Без рубрики·Ստեղծագործում ենք

Եթե ես լինեի դպրոցի տնօրեն

18485597_649233155264107_1697529503509315869_nԵթե ես լինեի դպրոցի տնօրեն, իմ դպրոցում երեխաները կսովորեին իրենց միջավայրը սիրել, խնամել բնությունը և շուրջբոլորը չաղտոտել: Ամեն մի երեխա կունենար իր ընտանի կենդանին, իսկ դպրոցը` իր փոքրիկ կենդանաբանական այգին: Երեխաները առաջին դասարանից կզբաղվեին բույսերի մշակմամբ, իսկ դպրոցը ավարտելիս`  պարտեզում իրենց անունով ծառ: Այդպիսով երեխաները կձգտեին լավ խնամել դպրոցի պարտեզը: Այսինքն` դպրոցը կլիներ բնագիտական թեքումով:

Մարիամ Գևորգյան

img-76141064fa0211929883e6185d23628f-v.jpgԵս կուզենայի, որ իմ դպրոցը լիներ համակարգչային: Աթոռների և սեղանների գույնը լինի կանաչ: Կուզենայի իմ դասարանները մեծ լինեին, 1-ին հարկում լիներ բուֆետ և ուտելիքները լինեին անվճար: Իմ դպրոցում կլինեին կավագործության դասեր: Իմ դպրոցում կլինեին շներ և թութակներ:

Վարդան Այդինյան

Իմ երազանքի դպրոցը

18198195_1219607181481067_6324756472198744725_nԻմ դպրոցում դասեր չեն լինելու, և բոլորը  ուրախ են  լինելու: Բոլորը սովորելու են  լողալ,  հեծանիվ  վարել: Իմ դպրոցը շատ լուսավոր է լինելու: Տարբեր հետաքրքիր սենյակներ են լինելու: Սենյակներից մեկը տիեզերական է լինելու, երբ մտնես այդ սենակ, քեզ թվալու է, թե դու իսկական տիեզերքում ես, իսկ մյուս սենյակում դինոզավրերի կմախքներ են լինելու: Լինելու է ռոբոտների սենյակ, որոնք քեզ օգնելու են սովորել:

Նարեկ Սարոյան

Իմ Ծիծաղի և դերասանության դպրոցը

d5bbd5bbd5bbd687d5acԻմ դպրոցի սովորողները միշտ պետք է լավ տրամադրությունով լինեն,  թե չէ ես կպատժեմ,  որ սովորողը բոլոր ուսուցիչներին պաղպաղակներ տա: Իսկ ուսուցիչները պետք է ծիծաղի դասին երեխաներին  ծիծաղեցնեին, իսկ դերասանաության դասերին ներկայացումների են պատրաստվում: Եվ դպրոցի դռան դիմաց գրված է. «Մենք ընդունում ենք հումորով երեխաներին, անհումոր երեխաների մուտքն արգելված է»:

Ես ձեզ էլ եմ սպասում:
Սերգեյ Ջուլհակյան

16711991_607724572748299_3051709375784017809_nԻմ դպրոցի անունը կոչվում է «Չաչանակների դպրոց»։ Իմ դպրոցում աշխատում են տետրով, համակարգչով, iPad-ով և հեռախոսով։ Երեխաները հագնվում են գունավոր Իմ դպրոցում սովորում են մինչև 1-12-րդ դասարանցի երեխաներ։ Իմ դպրոցի երեխաները պետք է լինեն չաչանակ, ուրախ։ Եթե նրանք եկան տխուր, չեմ թողնի, որ ներս գան։ Իմ դպրոցի ներսում կա լողավազան, որպեսզի երեխաները լողան։ Ասեմ ինչու է ներսում, որ ձմռանն էլ լողան տաք և հարմար։ Բոլորիդ հրավիրում եմ իմ դպրոց։

