Միջին Ասիայից մի մաթեմատիկոս` Ալ-Խորեզմին, որն ապրել է իններորդ դարում, գրել է, որ առաջին աստիճանի հավասարությունների լուծումը կատարվում է երկու գործողությամբ`դրա առանձին անդամները հավասարության մի մասից մյուսը տեղափոխել (ալ-ջեբր) և նման անդամների միացում (ալ-մուկաբլա): <<Ալ-ջեբր>> նշանակում է <<վերականգնում>>, երբ հանվող թիվը (բացասական անդամ) տեղափոխվում է հավասարության մի մասից մյուսը դառնում է դրական, այսինքն` վերականգնվում է: <<Ալ-ջեբր>> բառը դարձել է <<ալգեբրա>>, որը հիմա օգտագործվում է ամբողջ աշխարհում: Ահա այսպես են հնչում ալ-ջեբր և ալ-մուկաբալա կանոնները:
Ալ-ջեբր
Հավասարությունը լուծելիս, եթե մի մասում, անկախ նրանից, թե որ, կհանդիպի բացասական անդամ, մենք երկու մասին կտանք նույն անդամը միայն տարբեր նշանով և կգտնենք դրական արդյունքը:
Ալ-մուկաբալա
Հետո նայիր հավասարությանը: Կարելի է արդյո՞ք միավորում անել: Եթե կան նման անդամներ, պետք է դրանք միավորել:
Թարգմանեց Արմեն Ուլիխանյանը