Գոյականի հոլովները

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:

***

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ- տղա, անտառ
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞-տղայի, անտառի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն-տղային, անտառին
Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը-տղային, անտառը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց-տղայից, անտառից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ-տղայով, անտառով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ-տղայի մեջ, անտառում կամ անտառի մեջ

Առաջադրանքներ՝

  1. Հոլովել  քաղաք, գիրք, մարդ,  ընկեր բառերը:
  2. Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: 
    Փողից,  ձեռքով, փշին, սրտում, աչքի:
  3. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

    Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:

    Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:

    Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

    4.Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s