Օրվա մեր սիրած պահը

d5a3d5abd5b7d5a5d680Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը կարդալուց հետո սովորողները գրել են, թե իրենք օրվա որ պահն են սիրում:

Ամենից շատ ես սիրում եմ առավոտը, երբ ամեն ինչ սկսվում է նորից։ Առավոտյան ինձ թվում է, որ ես երկար օր եմ ունենալու և ամեն ինչ կհասցնեմ անել։ Սիրում եմ նայել մայրամուտը, պատուհանից միշտ նայում եմ, թե ինչպես է արևը մայր մտնում, ինչպես է երկինքը կարմրում։ Երկնքում գույները խառնվում են իրար, իսկ կլոր արևը մեջտեղում քնում է։ Ամեն անգամ նայելիս գոռում եմ՝ վախ, ինչ սիրուն է։

Լիանա Թումասյան

Ամենաշատը ես սիրում եմ երեկոն: Երեկոյան մայրս և հայրս վերադառնում են աշխատանքից և մենք միասին ընթրում ենք: Երբ դասերս ավարտում եմ, մենք հաճախ գնում ենք քաղաք զբոսնելու: Երեկոյան ժամը ինին Հանրապետության հրապարակում նայում ենք երգող շատրվաններին և վերադառնում: Երբ վերադառնում ենք տուն ես  խաղում եմ եղբորս հետ: Ես շատ եմ սիրում երեկոն, որովհետև լավ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ:

Մանե Հովսեփյան

Օրվա իմ ամենասիրած  մասը գիշերն է, որովհետև  ես միշտ ուզում  նայել լիալուսնին և թե ոնց են ընկնում աստղերը: Եվ շատ եմ սիրում գիշերը, երբ պառկում եմ ննջելու և գիշերը վայելելու:

Հրաչյա Աղեկյան

Ես շատ եմ սիրում գիշերը։ Գիշերը խաղաղ է և հով։ Ես գիշերը ուշ եմ քնում և նայում գիշերվա գեղեցիկ աստղերին։ Գիշերը ես մտածում եմ, և ոչ ոք չի խանգարում։ Կա, որ  գիշերը մի քիչ  վախենում եմ վատ երազներրից։ Բայց առավոտյան արթնանում եմ լավ տպավորություներով։

Մարի Անանյան

Ամենից շատ սիրում եմ երեկոն: Շատ գեղեցիկ է այն պահը, երբ արևը մայր է մտնում, երկինքը լուսավորվում է կարմիրի, նարնջագույնի, կապույտի տարբեր երանգներով: Սիրում եմ, երբ վառում են փողոցների լույսերը, և քաղաքը լուսավորվում է:
Երեկոն հիմնականում անցկացնում եմ ընտանիքիս հետ տանը կամ գնում ենք քաղաքով զբոսնելու: Տնային աշխատանքներս աշխատում եմ ավարտել շուտ, որ երեկոն ազատ լինեմ ու ինչ ուզեմ անեմ, նաև սիրում եմ երեկոն, որովհետև հաճախ գնում ենք պապիկ-տատիկիս տուն:

Արեն Կարսեցյան

Ինձ դուր է գալիս առավոտը,  որովհետև այն նոր օրվա սկիզբ է, որովհետև արևը ծագում  է, թռչունները ծլվլում են: Մարդիկ արթնանում են և շտապում աշխատանքի, իսկ երեխաները շտապում են դպրոց` ես նույնպես: Ես սիրում   եմ  առավոտվա  սառը  օդը: Այն ինձ թարմացնում է: Ինձ դուր է գալիս, երբ  մարդիկ առավոտյան  միմյանց  տեսնում են ժպտում և բարևում:

Մանե Մայիլյան

Ես օրվա երեկոյան պահն եմ սիրում, քանի որ այդ ժամանակ հայրիկս աշխատանքից տուն է գալիս, և մենք ֆիլմ ենք նայում, քննարկում և եթե ժամանակ ենք ունենում, նաև խաղ ենք խաղում:

Վահե Ղալեչյան

Ես սիրում եմ օրվա տաբեր ժամերը յուրովի: Սիրում եմ առավոտը, որովհետև արևն է դուրս գալիս, արթնանում է քաղաքը, մարդիկ, արթնանում է նաև բնությունը: Սիրում եմ առավոտը նաև նրա համար, որ հանդիպելով միմյանց բարի լույս ենք մաղթում: Ես սիրում եմ նաև երեկոն, քանի որ երեկոյան վերջացնում եմ դասերս և իջնում բակ խաղալու։ Այդ ժամանակ մեր ողջ ընտանիքն է հավաքվում  և սկսում ենք զրուցել իրար հետ, պատմել օրվա ընթացքում կատարված իրադարձությունները: Եվ մեկ էլ շատ եմ սիրում գիշերը, նրա համար, որ  շատ հոգնած պարկում եմ հանգիստ քնելու։

Դավիթ Խուդոյան

Ես ամենաշատը սիրում եմ երեկոն: Մենք երեկոյան ընտանիքով գնում ենք սրճարան «MERSI» անունով։ Դուք հարցնում եք՝ ինչու հենց այդտե՞ղ, ասեմ՝ մենք այնտեղ այնքան շատ էինք հաճախում, որ ասես այնտեղ մեր տունը լիներ: Ես սիրում եմ այդ սրճարանը ու ոչ միայն ես, այլ ընտանիքս: Երբեմն մայրիկս ինձ և հայրիկիս նվեր է անում:

Նարեկ Սուքիասյան

Ես սիրում եմ երեկոն: Երեկոյան ես նոր դպրոցից  հասնում եմ տուն: Երեկոն սիրում եմ, որովհետև զով է: Հաճելի է ընտանիքիս անդամների հետ զբոսնել, չմուշկ քշել: Այդ ժամանակ տեսնում եմ նաև մայրամուտը: Մայրամոտը Երևանում գեղեցիկ է: Ծիրանի քողը ընկնում է վարդագուն շենքերի վրա, և մեր քաղաքը ավելի գեղեցկանում է:

Մարիամ Գևորգյան

Էջի լուսանկարը՝ Հրաչյա Աղեկյանի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s