Արևելյան դպրոցի 7 հրաշալիքները 5-1 դասարանի տեսանկյունից

1Ավագ Առաքելյանն ամփոփում է «Արևելյան դպրոցի հրաշալիքները» նախագիծը 5-1 դասարանում՝

Ամփոփելով «Արևելյան դպրոցի հրաշալիքները» նախագծի 5-1 դասարանի երեխաների՝ իրենց բլոգում աշխատանքները՝ ես Ավագ Առաքելյանս ներկայացնում եմ այն։ Նախ ասեմ, որ երեխանները ունեին շատ հետաքրքիր և յուրօրինակ պատասխաններ։ Շատ եմ սիրում մեր ՝ սեբաստացիների ազատ և հետաքրքիր մտածելակերպը։ Դրանով ենք մեր տարբերվում բոլորից։

Այժմ ներկայացնեմ ընկերներիս աշխատանքները։ Նրանք Արևելյան դպրոցի հրաշալիք են համարում՝
1․Ստեփան Հարությունյան՝ մեր դպրոցի  հրաշալիքներից են մեր ուսուցչուհիները։Նրանք  բարի են  ու չեն վիրավորում աշակերտներին։
Ի միջի այլոց, այս հրաշալիքին անդրադարձել են գրեթե բոլոր երեխաները։
2․ Աննա Հովհաննիսյան՝ իմ կարծիքով հրաշալիք են ճամփորդությունները, ես շատ եմ սիրում ճամփորդել։
Իսկապես ճամփորդությունների ժամանակ մենք սովորում ենք նոր նյութեր, տեսնում հետքրքիր տեսարժան վայրեր, դառնում ենք ավելի ինքնուրույն։
3․Գոհար Թաթոյան՝ հրաշալիք է մեր ընտրությամբ դասաժամը , որովհետև մյուս դպրոցներում չկան ընտրովի առարկաներ։
Իրոք, այն մեզ հնարավորություն է տալիս մեր ընտրությամբ ուսումնասիրենք մեր սիրած առարկան։
4․Հակոբ Աբրահամյան՝ հրաշալիքը մեր Քոթո շունն է, որովհետև նա ամեն օր մեզ հանդիպում է և նրա հետ շատ հետաքրքիր է։ 
5․Արինա Ամիրյան՝ հրաշալիք է, որ մենք ենք ընտրում  ֆիզկուլտուրան, թե ինչ մարզաձևին մասնակցենք՝ մեր նախընտրությամբ։ 
Մեր դպրոցում իրոք հրաշալիքները չափից շատ են, ես կասեի մեր կրթահամալիրն ինքնին  մի մեծ հրաշալիք է մեր իրականությունում, բայց ընկերներս ունեին նաև հետաքրքիր մտքեր , թե ինչ կուզեին, որ ավելացնեն մեր դպրոցում։ Այժմ ներկայացնեմ նրանց մտքերը։
6․Միքայել Սահակյան՝ կցանկանայի մեր դպրոցում լինի խոտից  ֆուտբոլի դաշտ, որովհետև մենք, երբ խաղում ենք ֆուտբոլ, մեր դասարանի Համլետը բոլորիս ոտքերը ջարդում է։
7․ Ստելլա Ղոսալմյան՝ դասարանների պատուհանների ապակիների վրա գեղեցիկ նախշեր լինեն։ Ես այդպես կցանկանայի, որովհետև շատ եմ սիրում նկարչություն։
Իսկ ես վերջում կավելացնեմ այն, որ մեր դպրոցում ամենակարևոր հրաշալիքներից են իմ դասընկերները , որոնք շատ ընկերասեր են և ունեն շատ հետաքրքիր մտածելակերպ, որը սկիզբ է առնում դպրոցից , որովհետև դպրոցում մեզ թույլ են տալիս ազատ և անսահմանափակ մտածել։

5-1 դասարանի սովորողների աշխատանքները՝

Անժելա Դադոյան
Աննա Հովհաննիսյան
Անի Բաղդասարյան
Արինա Ամիրյան
Հակոբ Աբրահամյան
Ստելլա Ղոսալմյան
Ստեփան Հարությունյան
Միքայել Սահակյան
Բադալյան Արթուր
Ավագ Առաքելյան
Գոհար Թաթոյան
Դանիլով Վարդան

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s