Ինքնաստուգում

Առյուծը, գայլը և աղվեսը եղբայրացան ու որսի ելան: Գտան մի խոյ, մի մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Գայլն ասաց.

-Ո՛վ թագավոր, Աստված արդեն բաժանել է. խոյը՝ քեզ, մաքին՝ ինձ և գառն՝ աղվեսին: Առյուծը բարկանալով` ապտակ զարկեց գայլի ծնոտին: Գայլի աչքերը դուրս թռան, և նա նստեց ու դառը լաց եղավ: Առյուծն ասաց աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Աղվեսն ասաց.
-Ո՛վ թագավոր, Աստված արդեն բաժանել է. խոյը քեզ՝ նախաճաշին, մաքին քեզ՝ ճաշին, գառը քեզ՝ ընթրիքին:
Եվ առյուծն ասաց.
-Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել:
Աղվեսն ասաց.

  1. Ավարտիր առակը. քո կարծիքով ի՞նչ պատասխան կտա Աղվեսը:(4 միավոր)
  2. Վերնագրիր առակը: (2 միավոր)
  3. Առակում գտիր հետևյալ բառերի հոմանիշները. մասնատել, արքա, զայրանալ, հարվածել, ակն, արտասվել, ուսուցանել:(3 միավոր)
  4. Տրված բառերը բաժանիր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ թագավոր, նախաճաշ, աղվես:(3 միավոր)
  5. Դուրս գրիր 10 գոյական (2 միավոր):
  6. Դուրս գրիր եզակի թվով դրված գոյականներ, դարձրու հոգնակի (2 միավոր):
  7. Առյուծ բառը  ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովներով գործածիր նախադասությունների մեջ (4 միավոր):
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s