Մարտի 13-ին Չարենցի ծննդյան օրն է…
Օրվա լուսաբանման պատասխանատուները գրում են՝
Թումանյանական օրերը վերջացան: Փետրվարից հետո գիժ մարտը սկսեցինք Չարենցի օրերով: Երկու հազար տասնինը թվականի մարտի տասներեքին Արևելյան դպրոցի հինգերով, այսինքն՝ մենք, գնացինք Չարենցի արձանի մոտ, որպեսզի միասին շնորհավորենք Չարենցի ծննդյան օրը: Արդեն ավտոբուսում մենք ձայնագրություններ էինք անում, որոշում պատասխանատուներին և փորձում էինք օրը դարձնել ավելի հետաքրքիր:
Ամբողջական նյութը՝ Միքայել Շվագիրի բլոգում
Մարտի սկզբից մեր դպրոցում Չարենցյան օրեր են: Մենք կարդում էինք Չարենցի կյանքից դրվագներ, սովորում Չարենցի բանաստեղծություններից, արտասանում դրանք ընդհանուր պարապունքին և այլն: Եվ ահա Չարենցի ծննդյան օրն է՝ մարտի 13-ը:
5-րդ դասարանցիներով գնացինք Չարենցի արձանի մոտ: Ես նույնպես գնացի: Չարենցի արձանը մի քիչ տարօրինակ էր: Արձանի մոտ միայն մենք չէինք: Եկել էին նաև ուրիշ դպրոցների սովորողներից:
Ամբողջական նյութը՝ Լիլիթ Ղազարյանի բլոգում
«Խոշորացույց» ռադիոյի եթերում պատմում, խոսում ենք Չարենցից, կարդում ենք Չարենց:
Լսեք նաև Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիներին՝ Կարդում ենք Չարենց
Օրվա տեսանյութը՝ Սյուզան Սարգսյանի
Օրվա լուսանկարները Սյուզան Սարգսյանի՝