Без рубрики

Նամակ Ջաննի Ռոդարիին

ռոդարի«Անտեսանելի Տոնինոյի արկածները» կարդալուց հետո սովորողները նամակ են գրել հեղինակին՝ Ջաննի Ռոդարիին:

Բարև Ձեզ, Ջաննի Ռոդարի: Մենք կարդացել ենք  <<Անտեսանելի Տոնինոյի Արկածները>> գիրքը: Իմ կարծիքով շատ հետաքրքիր միտք էր անտեսանելի դառնալը, որովհետև բոլորս էլ մեկ-մեկ ուզում ենք անտեսանելի դառնալ և անել ինչ ուզում ենք: Գիրքը ծիծաղելի էր, բայց կային մի քիչ տխուր պահեր, երբ Տոնինոն իրեն միայնակ էր զգում: Ինձ գիրքը դուր եկավ, հատկապես իններորդ գլուխը: Ես ընդհանրապես ձեր բոլոր ստեղծագործությունները շատ եմ սիրում, որովհետև դրանք զարգացնում են երևակայությունը:

Սիրով՝ Աննա

Սիրելի Ջանի Ռոդարի, ես կարդացի քո հրաշալի պատմվածքը և այն ինձ շատ դուր եկավ: Այդ պատմվածքից ես շատ բան սովորեցի և այն իմ հոգեբանության վրա նույնիսկ մի քիչ ազդեց (լավ իմաստով):  Ես նույնպես շատ կուզեի անտեսանելի դառնալ, բայց այս պատմվածքը կարդալուց հետո հասկացա, որ ոչ ընդմիշտ, ուղղակի երբ ուզեմ դառնամ տեսանելի և երբ ուզեմ՝ անտեսանելի: Կարճ ասած՝ «Անտեսանելի Տոնինոյի արկածները» գիրքը դարձավ իմ ամենասիրելի գրքերից:

Միքայել Շվագիր

Բարև Ձեզ, Ջանի Ռոդարի
Ես Լիլիթն եմ, 10 տարեկան եմ: Ես գիտեմ, որ դուք հայտնի գրող եք: Ես կարդացել եմ ձեր գրած տարբեր հեքիաթները: Վերջերս կարդացել եմ «Անտեսանելի Տոնինոյի արկածները» հեքիաթը և շատ հավանել: Սկզբում չէի հասկանում, թե ինչպես Տոնինոն չի մտածում, թե ինչպես է դառնալու տեսանելի, բայց հետո հասկացա, որ նա մտածում էր միայն իր տնայինների մասին: Ես համոզված եմ, որ բոլորը կհավանեն ձեր գրքերը, քանի որ նրանք գրված են ձեր ոճով:

Հարգանքով՝Լիլիթ

Բարև Ձեզ հարգելի Ջանի Ռոդարի, ես Անժելա Դադոյանն եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից։ Ես 5-1 դասարանից եմ։ Ես  շատ ստեղծագործություններ եմ լսել,որոնք գրել եք Դուք։ Իսկ հիմա մենք անցնում ենք Ձեր ստեղծագործած «Անտեսանելի Տոնինոյի արկածները»։ Ինձ բոլոր գլուխներն էլ  դուր են եկել, բայց առավել շատ ինձ դուր եկավ վերջաբանը։ Իմ կարծիքով Դուք ամեն ինչ շատ լավ եք մտածել և ոչինչ փոխել պետք չէ։  Ես էլ եմ Ձեր պես սիրում ստեղծագործել։ Հաջողություն։

Անժելա Դադոյան

Բարև Ձեզ, հարգելի Ջանի Ռոդարի: Ես Արինան եմ ,10 տարեկան զբաղվում եմ իմ դասերով: Ես կարդացել եմ ձեր հետաքրքիր արկածները, և ինձ շատ է դուր եկել Տոնինոյի և Պաոլայի հանդիպումը: Ինձ դուր չէր գալի, որ Տոնինոնոյին չէին տեսնում և լսում: Դուք շատ լավ կերպար եք և ես ուզում եմ ձեր պես լավ մարդ լինել:

Սիրով՝ Ամիրյան Արինա

Ջաննի Ռոդարի
Դու շատ հեքիաթներ և առանձին գրքեր ես գրել։ Մենք դասարանով քո գրած <<ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՏՈՆԻՆՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ>> գիրքն ենք կարդացել։ Շատ լավ և հետաքրքիր գիրք է։ Այդ գիրքը սովորեցնում է, որ եթե շատ ցանկանաս, երազանքդ կկատարվի։ Կուզեի այսպիսի  գրքեր շատ կարդալ։

Վահան Դանիելյան

Ջանի Ռոդարի, բարև Ձեզ։ Ես Դավիթն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։
Ես կարդացել եմ «Անտեսանելի Տոնինոի արկածները», այն այդքան էլ դուրս չեկավ, բայց հետաքրքիր էր։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն հատվածը, երբ Տոնինոն հացաբուլկեղեն էր գողանում։ Ինձ դուր չեկավ 1-ին հատվածը։

Դավիթ Սահակյան

Բարև իմ շատ սիրելի հեղինակ Ջաննի Ռոդարի։ Գիտե՞ս չէ, ես օտարերկրյա հեղինակներից ամենաշատը քեզ եմ սիրում։ Լավ, հերիք է անցնենք գրքին։ Ինչ վերաբերվում է «Անտեսանելի Տոնինոյի արկածները» գրքին, ապա ասեմ, որ շատ լավ պատմվածք է։ Պատմվածքից ես շատ բան սովորեցի։ Պատմվածքը ոչ միայն զվարճալի, ուրախ և հետաքրքիր է, այլև ուսուցողական։ Ջաննի Ռոդարի, ես քո պատմվածքները սիրում եմ, որովհետև բոլորն արկածային և հետաքրքիր են, իսկ ես շատ եմ սիրում արկածներ։

Սոֆի Նահապետյան

Ջանի Ոոդարի, ինձ շատ դուր եկավ քո գրած հեքիաթը «Անտեսանելի Տոնինոյի» մասին: Նա շատ լավն էր, ես հաճույքով կարդում էի «Անտեսաննելի Տոնինոյի» մասին: «Անտեսաննելի Տոնինոյի» մասին ես իմացա շատ-շատ նոր բաներ:

Արեգ Աբգարյան

Սիրելի Ջաննի Ռոդարի, ինձ քո գրած գիրքը շատ դուր եկավ ,  ես շատ տպավորվեցի ։ Իմ կարծիքով դու շատ լավ գրող ես, շատ հետաքրքիր բաներ ես գրում ։ Ես երկրորդ դասարանից կարդում եմ քո գրած գրքերը և ինձ մինչև հիմա դուր են գալիս այդ գրքերը։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն պահը, որ Տոնինոն նորից տեսանելի է դառնում և գնում է իր մայրիկի մոտ, որը  նրա համար անհանգստանում էր։ Այսքանը:

Հեղինե Մանուկյան 

Բարև Ձեզ, Ջանի Ռոդարի, ես  կարդացի ձեր գրած «Անտեսանելի Տոնինոյի արկածները» պատմվածքը։ Այն շատ սիրեցի և շատ բան սովորեցի։ Սովորեցի, որ`
1) մենակությունը շատ վատ բան է
2)եթե  ամեն գործ հաճույքով ես անում, հետաքրքիր է
3) դժվարությունները մեզ դարձնում են ավելի ուժեղ։ Ուրախ եմ, որ այս գիրքը կարդացի։

Արամ Մինասյան

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s