ա. Ալեքս-աշխատանք չի ներկայացրել
Լիանա-աշխատանք չի ներկայացրել
Մ. Նարեկ-աշխատանք չի ներկայացրել

Հոկտեմբերի 15

Համո Սահյան «Մայրամուտ», կարդա բանաստեղծությունը, կատարիր 1-3-րդ առաջադրանքները:

Ովքեր չէին սովորել «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը, սովորում են:

Հոկտեմբերի 10-14

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։ Գորտի շերեփուկներն ապրում են ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ մեծանում են, կորցնում են խռիկները և ցամաքային կենդանիների պես սկսում են շնչել թոքերով։ Սրանց մաշկը բարակ է և խոնավ, ուստի կարիք ունի պարբերաբար թրջվելու։ Այդ պատճառով էլ ջրից չեն հեռանում։ Չոր տեղում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։ Լճերի գորտերն ամբողջ կյանքն անցկացնում են ջրամբարներում։ Նրանք ափամերձ տարածքի թարմ խոտի վառ կանաչ գույնն ունեն։ Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են, ուտում են միջատներ, որդեր և փափկամորթներ։ Դա օգտակար գործ է, քանի որ վնասատուներ են ոչնչացնում։ Սակայն իրենք էլ սնունդ են դառնում ուրիշ կենդանիների համար։ Մի շարք երկրներում մարդիկ ևս գորտ են ուտում։ Այն նրբահամ խորտիկ է համարվում Ֆրանսիայում։

Հոկտեմբերի 9

  • Համեմատիր երեկվա քո կատարած աշխատանքի հետ, ուղղիր սխալներդ, սովորիր: 

լայնէկրան- լայն էկրան ունեցող
ելևէջ-ելնել և իջնել
վայրէջք-վայր իջնել
ամենաերկար-ամենից երկար
անէանալ-անհետանալ

Հոկտեմբերի 8

Դասին անպատրաստ էր Պողոսյան Նարեկը:

Անգիր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»բանաստեղծությունը և քո նկարած նկարի հետ տեղադրիր բլոգում:

Օ-ո-ի ուղղագրությունը. կատարիր 1-3-րդ առաջադրանքները:

Վաղը ձեզ հետ բերում եք ականջակալ:

Հոկտեմբերի 5

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ, օրինակ՝ երփներանգ-երփներանգ ծաղիկներ:
 Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2. Տրված բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ, օրինակ՝ Խելացի հնէաբանը ուսումնասիրում էր մի հետաքրքիր հնագույն կենդանու կմախքը: :
Զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  էջ, ամենաէժան,  էկրան,  Էջմիածին,նորեկ, ամենաերկար :

Ընթերցանություն

Կարդա Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը, պարտադիր կատարիր 1-4-րդ առաջադրանքները (լրացուցիչ առաջադրանքները՝ ցանկությամբ), ապա անգիր սովորիր բանաստեղծությունը:

Հոկտեմբերի 3

Է-ե-ի ուղղագրությունը. կատարիր 4-6-րդ առաջադրանքները:

Լրացուցիչ աշխատանք՝  Գրիր է-ով սկսվող 10 բառ և բառամիջում էունեցող 10 բառ:

Հոկտեմբերի 2

Կոմիտասի «Աշուն» բանաստեղծությունը սովորիր անգիր և քո նկարած նկարի հետ տեղադրիր բլոգում:

Է-ե-ի ուղղագրությունը. կատարիր 1-3-րդ առաջադրանքները:

Հոկտեմբերի 1

Կոմիտաս կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները:

Սիրելի սովորողներ, Սարոյանական օրերի ձեր ամփոփումներից եզրակացրի, որ դուք հասցրիք սիրել Վիլյամ Սարոյան գրողին: Հուսով եմ՝ դեռ շատ առիթներ և ցանկություն կունենաք կարդալու մեծ գրողի գործերից: Նայեք Սարոյանական օրերի մեր ամփոփումը, կարդացեք ձեր և ձեր ընկերների գրածները: 

