Մրջյունները ունե՞ն հոտառություն

22Մրջյունների  հոտառությունը զարգացած է գրեթե նույնքան լավ,  ինչպես շներինը: Հոտառության օրգանները գտնվում են նրանց բեղիկների վրա:
Հոտառությունը մրջյունների համար ավելի կարևոր է, քան տեսողությունը, որը նրանց մոտ ավելի քիչ է զարգացած: Կուրացած մրջյունը իր բեղիկների շնորհիվ կարող է վերադառնալ իր բույնը: Բեղիկները կորցրած մրջյունը չի կարողանում գտնել բույն տանող ճանապարհը, չի կարողանում տարբերել իր տեսակի մեծերին և թրթուրներին, ու չի մասնակցում շինարարությանը: Նորմալ վարքագիծը լիովին խանգարվում է: Բեղիկները շարժելով հոտոտում են ճանապարհին հանդիպած առարկաները: Հոտառությամբ նրանք ճանաչում են յուրայիններին և թշնամիներին, հետքերի հոտառությամբ նրանք գտնում են մրջնաբնի ճանապարհը: Հոտառությունը մեծ դեր է խաղում հանրայի միջատների մոտ, ինչպիսիք՝ մրջյունները, որովհետև նրանց մոտ օգտագործվում է քիմիական ազդանշանի համակարգը: Մրջյունները օգտագործում են որոշակի քիմիական նյութեր ոչ միայն հաղորդակցվելու, այլ նաև որոշակի գործողություններ իրականացնելու նույն խմբի անդամների միջև: Այդ քիմիական նյութերը կոչվում են ֆերոմոններ: ֆերոմոնները ունեն  նույն տեսակի այլ կենդանիների մոտ որոշակի ռեակցիաներ առաջացնելու ունակություն:

Օրինակ, կրակե մրջյունները, կեր գտնելով,  բույն վերադառնալիս, հետքեր են թողնում, որոնց շնորհիվ մյուս մրջյուները կարողանում են գտնել կերի տեղը: Երկու րոպե հետո այդ հետքերը վերանում են, դրա շնորհիվ հին հետքերը մրջյուններին չեն շեղում ճիշտ ճանապարհից: Անհանգստացած մրջյունները արձակում են այնպիսի նյութեր, որոնք կարծես հրշեջի զանգի դեր ունենան. դրանք ահազանգ են մոտակայքում գտնվող մրջյունների համար:

Թարգմանեց Արեգ Աբգարյանը

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s