Ջրվեժում

14Հունվարի 22-ին Ջրվեժ արգելոցապարկային համալիրում էին Արևելյան դպրոցի ճամբարականները:

Ճամբարականների տպավորություններից՝

Այսօր մենք գնացինք Ջրվեժ չորսերի և հինգերի հետ։ Մենք մեր հետ տարանք սահնակներ և այնտեղ սահեցինք։ Ոմանք նույնիսկ ձնագնդիկ խաղացին։ Ես և իմ ընկեր Արենը միասին էինք սահում, այնքան զվարճալի էր։ Մենք ուզում էինք շրջադարձել  աջ կողմ, որպեսզի ավելի երկար ճանապարհով գնանք, բայց երբ մենք ուզում էինք շրջադարձել աջ կողմի վրա, ընկանք։ Իսկ մեկ անգամ չափից շատ արագ շրջադարձեցինք աջ և անմիջապես արգելակեցինք և իմ ոտքը դիպավ սահնակին և ես դուրս թռա և ընկա ձների մեջ։ Շատ զվարճալի էր։ Իսկ այդ ամենից հետո մենք վերադարձանք դպրոց։

Ալեն Աբովյան

Այսօր հունվարի 22-ն է, և մենք ընկեր Իվետայի և ընկեր Մարինեի հետ գնացինք Ջրվեժ՝ ձնագնդիկ խաղալու և սահնակ քշելու: Եղանակը շատ լավն էր, իսկ Ջրվեժում շատ ձյուն կար: Երբ հասանք բոլորս շատ ուրախ էինք, բայց ձյունը փշրվում էր, և ոչ մի կերպ ձնագունդ չէր ստացվում: Փոխարենը մենք շատ սահնակ քշեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Ես անընդհատ ընկնում էի ձյան վրա և շատ հավես էր: Վերադարձանք դպրոց բարձր տրամադրությամբ և շատ լավ տպավորություններով: Երևի թե սա այս ձմռան միակ ձյունաշատ օրն էր:

Արեն Կարսեցյան

Մենք ամսի 22-ին գնացել էինք Ջրվեժ։ Շատ հավես էր անցնում։ Մենք դպրոցից բերել էինք սահնակներ և շարք կանգնած սահում էինք։ Ես Մանեն ‚Նարեն  խաղում էինք ձնագնդիկ։ Հետո մենք նախաճաշեցինք և վերադարձանք դպրոց։ Օրը շատ լավ անցավ։

Մանե Մայիլյան

Հունվարի 22-ին մենք գնացինք Ջրվեժ արգելոցապարկային համալիր: Շատ ուրախ անցավ: Դպրոցից վերցրել էինք սահնակներ, որոնք այնտեղ քշեցինք: Սահնակ քշելու համար մենք շարք էինք կանգնել և հերթով քշում էինք: Այդ ժամանակ ես և իմ ընկերուհի Նարեն սայթաքեցինք, Նարեն ընկավ իմ վրա, իսկ սահնակը՝ Նարեի: Այնտեղ կար մի հատված, որտեղ շատ ծառեր կային:  Մտանք այդ ծառերի մեջ, որ տեսնեինք՝ ինչ կա և խրվեցինք ձների մեջ: Մտածեցինք՝  կմոլորվենք և մի քիչ գնալուց հետո տեսանք ընկեր Իվետային: Ձյունը փայլում էր աստղերի նման: Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, ինչպես նաև մյուս ճամփորդությունները․․․

Մանե Հովսեփյան

Ամսի 22-ին առավոտյան պարապմունքից հետո 5-րդ և 4-րդ դասարանցիները ընկեր Իվետայի, ընկեր Մարինեի և ընկեր Արինայի հետ (ընկեր Արինան Մայր դպրոցում սպորտի ուսուցչուհի է) գնացին Ջրվեժ։ Ջրվեժում գնացինք անտառապուրակ։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Կային շատ եղևնիներ։ Ես իմ ծնունդը նշել եմ այդտեղ, իսկ մեր ամառանոցը նույնպես Ջրվեժում է։ Մենք այնտեղ սահնակ քշեցինք։ Մի դիք կար, և այն շատ սղլիկ էր։ Ես և իմ դասընկերուհի Լիլիթը միասին սահնակ քշեցինք։ Ընդմիջումից հետո նորից վերադարձանք մեր խաղերին և հետո գնացինք դպրոց։

