Без рубрики·Կարդում ենք

Սեբաստացու օրեր

SergeyԱրևելյան դպրոցի 5-1 դասարանցիները Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը  ուսումնասիրելուց հետո անդրադարձան իրենց՝ ինչպե՞ս են կարդում իրենք, ինչո՞վ են նման Սեբաստացուն, ինչո՞վ են տարբերվում:

Ինչպես եմ ես կարդում

Ես ձեզ կպատմեմ  իմ կարդալու մասին։ Ես կարդում եմ կիսաձայն։ Եվ ես կարդում եմ արագ, երբ ես մի բան կարդում եմ և աղմուկ է լինում, ես ականջներս փակում եմ, որպեսզի  ինձ այդ աղմուկը չխանգարի։ Երբ ես ինչ-որ մի բան չեմ հասկանում, հարցնում եմ այդ բառը ինչ-որ մեկին, իսկ երբ մարդ չի լինում ես սպասում եմ, մինչև մեկին հանդիպեմ և հարցնեմ։ Ես և Մխիթար Սեբաստացին նույն  ձև չենք կարդում, բայց ես կուզենայի Մխիթար Սեբաստացու պես համ քայլեի, համ կարդայի միաժամանակ։ Ի դեպ, ես շատ զարմացա, երբ տեսա, թե ինչպես Մխիթար Սեբաստացին ողջ օրը հաց չի կերել կարդալու համար։ Դուք կարող եք կարդալ  այն տեքստը, որը այն  մասին է, թե ինչպես է  Մխիթար Սեբաստացին  կարդում։ Դուք էլ կզարմանաք։

Անժելա Դադոյան

Իմ կարդալու ոճը

Իմ կարծիքով Մխիթար Սեբաստացու կարդալու ձևը շատ տարբեր էր մյուսներից: Նա կարդում էր գիրքը ամբողջ հոգով հասկանալով, հիշելով, հանգիստ վայրում և այլն… Սեբաստացու կարդալու ոճից ինձ ամենից շատը դուր եկավ այս հատվածը:

Ես ուզում եմ ներկայացնել իմ կարդալու ոճը, ես սիրում եմ կարդալ արագ: Բացի դրանից ես չեմ կարողանում կարդացածս հասկանալ, երբ կարդում եմ աղմուկի մեջ, դրա համար էլ ես հաճախ փակում եմ ականջներս, որպեսզի ինձ ոչ ոք չխանգարի: Սեբաստացու կարդալու ոճին իմ ոճը նման է այնքանով, որ Սեբաստացին էլ, ես էլ, երբ սկսում ենք կարդալ, նախընտրում ենք հանգիստ վայրը:

Արմեն Ուլիխանյան

Իմ կարդալու ոճը

Ես կարդալ այդքան էլ չեմ սիրում և անծանոթ տեքստերը վարժ չեմ կարդում:Բայց, եթե գիրքը ինձ հենց սկզբից հետաքրքրում է, ես այն հաճույքով կարդում եմ մինչև վերջ: Իսկ, եթե գիրքն ինձ սկզբից դուր չեկավ, ես այն չեմ շարունակում: Երբ ինձ առաջին դասարանում նվիրեցին Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը, այն ինձ դուր չեկավ և ես այն դրեցի մի կողմ, բայց այս ամառ նորից վերցրեցի գիրքը և հաճույքով կարդացի մինչև վերջ: Ես նման չեմ Սեբաստացուն նրանով, որ նա ցանկացած գիրք ավարտում է:

Աննա Հովհաննիսյան

Ես սիրում եմ արագ կարդալ: Բայց մեկ-մեկ կարդում եմ դանդաղ: Եվ դա կախված է տեքստից, եթե տեքստը ծանոթ է, կարդում եմ արագ, եթե անծանոթ է, կարդում եմ դանդաղ: Մխիթար Սեբաստացին չէր կարողանում կտրվել գրքից, և դրանով ես նման չեմ նրան:

Իմ կարծիքով Մխիթար Սեբաստացու կարդալու ձևը շատ է տարբերվում մյուսներից: Նա մինչև գիրքը չէր ուսումնասիրում, չէր հասկանում, գիրքը ձեռքից չէր դնում: Նա ամեն տեղ կարդում էր, թե պարտեզու,մ թե ճամփորդելուց, թե քայլելուց նա մեկ է՝ կարդում էր:

