7 հրաշալիքները իմ դասարանցիների աչքերով

4-1Մարիամ Գևորգյանը ամփոփում է «Արևելյան դպրոցի հրաշալիքները» նախագիծը 4-1 դասարանում՝

Ես կարդացել եմ իմ դասարանցիների գրածները հրաշալիքների վերաբելյալ և ինձ առանձնապես դուր եկան Մարի Անանյանի և Մանե Հովսեփյանի պատումները:

Մարիինը ինձ դուր եկավ, որովհետև գրված էր մանրամասն և դրված էր համապատասխան լուսանկարով: Իսկ Մանեինը գրված էր դասակարգված, ինչը շատ հետաքրքիր էր և օրինակելի: Այդ տարբերակը դասարանում դեռ ոչ ոք չէր օգտագործել:

Բացի դրանից` ես հավանեցի Լիանա Թումասյանի պատումը: Առանձնապես ինձ դուր եկավ նրա առաջարկը, որտեղ գրված էր հետևյալը. «Կուզեի, որ ունենայինք ռոբոտ-ուսուցիչ, որը ռոբոտաշինություն կդասավանդեր»:

Մնացականյան Նարեկինը ինձ դուր եկավ նրանով, որ նա կարողացել էր ընտրել ամենակարևոր հրաշալիքների մասին: Նաև նա գրել էր այնպես, որ ընթերցողին հաճելի էր կարդալը:

Խուդոյան Դավիթը և Վահե Ղալեչյանը գրել էին հումորով և հետաքրքիր: Օրինակ`​ Վահեն առաջարկել էր, որ աթոռների փոխարեն լինեն բազկաթոռներ, իսկ Դավիթը, երևում է, որ ընկերասեր է.  «Ես կառաջարկեմ, որ մեր բուֆետում շաուրմաներ վաճառեն իմ ընկերոջ  Վահեի համար»:

Դուր է եկել նաև Հովսեփ Հակոբյանի գրածը: Նա գրել էր դպրոցում կարգուկանոնը ավելի խստացնելու մասին: Ինձ որպես ընթերցող շատ դուր եկավ:

Դասարանցիներիս մեծ մասը, որպես հրաշալիք, համարել էին ուսուցիչներին, իսկ երկրորդ տեղում համակարգիչներն էին:

Կարդացեք նաև Մարի Անանյանի ամփոփումը:

4-1 դասարանի սովորողների աշխատանքները՝

Գևորգյան Մարիամ
Անանյան Մարի
Կարսեցյան Արեն
Մայիլյան Մանե
Հովսեփյան Նարե
Թումասյան Լիանա
Հովսեփյան  Մանե
Աբովյան Ալեն
Մնացականյան Նարեկ
Աթանեսյան Դավիթ
Պողոսյան Նարեկ
Ղալեչյան Վահե
Խուդոյան Դավիթ
Այդինյան Վարդան
Հակոբյան Հովսեփ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s