Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

IMG_20181213_125400Իսահակյանական օրերի շրջանակում Արևելյան դպրոցի 5-2 դասարանն այցելեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան և մասնակցեց «Սևանը Հայաստանի աչքն է» կրթական ծրագրին: Օրվա լուսաբանման պատասխանատու Լիլիթ Ղազարյանը գրում է.
Հոկտեմբերի 13-ին մենք դասարանով գնացինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Այնտեղ գնալուց առաջ մենք տեղեկություններ հանեցինք տուն-թանգարանի ու Իսահակյանի մասին: Տուն-թանգարանը հիշեցնում էր հայկական մատուռ և պատրաստված էր սև տուֆից, որովհետև Իսահակյանը ապրել է Գյումրիում, իսկ այնտեղ տները կառուցված էին սև տուֆից:

Մեր էքսկուրսավարն էր ընկեր Ռուզաննան: Սկզբում գնացինք բանաստեղծի հյուրասենյակ: Այնտեղ կային շատ նկարներ, սեղան, հին հեռուստացույց ու ջեռոցներ, պահարան, պատի վրա կախված էր մի գորգ, որի վրա պատկերված էր Սասունցի Դավիթը: Գորգը բանաաստեղծին նվիրել էր իր նկարիչ ընկերը: Ընկերը հրավիրել էր Իսահակյանին ու Սարյանին իր գործերի ցուցադրությանը, բայց Իսահակյանը հիվանդ էր և եկավ երկու օր հետո: Նա ուշադիր նայում էր գորգին: Եվ իր ընկերը նվիրեց այդ գորգը Իսահակյանին:

Հետո գնացինք բանաստեղծի գրասենյակ: Այնտեղ Իսահակյանի գրասեղանն էր, որի վրա կար մի գիրք, ակնոցները, քար, որը պահում էր գիրքը, որ թերթերը շարժվեն, փետուրներ, հին գրիչ, թանաքաման, հունական քարեր, աղջկա ու եղնիկի արձան: Գրասենյակում նաև կային արձանիկներ ու շատ գրքեր, որովհետև բանաստեղծը շատ էր սիրում կկարդալ, բայց ոչ միայն հայերեն, այլ նաև գերմաներնեն, իտալերեն ու ռուսերեն:

Երրորդ սենյակը Իսահակյանի ննջասենյակն էր: Այնտեղ կար մահճակալ, պահարան, բանաստեղծի ննջազգեստը, վերնաշապիկը, գլխարկն ու ձեռնափայտը: Պատից կախված էր մի գորգ ու մի կնոջ նկար, այդ կինը Սոֆին էր՝ Իսահակյանի կինը:

Մեզ ցույց տվեցին Իսահակյանի նկարը Սևանա լճի ափին: Նա մտահոգված էր, որովհետև Սևանի ջուրը սկսել էին պակասացնել: Մի անգամ Իսահակյանը հանդիպեց պակասեցնողներին, նրանք ասացին. «Նայիր, թե ինչ լավ այգիներ ենք տնկել»: Բանաստեղծը պատասխանեց. «Իտալիայում մի ձկնորս ինձ պատմություն պատմեց, որը ես ձեզ կպատմեմ: Հին Հռոմում մի չքնաղ, աննման լիճ կար, բայց այդ լճից այնքան ջուր հանեցին, այգիներ տնկեցին, որ լիճը մամռակալեց և դարձավ ճահիճ: Մարդիկ փորձում էին վերականգնել լիճը, բայց չկարողացան: Եվ այդ քաղցրահամ հրաշքը կորեց իզուր տեղը»: Հեղինակներըասացին, որ կկառուցեն թունել՝ Արփայից Սևանա լիճ, և ջուրը կշատանա:

Անցանք մեր կրթական ծրագրին: Ծրագիրը շատ պարզ էր. սկզբում ներկեցինք Սևանա լճի պատկերը, հետո ընտրեցինք նախօրոք թղթից կտրտած ձկների վրա գրեցինք, թե ինչ կուզեինք մեր աշխարհին: Ձկները սոսնձեցինք մեր ներկած Սևանա լճի վրա:

Վերջում էլ գնացինք բանաստեղծի  սիրած տեղը՝ այգին: Այնտեղ բացի ծաղիկներից ու ծառերից կար նաև նստարան, որտեղ Իսահակյանը սիրում էր նստել և հյուրեր ընդունել:

Ինձ անչափ դուր եկավ հայ բանաստեղծի տուն-թանգարանում: Առաջարկում եմ գնալ այնտեղ և ավելի շատ բան իմանալ Ավետիք Իսահակյանի մասին:

Սովորողների տպավորությունները՝ Արեգ Աբգարյան, Ալեքս Յակովլև, Անի Շահսուվարյան, Վահան Դանիելյան, Արտակ Աբրահամյան, Հեղինե Մանուկյան, Արամ Մինասյան, Սոֆի Նահապետյան, Անի Ավագյան, Մանե Տոնոյան, Միքայել Շվագիր

Մի պատառիկ մեր ճամփորդությունից՝

Օրվա ֆոտոպատումը՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s