Անի Բաղդասարյան

Ես Սեբաստացու նման չեմ սիրում շատ գրքեր կարդալ ամբողջ օրը , բայց ազատ ժամանակ կարդում եմ, իսկ նա շատ է սիրում գիրք կարդալ ։Իմ կարդալու ոճը մի փոքր արագ է, իսկ նրանը իմ կարդացածից տարբերվում է։Նա մինչև ամբողջ գիրքը չկարդար, չավարտեր, ցած չէր դնի։Նա շատ էր սիրում կարդալ գրքեր այնքան , որ արդեն նաև իր հետ ճամփորդելուց և ամեն տեղ գնալիս գիրքը տանում էր։

Նարե Թահմասյան

Ինչպես ընթերցել

Ես հաճախ չեմ գրքեր կարդում։ Իսկ երբ կարդում եմ, սիրում եմ մայրիկիս հետ քննարկել և վերլուծել։

Մխիրար Սեբաստացին կարդալիս նշում և առանձացնում էր կարևոր տողերն ու մտքերը։ Անկեղծ ասած` ես նման կերպ չեմ սկսել դեռ կարդալ։ Ինձ թվում է` առաջիկայում կսկսեմ նման կերպ կարդալ,  որ միտքս ավելի ճկուն ու հարուստ լինի։

Գոռ Խաչատրյան

Ես Սեբաստացու նման չեմ սիրում շատ կարդալ: Ես միայն ազատ ժամանակ եմ սիրում կարդալ, իսկ Սեբաստացին երբ գրքի մեջ է խորանում, օրերով հաց չի ուտում:  Իմ ոճը մի փոքր դանդաղ է, իսկ Սեբաստացու ոճը ավելի հաճելի է: Նա այնքան շատ է սիրում գիրք կարդալ, որ նրան ոչնչով հնարավոր չէր շեղել մինչև գիրքը ամբողջությամբ  չկարդար:

Արինա Ամիրյան

Ես շատ լավ չեմ կարդում: Ես  կամ  շատ  ցածր  պետք է կարդամ, կամ շատ բարձր: Ես շատ կուզեի Սեբաստացու նման հիշողություն ունենալ: Իմ կարծիքով ես և Սեբաստացին շատ  տարբեր ենք կարդում, որովհետև նա գրքից չէր կտրվում, իսկ ես մեկ-մեկ կտրվում եմ, կամ նրա համար կապ չուներ գիրքը հետաքրքիր էր թե չէ, իսկ իմ համար կապ ունի:

Գոհար Թաթոյան

Գիրք կարդալ շատ է պետք լավ և գրագետ մարդ դառնալու համար՚  շատ եմ լսել մայրիկիցս այդ արտահայտությունը, բայց, ցավոք, շատ չեմ կարդում, նախընտրում եմ բակում խաղալ ընկերներս հետ։ Կարդում եմ նորմալ, սիրում եմ պատմական գրքեր։ Կուզենայի Սեբաստացու նման  այդքան շատ կարդալ  սիրել և նույնիսկ կարողանալ հաց չուտել և ամբողջ օրը գիրք կարդալ։ Ես երբ կարդում եմ, պետք է լռություն լինի , ես չեմ կարող կարդալ աղմկոտ տեղ, առավել ևս քայլելով։ Սեբաստացու նման մարդիկ հազվադեպ մարդիկ են մեր օրերում։

Արթուր Բադալյան

Ես Մխիթար Սեբաստացու նման չեմ կարող կարդալ գրքեր։ Ես սիրում եմ կարդալ ինձ դուր եկած գրքերը, ես կարդում եմ շատ դանդաղ, իսկ Մխիթար Սեբաստացին կարդում է օր ու գիշեր։ Ես չեմ կարող նմանվել Մխիթար Սեբաստացուն։

Վարդան Դանիլով

Ինչպես եմ ես կարդում

Ես նորմալ արագությամբ եմ կարդում և միշտ չի, որ հասկանում եմ, իսկ Մխիթար Սեբաստացին ինչ  կարդում է, միշտ հիշում է և անծանոթ բառերը գրում տետրի մեջ և համեմատելով հասկանում՝ ինչ է նշանակում կամ հարցնում է գիտակներից։ Ես մեկ- մեկ սիրում եմ կարդալ, բայց ռուսերեն, չգիտեմ ինչու, նրանք  ավելի հետաքրքիր են։ Ես լուռ եմ կարդում և երբ ես լուռ եմ կարդում, ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչ եմ կարդացել։

Հակոբ Աբրահամյան

Էջի լուսանկարը՝ Սերգեյ Ջուլհակյանի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s