Միլենա Բաբայան

IMG_20180601_122659Իմ դպրոցը լինելու է դիրիժաբլի վրա: Ամեն մեկը ունենալու է իր սենյանը: Բոլորը մի տարի մնալու են դիրիժաբլում, բացի արձակուրդներից կամ ճամփորդություններից: Դասերը սկսելու են 11:00-ին, ու վերջանալու են 14:30-ին: Երկարօրյա չի լինելու: Գրատախտակները լինելու են փուչիկներով ամրացված հատակին: Դասարանները լինելու են մաքուր օդին: Իսկ դասամիջոցների ժամանակ կարելի է լողալ լողավազաններում: Իմ դպրոցը համարվելու է ամենաօդային դպրոցը:

Լիլիթ Ղազարյան

IMG_20180322_115314Եթե ես լինեի իմ դպրոցի տնօրեն, ես կուզենայի, որ իմ դպրոցի լինի այսպիսին։ Բոլոր պատերին կպցրած լինեն աշակերտների նկարները և անունները։ Գնահատականը տետրում նշելու փոխարեն նվեր տան ըստ գնակատականի, լավ աշխատողի համար նվերը կլինի քաղցրավենիք, իսկ վատ աշխատողի համար ուղղակի ոչինչ։ Դպրոց նաև կարելի է շուն կամ էլ ուրիշ կերդանի բերել և խաղալ նրանց կետ։ Իսկ դասամիջոցն ամենահետաքրքիրն է, որովհետև նրա համար տալիս են մեկ ու կես ժամ և հետն էլ անվճար տոմս դպրոցի խաղահրապարակի համար։ Դպրոցի խաղահրապարակը այն վայրն է, որտեղ երխաները դասամիջոցի ժամանակ կարող են խաղալ ամեն ինչ։ Այդ սենյակը դատարկ է, պետք է միայն պատկերացնել այն, ինչ ուզում ես և նա կհայտնվի ուղիղ դիմացդ։ Իսկ ուտելիքներն են բուտերբրոդներ, տարբեր տեսակների խմիչքներ, քաղցրավենիքներ և այլն։ դասերի ժամանակ կարող ես դիտել ֆիլմ, Իսկ ընտրութունը կարող ես ընտրել ուտելիքների համտեսում, դպրոցի խաղահրապարակի խաղեր, ֆիլմ դիտել, կավիճներով դրսում խզբզել և նկարվել հեռախոսներով։

Մանե Տոնոյան

received_1962694600629126Եթե ես լինեի դպրոցի տնօրեն, ես իմ դպրոցի անունը կդնեի « Գերազանցիկ»։ Իմ դպրոցում կլինեին մաթեմատիկա, մայրենի, ճարտարապետություն առարկաները։ Ճարտարապետության դասի ժամանակ տղաներին կսովորեցնեի ինչպես պատրաստել շենքեր, իսկ  աղջիկներին՝ ինչպես գծագրել գեղեցիկ  այգիներ։ Այն երեխաները, ովքեր  կարգապահ լինեն, ամեն մեկին դասից հետո պաղպաղակ կհյուրասիրեի, իսկ ովքեր անկարգ լինեն, կհանձնարարեի քսան էջ արտագրություն անել։

Անի Մինասյան

Այն դպրոցում, որտեղ ես կլինեմ տնօրեն, կուզեմ, որ բոլոր երեխաները իրար շատ սիրեն։ Բարի լինեն միմյանց նկատմամբ։ Լինեն գերազանց սովորող։ Շատ կուզեմ, որ իմ դպրոցի երեխաները ճանապարհորդեն ամբողջ աշխարհով և ծանոթանան մյուս երկրների դպրոցականների հետ։

Հայկ Պապոյան

img_3729Եթե լինեի դպրոցի տնօրեն, ապա իմ դպրոցը կլիներ այնպիսին, որ սովորողները և զբաղվեին դասերով, և կարողանային ազատ խաղալ, ուրախանալ, շփվել միմյանց հետ։ Չէին լինի պատիժներ ու գնահատականներ, քանի որ ամեն սովորող տարբեր է իր սովորելու ձևով և գնահատականը կարևոր չէ։ Իմ դպրոցում աշակերտը կսովորեր այն, ինչ իրեն հետաքրքիր է, առանց պարտադիր ծրագրերի։ Համոզված եմ իմ  դպրոցը շատ նման կլիներ իմ այժմյան սիրելի դպրոցին, որտեղ ես սովորում եմ։

Հրաչյա Աղեկյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s