Առաջադրանքներ. 5-րդ դասարան

 1.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով.

Լոնդոնում գոյություն ունի մի ակումբ, որի անդամներն ապրում են հին տներում ու դղյակներում և չեն օգտագործում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից վտարվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին անցկացրել:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրական ուղիներն անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով: Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայրցամաքներից մեկն է: Երկրի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին ահռելի կենդանիներ:
Կրկեսի Ժաննա անունով փիղը զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախուստի դիմեց: Այդպիսի ուրիշ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է, երբ փիղը վախեցել է ծովային ոզնուց կամ խոզից: ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի արտասովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգը նայում է վեր, մյուսը` վար: Տեղացի ձկնորսները վկայում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խուսափել:

2.Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել:

Կես-կիսատ, թիվ-թվանշան, տեր-տիրանալ, էջ-իջնել,ինձ-ընձուղտ, աղավնի-աղավնյակ, հուր-հրեղեն, հիսուն-հիսնամյա, առու-առվակ, մատյան –մատենագիր, կույտ-կուտակել:

3.Թաքնված բառերը գտի՛ր: Գրի՛ր` ինչ փոփոխություններ են կատարվել այդ բառերի հետ:

Լրաբեր, լրագիր, լրագրող, լրագրություն, լրագրավաճառ

Նվիրել. Նվիրատու, նվիրական, նվիրվել

Նրբազգաց, նրբամարմին, նրբանկատ, նրբորեն

Գունավոր, գունազարդ, գունավորել, գունատ, գունաթափ

4.Տրված բառերն  ըստ հոմանիշության բաժանիր  հինգ  խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

5.Բառերից մեկն ընտրի՛ր և նախադասությունը լրացրո՛ւ /գիրուկ, հաստափոր/

Նա ալեխառն մազերով, մեղմ ու խաղաղ ժպիտով ……………. մարդ էր:

Դա մի գզգզված մազերով, ծխամորճը ատամների արանքում բռնած և անընդհատ հայհոյող մի ……………… մարդ էր:

6.Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտիր  և  փոխարինիր  հարմար հոմանիշով:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կան:
Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ:                                                  Ընկերները երկու օր առաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում:
Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

7. Ավելորդ բառերը գտիր և նախադասություններից հանիր:

Էլի  դարձյալ  այդ  մասին  ես խոսում:
Ամբողջ  ճանապարհը  ոտքով քայլեցիր:
Դու արդեն  հետ ես վերադարձել:
Կարմիր  գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
Կրկին անգամ ասում եմ  քեզ:
Քեզ մի հատ մարդ էր հարցնում:                                                                                                          Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանան:

8.Տեքստը համառոտ (ամենաշատը 5 նախադասությամբ) փոխադրի՛ր և շարունակիր վերջում տրված միտքը.

Մի մարդ իր հյուրին զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
— Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
— Աj քեզ սուտ,- բորբոքվում է տանտերը,- դե արի գնանք գետափ, տեսնեմ՝ո՞նց ես ինձ ծարավ հետ բերելու:
Գրազ են գալիս ու երկուսով իջնում են գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել գետից:
— Վայ,-տրտնջում է հյուրը,- չեղավ; Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
— Գնանք,- ինքնավստահ ասում է տանտերը:
Հասնում են գյուղ: Տանտերն հարցնում է, թե ում տանեն իրենց հետ:
-Էլ ո՞ւր գնանք,- ծիծաղում է հյուրը,- ես գրազը տարա: Այ խելոք, ես քեզ գետի ափից ծարավ բերել եմ արդեն:

Պատմությունն այն մարդկանց մասին է, ….

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s