Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

IMG_20181120_113911Իսահակյանական օրերի շրջանակում նախատեսել էինք լինել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, ինչն իրականացրինք նոյեմբերի 20-ին:

Օրվա լուսաբանման պատասխանատու Գուրգեն Աբրահամյանը գրում է.

Այսօր մենք այցելեցինք Ավ․Իսահակյանի տուն — թանգարան։ Առաջինը, որ մենք տեսանք հյուրասենյակն էր։ Այնտեղ մեզ պատմեցին, որ Իսահակյանի տան դռները երբեք փակ չէին լինում, որովհետև իրենց տուն շատ էին հյուրեր գալիս ու մինչև գիշերվա կես հյուրընկալում։ Իմացանք, որ Իսահակյանի ընտանիքում յոթ երեխա էին՝ հինգ որդի և երկու դուստր։

Իսկ մյուս սենյակը, որ մենք այցելեցինք, Իսահակյանի աշխատասենյակն էր։ Այն գեղեցիկ էր կահավորված։ Իմացանք նաև, որ Ավետիք Իսահակյանը տիրապետել է մի քանի լեզվի՝ ֆրանսերենի, գերմաներենի, հայերենի և ռուսերենի։ Իսկ սիրված զբաղմունքը գիրք կարդալն է եղել։

Հետո եղանք նրա ննջասենյակում։ Դրանից հետո ուղևորվեցինք երկրորդ հարկ, որտեղ մեզ համար կարդացին «Արևի մոտ» հեքիաթը։ Այնտեղ էլ դիտեցինք եռաչափ անիմացիոն մի ֆիլմ։ Դրանից հետո մենք նույն թեմայով ապլիկացիոն աշխատանք պատրաստեցինք և լավ տպավորություններով վերադարձանք դպրոց։

Սովորողների տպավորությունները ճամփորդությունից՝

Մենք հետո բարձրացանք 2-րդ հարկ, և ընկեր Մարիամը մեզ համար ընտրեց ու կարդաց Ավետիք Իսահակյանի ամենահետաքրքիր հեքիաթը՝ «Արևի մոտ»-ը: Այն ինձ համար շատ լավն էր և հաճելի:

Ամբողջական պատումը՝ Հայկ Աղլամազյանի բլոգում

Ավետիք Իսահակյանը սիրում էր կաթով թեյ խմել: Հետո մենք բարձրացանք երկրորդ հարկ, այնտեղի աշխատողներից մեկը մեզ համար կարդաց Ավետիք Իսահակյանի ՝  <<Արևի մոտ>> հեքիաթը: Հեքիաթը պատմում էր, որ կար մի տղա, որը միայնակ էր, մայր ու հայր չուներ, տուն չուներ: Երբ արևը մայր էր մտնում, տղան ասաց արևին.

-Արև ու՞ր ես գնում: Մենակ դու ես ինձ տաքացնում:

Ամբողջական պատումը՝ Վիկտորյա Մինասյանի բլոգում

Մենք այսօր գնացինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Այնտեղ նա ապրել էր իր կյանքի վերջին 10 տարին:
Այտեղ մենք տեսանք 3d ֆիլմ՝ բանաստեղծի մասին: Հետո բաժանվեցինք խմբերի և պատրաստեցինք հեքիաթի հերոսին, անուն հորինեցինք, նկար նկարեցինք և մաղթանքներ գրեցինք:

Ամբողջական պատումը՝ Դավիթ Բաղդոյանի բլոգում

Առաջինը ներկայացրեցին նրա իրերը և պատմեցին, թե նա ինչպես է մահացել։ Նրա  թոռնիկը մի օր դասերից փախավ և եկավ իր պապիկի մոտ։ Նա ճանապարհին ընկավ,  ծունկը վնասեց։ Պապիկի սենյակում մի պահարան կար, նա ուզեց բամբակ և յոդ  վերցնել և տեսավ, որ պապիկը քնած է։ Սովորաբար նա շատ շուտ էր արթնանում։   Ուզում էր պապիկին արթնացնել, բայց նա չարթնացավ և հետո իմացան, որ պապիկը մահացել է։

Ամբողջական պատումը՝ Մարի Աղայանի բլոգում

Այնտեղ ինձ ասացին, որ նրանք ամեն ինչ պահում են, ոնց որ եղել է նրա ողջ ժամանակ: Այնտեղ մենք գնացինք նրա ննջարան, աշխատասենյակ, մեզ ասացին, թե ոնց են իմացել,որ նա մահացել է:

Ամբողջական պատումը՝ Արեգ Պարսիլյանի բլոգում

Այնտեղ մի նախագիծ էր իրականացվում, որին մենք մասնակցեցինք: Մեզ համար կարդացին  Ավետիք Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը, որի տղայի համար մենք մի նկար-տուն պատրաստեցինք:

Ամբողջական պատումը՝ Արեգ Սիմոնյանի բլոգում

 Վերջում մենք գունավոր թղթերով պատրաստեցինք «Արևի մոտ» հեքիաթը և նամակներ գրեցինք։ Ինձ հետաքրքիր էր լինել Իսահակյանի տուն-թանգարանում և ես էլ կուզեի ունենալ նման տուն։

Ամբողջական պատումը՝ Արտյոմ Նիկոյանի բլոգում

Մենք գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն- թագարան։ Մենք այնտեղ հին ինքնաեռ ենք տեսել ու  հին հեռուստացույց, որը չուներ հեռակառավարման վահանակ։

Ամբողջական պատումը՝ Հովհաննես Գալիկյանի բլոգում

Նրա գրասեղանին դրված էր 2 թանաքաման, և նա գրում էր փետուրով, սեղանի վրա դրված էր ծխամորճ։ Երեկ ես կարդացել էի , որ Իսահակյանը հայրենքից շատ էր բացակայում , որովհետև չէր ուզում, որ նորից բանտ ընկներ ։

Ամբողջական պատումը՝ Կարապետ Նշանյանի բլոգում

Այնտեղ մենք տեսանք այն սենյակը, որտեղ ինքը  մահացել էր: Մենք տեսանք իր աշխատասենյակը, որտեղ ինքը գիրք էր կարդում:

Ամբողջական պատումը՝ Լեո Աղաբեկյանի բլոգում

Սենյակում կար տարօրինակ հեռուստացույց և ռադիո, հետո միայն հասկացա, որ ռադիոներն ու հեռուստացույցները այդ տեսքն են ունեցել հին ժամանակներում:

Ամբողջական պատումը՝ Անի Մինասյանի բլոգում

Ես այնտեղ տեսա նրա աշխատասենյակը, որտեղ նա ստեղծագործել է և շատ գրքեր է կարդացել՝ նաև օտար լեզուներով։

Ամբողջական պատումը՝ Հայկ Պապոյանի բլոգում

Այնտեղ մենք տեսել ենք լիքը գրքեր, պատից կախված գորգ և տարբեր գեղեցիկ նկարներ: Ա. Իսահակյանի աշխատասենյակում սեղանին դրված էր իր ծխամորճը, ակնոցները և գրքեր:

Ամբողջական պատումը՝ Նարեկ Սարոյանի բլոգում

Մենք տեսանք, որտեղ էր քնում Ավետիք Իսահակյանը և իր կարդալու աշխատասենյակը։ Այնտեղ մեզ համար հեքիաթ կարդացին։

Ամբողջական պատումը՝ Արսեն Աղաջանյանի բլոգում

Թանգարանում արտասանեցինք Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը՝

Օրվա ֆոտոպատումը՝ 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s