Ինչո՞ւ ենք մենք գույներ տեսնում

why57Նայիր հեռուստացույցի էկրանին խոշորացույցով: Դու կտեսնես կարմիր, կապույտ ու կանաչ կետերի ցանց: Գույների ամբողջ հարստությունը էկրանի վրա «նկարվում է» հենց այդ երեք գույներով: Օրինակ, եթե պետք է պատկերել կարմիր հետք, վառվում են միայն կարմիր կետերը: Իսկ եթե պետք է ստանալ ինչ-որ բարդ երանգ (դեղին, վարդագույն, մանուշակագույն և այլն), աշխատանքի են անցնում ուրիշ գույների կետերը, բայց վառվում են նրանք տարբեր պայծառությամբ:

Եթե դու նայես խոշորացույցով պատկերի սպիտակ հատվածին, կտեսնես նույն պայծառությամբ վառվող նույն կարմիր, կապույտ ու կանաչ կետերը, որոնք վառվում են նույն պայծառության լույսով: Դա նշանակում է, որ սպիտակ լույսը ստացվում է ուրիշ գույների գումարից:

Վառվող էկրանի հարցը հասկանալի է, բայց ինչպե՞ս է հայտվում չվառվող առարկաների գույնը: Եթե այդպիսի առարկաները սպիտակ լույսով լուսավորենք
(ինչպես տեսանք հեռուստացույցի փորձից, գունավոր ճառագայթներից բաղկացած), ապա առարկան կկլանի գունավոր ճառագայթերի որոշ մասը, իսկ մյուսը՝ կարտացոլվի: Եվ կախված արտացոլված ճառագայթների «հավաքածուից», կտեսնենք առարկայի գույնը: Սև մարմինները կլանում են ամբողջ լույսը և ոչինչ չեն արտացոլում, սպիտակները՝ հակառակը, արտացոլում են համարյա ամբողջ լույսը: Այդ պատճառով մուգ առարկաները ավելի շատ են արևից տաքանում, քան բացերը:

Իսկ ի՞նչ կստացվի, եթե, օրինակ, լուսավորենք կապույտ գույնի առարկան կարմիր լույսով: Կապույտ առարկան արտացոլում է միայն կապույտ ճառագայթներ, և եթե մենք լուսավորում ենք նրան «իսկական» կարմիր լույսով, որի մեջ չկա կապույտ ճառագայթների խառնուրդ, ապա մեր առարկայից ոչինչ չի արտացոլվի, և այն մեզ սև կթվա:

Թարգմանեց Լիլիթ Ղազարյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s