Ես ձեր ընկերն եմ, ձեր տիարը, ձեր Աշոտ Բլեյանը

IMG_3008Վերնագիրը՝ Աշոտ Բլեյանի խոսքից

Փետրվարի 22-ին Արևելյան դպրոցի ընթերցասրահում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և «Խոշորացույց»-ի հանդիպումն էր:
Էջի լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Մասնակիցների տպավորություններից՝

Անին տիար Բլեյանի հեծանիվը կանգեցրեց գրադարանի մյուս կողմում, իսկ մինչև այդ տիար Բլեյանը նստեց, որ սկսենք։ Շատ հետաքրքիր հարցեր էին տալիս իմ ընկերները տիար Բլեյանին։ Տիար Բլեյանը պատմում էր Աստղիկ Բլեյանի մասին և որդու Դավիթ Բլեյանի մասին։ Իմ հարցը բոլորին դուր եկավ, և բոլորը ծիծաղեցին այդ հարցի վրա։ Բայց համաձայնվեցին, որ թելադրությունը պետք է տիար Բլեյանը կարդա։

Ամբողջականը՝ Մարի Անանյանի բլոգում

Խոսեցինք ընկերության մասին: Ես ինքս հասկացա, որ յուրաքանչյուր կռվելուց, նեղանալուց հետո պետք է խոսել, շփվել և բացատրվել ընկերների հետ: Այդ ժամանակ ես և իմ ընկերուհի Նարեն իրար նայեցինք․ այդ պահին մենք նեղացած էինք իրարից, հասկացանք, թե ինչ պետք է անեինք, որը չէինք մտածել: Ուրախացանք, որ տիար Բլեյանը մեզ շատ լավ խորհուրդ տվեց:

Ամբողջականը՝ Մանե Հովսեփյանի բլոգում

-Հարգելի Տիար Բլեյան,մեր ծանոթությունից հետո մի տեսակ հարազատություն և ջերմություն եմ զգում ձեր հանդեպ։ Ձեր բարությունը անհնար է չզգալ։ Այն հարցին թե դուք ինչու՞ եք այդքան շատ սիրում փոքրիկներին՝ դուք պատասխաեցիք, թե մեծերը ձանձրալի են, իսկ ես կասեմ, որովհետև դուք անսահման մեծ սիրտ ունեք և անչափ բարի եք։ Ձեր բարությունը սփռված է կրթահամալիրի և ներսում, և շուրջը։ ՈՒզում էի ձեզ փոխանցել, որ Ձեզ հետ հարցազրույցը շատ կարևոր էր ինձ համար և անչափ հետաքրքիր։ ԵՎ ես անհամբեր կսպասեմ Ձեզ հետ հաջորդ հարցազրույցին․․․

Ամբողջականը՝ Ավագ Առաքելյանի բլոգում

Մենք Տիարի համար, նրա հետ միասին արտասանեցինք, երգեցինք։ ԵՎ մենք արտասանեցինք նաև Հովհաննես Թումանյանի մեր սովորած քառատողերից ։ Տարբեր բաների մասին զրուցեցինք ։ Մեր հարցերը ուղղեցինք Աշոտ Բլեյանին ։

Ամբողջականը՝ Մարի Աղայանի բլոգում

Մենք 5-րդ և 4-րդ դասարանցիներով տիար Բլեյանի հետ երգեցինք Հովհաննես Թումանյանի երգերից մի քանիսը և արտասանցինք բանաստեղծություններից մի քանիսը և վերլուծեցինք: Մեր ժամանակը շատ լավ անցավ:

Ամբողջականը՝ Գոռ Խաչատրյանի բլոգում

Հանդիպման ժամանակ մենք Տիար Բլեյանին տարբեր ճամփորդական հարցեր էինք տալիս։ Հետո այնտեղ մենք արտասանեցինք Հովհանես Թումանյանի մի քանի քառյակ և մի քանի բանաստեղծություն։ Այդ հանդիպումը շատ – շատ հետաքրքիր հանդիպում էր։

Ամբողջականը՝ Գուրգեն Աբրահամյանի բլոգում

Օրվա ֆոտոպատումի պատասխանատուները ներկայացնում են՝

Նարեկ Սարոյանի ֆոտոպատումը

Արամ Մինասյանի ֆոտոպատումը

Մարի Աղայանի ֆոտոպատումը

Օրվա հանդիպումից տեսապատառիկներ: Տեսանյութերը հանված են ուղիղ եթերից, ներողություն ենք խնդրում որակի համար:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s