Թեստային աշխատանք

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Հատված Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գրքից

Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին։ Բոլոր մայրերն ամբողջ սրտով ատում էին Հեքլբերիին և միաժամանակ վախենում, որովհետև նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ ու վատ տղա էր, մինչդեռ բոլոր երեխաները համակրում էին նրան, սիրում նրա արգելված ընկերությունը, ցանկանում նմանվել նրան։ Թոմը մյուս հարգարժան ընտանիքների տղաների նման նախանձել Հեքլբերիի ազատ վիճակին։ Նրան ևս խստորեն պատվիրել էին չխաղալ այդ տղայի հետ։ Հենց դրա համար էլ Թոմը խաղում էր նրա հետ ամեն ան-ամ, երբ առիթ էր ունենում։ Հեքլբերին միշտ հագնում էր տարեց մար-կանց հնացած հագուստները, որոնք սովորաբար լինում էին պատառոտված և ծածկված տարբեր գույնի բծերով։ Նրա գլխարկը մի մեծ ճմրթված բան էր, որի ծայրից պոկվել, կախ էր ընկել մի մեծ կտոր։ Բաճկոնը, եթե բաճկոն հագնում էր, համարյա կախվում էր մինչև կ-ունկները, իսկ ետևի կոճակները տեղավորված էին լինում մեջքից ցած։ Միայն մի ուսակապ էր պահում շալվարը, որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։ Շալվարի ծոպավոր ծայրերը քարշ էին գալիս ցեխի մեջ, եթե վեր չէին ծալվում։
Հեքլբերին թափառում էր ինչպես խելքին փչեր։ Լավ եղանակներին քնել դռների առաջ, իսկ ցուրտ օրերին՝ դատարկ տակառներում։ Նա ստիպված չէր դպրոց կամ եկեղեցի գնալ, չուներ տեր ու տնօրեն և ոչ ոքի չէր հնազանդվում։ Նա կարող էր ձուկ որսալու գնալ կամ լողալ երբ և որտեղ ուզենար, մնալ այնտեղ, ինչքան ուզենար։ Ոչ ոք չէր ար-ելում նրան կռվել․ նա կարող էր ուշանալ ինչքան ուզենար։ Նա միշտ առաջին տղան էր, որ գարնանը բոբիկ էր ման գալիս և վերջինը աշնանը կոշիկ էր հագնում։ Նա երբեք պարտավոր չէր լվացվել կամ մաքուր հագուստ հագնել։ Կարող էր հրաշալի հայհոյել։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ կյանքը թանկագին է դարձնում, այդ տղան ուներ։ Թոմը ողջունել ռոմանտիկ թափառաշրջիկին։

― Հելլո, Հեքլբեր։
― Բարև քեզ, եթե ուզում ես։
― Այդ ի՞նչ է ձեռքիդ։
― Սատկած կատու։
― Լսիր, ինչի՞ են պետք սատկած կատուները։
― Ինչի՞․գորտնուկը բուժում են։
― Հա՞։ Ես ավելի լավ միջոց գիտեմ։
― Գրազ կգամ, որ չգիտես։ Ի՞նչ միջոց։
― Հոտած ջուրը։
― Հոտած ջո՜ւրը։ Հոտած ջուրը դատարկ բան է։
― Ինչպե՞ս են սատկած կատվով բուժում գորտնուկը:
― Վերցնում ես քո կատուն և կեսգիշերից առաջ գնում գերեզմանատուն, երբ այնտեղ արդեն թաղված է որևէ մեծ հանցագործ։ Կեսգիշերին կգա մի սատանա, կամ երկուսը, բայց դու նրանց չես տեսնի․կարող ես լսել քամու նման մի ձայն, կամ գուցե նրանց խոսելը, երբ այդ մարդուն տանելիս լինեն։ Քո կատվին դրանց ետևից ուղարկել և կասես․սատանան հետևում է դիակին, կատուն հետևում է սատանային, գորտնուկը հետևում է կատվին, դուք այլևս ինձ պետք չեք։ Դա կոչնչացնի որևէ գորտնուկ։
― Խելքի մոտ բան է։ Երբևէ փորձե՞լ ես, Հեք….

 

1.Տեքստում գտի՛ր Հեքլբերի Ֆիննին նկարագրող տողերը և շեղատառ դարձրո՛ւ:

2.Բոլոր երեխաների մայրերն ինչո՞ւ էին ամբողջ սրտով ատում Հեքլբերի Ֆիննին:

ա. Ֆիննը գիտեր գորտնուկի բուժման մեթոդները:

բ. Հեքլբերի Ֆիննը սիրում էր խաղալ սատկած կատուներով:
գ. Նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ և վատ տղա էր:
դ. Ֆիննի  շալվարի ծոպավոր ծայրերը քարշ էին գալիս ցեխի մեջ:

3.Սատկած կատուն Ֆիննին ինչո՞ւ էր անհրաժեշտ:

ա. Թոմի նախանձը շարժելու համար:
բ. Գորտնուկը բուժելու համար:
գ. Ֆիննը սովորություն ուներ խաղալ սատկած կատվով:
դ.  Ֆիննը պատրաստվում էր այն վաճառել:

4.Ի՞նչ վերաբերմունք ուներ Թոմը Հեքլբերի Ֆիննի նկատմամբ: Պատասխանը մուտքագրի՛ր:

 5.Տեքստից գտի՛ր  և այստեղ պատճենի՛ր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե ինչպես են սատկած կատվով բուժում գորտնուկը:

6.Ուշադիր կարդա երկխոսությունը և գրի՛ր, թե բացի սատկած կատվից էլ ինչո՞վ կարելի էր բուժել գորտնուկը:

7.Որտե՞ղ էր քնում Հեքլբերը ցուրտ օրերին:
ա. Եկեղեցու բակում:
բ. Դատարկ տակառներում:
գ. Որևէ տան բակում:
դ. Որտեղ պատահի:

8.Տեքստում մգեցված չորս բայերը ուղիղ ձևով են, համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկ հարցական նախադասություն:

 

Երկրորդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները:

1.Տեքստի բառերից չորսում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը կարմիր գույնով:

2.Տրված նախադասության ենթական ներկի՛ր կարմիր գույնով, ստորոգյալը՝ մանուշակագույն:

Թոմը ողջունեց ռոմանտիկ թափառաշրջիկին:

3.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, դի՛ր բաց թողնված կետադրական նշանը:

Միայն մի ուսակապ էր պահում շալվարը որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։

4.Ո՞ր բառն է տարեց  բառի հոմանիշը: Ճիշտ տարբերակն ընդգծի՛ր:

ա. Տարօրինակ
բ. Տարրական
գ. Փոքր
դ. ծեր

5.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

ա. ծոպավոր-պարզ
բ. կոշիկ-պարզ
գ. թանկագին-բարդ
դ. մաքրություն- ածանցավոր

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է , թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

Ա. գլխարկ-գոյական
Բ. երկուս-թվական
Գ. չէին ծալվում-բայ
Դ. կտոր-ածական

  1. Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Թոմը …..  Հեքլբերի Ֆիննի պես զբոսնել ամբողջ օրը, դասի չգնալ և զբաղվել …. սիրած գործով: (երազել, նա )

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s