Մանե Տոնոյան

Հունվարի 22-ին 4-րդ և 5-րդ դասարաններով գնացինք Ջրվեժ արգելոցապարկային համալիր: Մեզ հետ եկել էին ընկեր Մարինեն, ընկեր Իվետան և ընկեր Ալինան:

Ջրվեժ արգելոցապարկային համալիրում շատ ձյուն կար: Այնտեղ ավելի ցուրտ էր, քան մեր դպրոցում ու տանը: Այդտեղի ձնով չէր ստացվում պատրաստել ձնեմարդ և ձնագնդիկ:

Համալիրում մենք շարք էինք կազմել և սահնակներով երկու-երկու սահում էինք: Ընկեր Ալինան մեզ օգնում էր: Ես սահեցի 4 անգամ իմ ընկերուհի Մանեի հետ: Մենք ընդմիջում արեցինք և շարունակեցինք զվարճանալը:

Ես ոչ մի անգամ չէի սահել սահնակով: Դա իմ առաջին անգամն էր: Եվ ինձ համար դա շա՜տ-շա՜տ զվարճալի բան էր: Իմ տպավորությունները չես կարող բառերով բացատրել, բայց ես կասեմ, որ Ջրվեժ արգելոցապարկային համալիրում շատ լավ էր:

Լիլիթ Ղազարյան

Մենք այսօր գնացինք Ջրվեժ: Այնտեղ քշեցինք սահնակ: Այնտեղ 4-2-ից մի տղա ինձ ձյունով խփեց, ես էլ որ ձյունով չխփեցի, շրխկաց գետնին: Ես էլ ուրախ-ուրախ փախա: Հետո մի տղա մեր ընկերոջը խփեց, նրան էլ խփեցինք:  Իսկ հետո գնում էինք հետ դպրոց: Իսկ հետո դպրոց վերադառնալիս մենք վեց հոգով խաղացինք այսպիսի խաղ. ինչ-որ մեկը ասում է ես, հերթով ասում ենք ես մինչև ինչ-որ մեկը չծիծաղի կամ բոլորը: Ես ոչ մի անգամ չծիծաղեցի, իսկ երբ հասանք դպրոց, ես սկսեցի ծիծաղել, բայց դա չհաշվեցին:

Այսքանը իմ ճամփորդության մասին:

Նարե Հովսեփյան

Մենք այսօր այցելեցինք Ջրվեժ արգելոցապարկային համալիր: Այնտեղ շատ-շատ ձյուն կար: Մենք սահնակ քշեցինք, խաղացինք ձնագնդիկ, պատրաստեցինք ձնեմարդ: Սահնակ քշելը ամենահետաքրքիրն էր: Երբ ընկեր Իվետան և ընկեր Մարինեն սահեցին սահնակով, վերջում ընկան: Մեզ համար այնտեղ շատ հետաքրքիր էր:

Շնորհակալություն ընկեր Իվետային և ընկեր Մարինեին:

Անի Բաղդասարյան

Մենք այսօր գնացինք Ջրվեժ, որպեսզի ձնագնդի խաղանք և սահնակ քշենք: Ջրվեժը գտնվում է Կոտայքի մարզում: Մենք փոքր բլրակից սահնակով իջնում էինք ցած, ձնագնդի խաղում: Իջնելուց այնքան արագ էինք իջնում, որ ես մեկ-մեկ ընկնում էի սահնակից: Մենք այնքան արագ էինք իջնում, որ հասնում էինք մյուս փոքրիկ բլրակին և այդպես շարունակ: Այնքան արագ էինք սահում, որ սահնակները չէին հերիքում: Եվ այդպես անցավ ճամփորդությունը:

Դավիթ Բաղդոյան

Օրվա ֆոտոպատում՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s