Հիմա անդրադառնամ ձեր բլոգներին. որոշ սովորողների մոտ բլոգավարությունը փայլուն է, այսինքն սովորողն ունի Մայրենի լեզու բաժինը, ուր տեղադրում է բոլոր այն աշխատանքները, որոնք պետք է տեղադրել բլոգում, սակայն կան սովորողներ, ովքեր չեն կարևորել բլոգային ուսուցումը, իրենց աշխատանքները չեն տեղադրել բլոգում կամ էլ աշխատանքն արված է կիսատ-պռատ, շատ անփույթ ու անուշադիր:

Կարգի բերեք բլոգները, դարձրեք ներկայանալի:

Սեպտեմբերի 28

Սարոյանական օրերի ամփոփում

  1. Գրավոր  պատմիր, թե ինչպես են անցել սարոյանական օրերը ձեր դասարանում:
  2. Աշխատանքդ վերնագրիր:
  3. Համացանցից ընտրիր Սարոյանի նկարներից մեկը, կցիր աշխատանքիդ:
  4. Աշխատանքդ տեղադրիր բլոգում՝ Մայրենի լեզվի բաժնում,  հղումն ուղարկիր ինձ:

Սեպտեմբերի 27

Դասարանում՝ գրել ենք թելադրություն. սովորողներն իրենց մեյլերին ստացել են ձայնագրված տեքստ, ներբեռնել, ականջակալով լսել ու գրի առել:

Տանը՝ 

Ձեր աշխատանքներն ուղարկել եմ ձեզ, նշել սխալները, մեկ անգամ ևս նայեք, համեմատեք, սխալների ուղղում արեք:

Պինգվինները մարդկանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա մարմինը ձգված է, ճկուն: Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում: Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:

Բանավոր աշխատանք

Սարոյանական օրերի ամփոփում

Բանավոր պատասխանիր հարցերին:

  1. Ո՞վ է Վիլյամ Սարոյանը:
  2. Թվարկիր Վիլյամ Սարոյանի այն առակները, որոնք անցել ենք այս տարի:
  3. Ի՞նչ է սովորեցնում Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան» առակը:
  4. Ի՞նչ խորհուրդներ կտայիր «Առյուծն ու նապաստակը» առակի հերոսներին:
  5. Ո՞րն է «Երկու արաբների պատմությունը» առակի ասելիքը:
  6. Ինչպիսի՞ մարդ է Սարոյանը, ի՞նչ ես կարդացել նրա մասին:
  7. Ինչպիսի՞ աշակերտ է եղել Սարոյանը:
  8. Վիլյամ Սարոյանի պատմվածքներից որո՞նք ենք կարդացել:
  9. Ո՞ր պատմվածքն է քեզ շատ դուր եկել, ինչո՞ւ:
  10. Ի՞նչ նոր բառեր ես սովորել Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները անցնելիս:

Սեպտեմբերի 26

Վաղը դպրոց եք գալիս ականջակալով և լիցքավորած համակարգչով:

Գործնական աշխատանք

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի -սկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարա-յան դաշտում: Ո-կույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փա-լփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղ-ը, բուրումնավետ սերկ-իլը ժպտում են իրենց եր-ներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազ-ծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդար-ակ այգիների երկայնքով, աս-ալտապատ ճանապար-ների եզրերով:

2.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները (իմաստով մոտ բառերը):

երփներանգ, սաղարթ, ճամփա

3. Բացատրիր հետևյալ բառերը:

արծաթազօծել, ասֆալտապատ, ծիրանագույն, սաղարթախիտ

4.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

երփն (գույն), երբ, ճանապարհ, արձակ

Կարդա Վիլյամ Սարոյանի «Երկու արաբների պատմությունը»:

Սեպտեմբերի 25

Մասնակցիր առցանց դասին: Քո մեկնաբանությունը գրելուց և ուղարկելուց հետո կարդա նաև ընկերներիդ գրածները, պատասխանիր նաև նրանց՝ բանավիճեք, համոզեք, ապացուցեք, քննարկեք…

