ԹՎԱԿԱՆ

Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…

Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսաներկու, հիսունչորս…

100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:

Թվականների ուղղագրությունը

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Առաջադրանքներ՝

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
  2. Գրեք, թե որ թվականներն են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:
  3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:
  4. Բառերը տեղավորեք աղյուսակում՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
    գոյական ածական թվական

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s