Սեպտեմբերի 24

Բառային աշխատանք

Հետևյալ բառերը բաժանիր բաղադրիչների, ապա յուրաքանչյուր բաղադրիչով կազմիր նոր բառեր՝ ուղղություն, տնակ, կովատեր, բարձրահասակ, նյարդային, անհամբեր, վտանգավոր:
Օրինակ՝
ուղղություն— ուղիղ+ություն
ուղիղ-ուղղաթիռ, ուղղահայաց, ուղղաձիգ, ուղղանկյուն
ություն-ցանկություն, գողություն, լայնություն, մանկություն

Կարդա Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի երկրորդ մասը և կատարիր տրված առաջադրանքները:

  • Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Թվարկիր հերոսներին:
  • Վերնագրիր երկրորդ հատվածը:

Սեպտեմբերի 20

Կարդա Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին մասը և կատարիր տրված առաջադրանքները:

  • Առաջին մասից դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Վերնագրիր առաջին մասը:
  • Առաջին մասից դուրս գրիր այն հատվածը, միտքը, որն ամենաշատը հավանեցիր: Հիմնավորիր ընտրությունդ:

Սեպտեմբերի 19

Գրիր քո օրագիրը այս շաբաթվա առաջին երեք օրվա համար՝ սեպտեմբերի 17-19-ը: Պատմիր յուրաքանչյուր օրվա մասին: Աշխատանքը տեղադրիր բլոգում:

Սեպտեմբերի 18

Կարդա, համեմատիր քո գրածի հետ, գտիր սխալներդ, ուղղիր, ապա պատասխանիր ներքևում տրված հարցերին:

Անտառի սանիտարը

Երաշտահավին ամենուրեք կարելի է հանդիպել։ Նա ապրում է գյուղում, քաղաքում, անտառում։

Ամռանը սպիտակ այտերով այս թռչնակին գրեթե չես տեսնի։ Նա մինչև տասնհինգ ձագ է ունենում, ուստի ողջ օրն զբաղված է իր քաղցած ճուտիկների համար կերակուր հայթայթելով։ Անընդհատ մի ճյուղից մյուսն է թռչում, կեր որոնում։ Հենց  մի որդ է գտնում, իսկույն դեպի բույնն է սլանում։ Այդպես նա անտառը մաքրում է շատ վնասատուներից։

Հարցեր

  1. Ողջ օրը երաշտահավն ինչո՞վ է զբաղված լինում։ Ինչո՞ւ։
  2. Համացանցից երաժշտահավի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթի՛ր և պատճենի՛ր։
  3. Շարունակի՛ր։ Մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Ձմռան մի առավոտ երաշտահավը մոտեցավ իմ պատուհանին և ․․․․

  • Սիրելի սովորողներ, Ջիմի օրագիրը տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Սեպտեմբերի 17

Լրացրու Ջիմի օրագիրը: Առաջին երկու օրերը գրիր ըստ պատմվածքի, իսկ 3-րդ և 4-րդ օրերը՝ մտածիր, հորինիր, երևակայիր:

Օր առաջին

Օր երկրորդ

Օր երրորդ

Օր չորրորդ

Սեպտեմբերի 14

Սիրելի սովորողներ, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաք մասնակցել: Ժամը 19.00-ին կդրվի mskh.am-ում:

Գործնական աշխատանք

1.Եթե նախադասությունները ճիշտ դասավորեսկիմանաս դելֆինների
սովորության մասին:

1.Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։
2.Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։
3.Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։
4.Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։
5.Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

2Գիտնականբազմաթիվպատմությունափշնաձուկ բառերը բաժանիր բաղադրիչների:

3.Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-
մարդ, որը հեծանիվ է քշում-
մարդ, որը մեքենա է վարում-
մարդ, որը ճամփա է գնում-
մարդ, որն առաջնորդում է-
մարդ, որը որս է անում-
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-
մարդ, որը գնումներ է կատարում-

Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս:

Տանը՝ Վիլյամ Սարոյանը սրամտում է… կարդա, պատասխանիր հարցերին:

Սեպտեմբերի 13

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Դասարանում՝

Բառային աշխատանք.
(պատմվածքից դուրս ենք գրել բարդ և ածանցավոր բառեր)

երազանք-երազ+անք-ածանցավոր բառ
դպրոց-դպիր+ոց-ածանցավոր բառ
տղամարդ-տղա+մարդ-բարդ բառ
աղքատություն-աղքատ+ություն-ածանցավոր բառ
արհամարհանք-արհամարհել+անք-ածանցավոր բառ

Տանը՝ 

Շարունակիր նույն ձևով. բառերը բաժանիր բաղադրիչների և նշիր բառի տեսակը ըստ կազմության՝ 

փոքրիկ-
քաղաքային-
փառամոլ-
տոնական-
դասասենյակ-
ուսուցչուհի-

Բանավոր աշխատանք`
1.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:
2.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Սեպտեմբերի 12

Կարդա Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում»  պատմվածքը, կատարիր առաջադրանքները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր հերոսներին:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
  3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,
բ) հետո:

4. Գրիր, թե ինչն է ուրախացնում և ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Սեպտեմբերի 11

Կարդա Վիլյամ Սարոյանի Նախնիների երկարակեցության գաղտնիքը, բանավոր պատասխանիր տրված հարցերին:

Սեպտեմբերի 10

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը», առակը կարդալ, պատմել, կատարել առաջադրանքները:

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ի-նել, բար-րանալ, թա-ավոր, մար-, կր-ա, այս-ր, փա-չել, ձե-ք, ան-ամ

  1. Մեկ բառով գրի՛ր:

Զվարթ ձայն ունեցող-
Լրագիր վաճառող-
Զվարճություն սիրող-
Միս վաճառող-
Մոր քույրը-
Ժամանակը ցույց տվող-

  1. Գրիր տրված բառերի հոմանիշներըկարող ես օգտվել բառարանից:  

Մեծամիտ-
Ուրախանալ-
արքա-
Սրտաճաք լինել-

4.Անապատի նավծովերի տիրակալգորշ հսկակենդանիների արքաՈ՞ր կենդանին չնշվեց:

ա) առյուծը բ) փիղը գ) ձին դ )ուղտը ե) կետը

Սեպտեմբերի 7

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

  • Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել բլոգում:

Լրացուցիչ աշխատանք

Կարդա Վահագն Դավթյանի  «Բարի հսկան» գրքից մի հատված Վիլյամ Սարոյանի մասին՝ Ապագայի աղջիկները…, և կատարիր նյութից հետո տրված առաջադրանքները:

Սեպտեմբերի 6

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Պատասխանիր հարցերին:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները. ներողամիտ եղիր, մոտալուտ մահը, օր ու արև չտեսնել, ցավ պատճառել, ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա, վերք հասցնել, շունչը փչել:
  2. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:
  3. Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:
  4. Ո՞րն է առակի իմաստը:
  5. Հետևյալ բառերից կազմեք նախադասություններ՝ անհրաժեշտության դեպքում փոխելով բառերի վերջավորությունները:
    • Որսորդ, գնդակ, վիրավորել, առյուծ:
    • Կրիա, սողեսող, մոտենալ, առյուծ:
    • Առյուծ, վիրավորվել, կրիա, խոսքեր:

Սեպտեմբերի 5

Ամառային հարցաշար. լրացրու հարցաշարը և տեղադրիր քո բլոգում՝ կցելով քո լուսանկարներից մեկը:

Կարդա Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»:

Սեպտեմբեր 4

Դասարանում

Բանավոր խոսքի մշակման աշխատանք. ռադիոնյութի ստեղծմում:

Տանը՝ 

Առաջին դպրոցները.

Ովքեր չէին կատարել առաջադրանքները. նորից ընթերցեք, կատարեք առաջադրանքները: