Ամենապիտանի բանն ինձ համար

IMG_20190319_121824Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը» կարդալուց հետո  4-րդ դասարանցիները գրում են…

Մտածում եմ, թէ ինչն է ինձ համար ամենապիտանի բանը: Կարծում եմ, որ ամենապիտանի բանը սերն է, որովհետև առանց սիրո ընտանիքներ չեն ստեղծվի, չեն ծնվի մարդիկ: Ես կարծում եմ, որ առանց սիրո չի լինի նաև բնությունը՝ ծառերը, ծաղիկները, որոնք աճում են մարդկանց խնամքի միջոցով: Ես մեծանում եմ մի ընտանիքում, որտեղ բոլորն ինձ սիրում են՝ մայրս, հայրս, եղբայրս, մորաքույրս, մորեղբայրս, և ես էլ նրանց եմ շատ սիրում:
Հանուն հայրենիքի սիրո, մարդիկ գնում են կռվի թշնամու դեմ և զոհվում: Տեսնում ե՞ք, թե ինչքան պիտանի ու կարևոր բան է սերը, և այն կա ամեն տեղ:

Մանե Հովսեփյան

Ինձ համար ամենապիտանի բանը համացանցն է, որովհետև համացանցի օգնությամբ կարելի է և գիրք կարդալ և երաժշտություն լսել, օգտվել բառարանից, թարգմանություներ անել։Համացանցի շնորհիվ մենք կարող ենք շփվել մեր հարազատների հետ, որոնք գտնվում են այլ երկրներում։ Համացանցի շնորհիվ կարող ենք աշխատել տանը, ինչպես անում են իմ եղբայրները։Նրանք աշխատում են տարբեր երկրների մարդկանց հետ։

Լիանա Թումասյան

Իմ կարծիքով ամենապիտանի բանը  արևն է, որովհետև առանց արևի լույսի ոչմի բույս չի աճի, մենք ջերմություն չենք ստանա: Մարդիկ խոնավությունից կհիվանդանա: Արևը այնքան կարևոր է, ինչքան ջուրը, հացը, օդը: Եթե արևը չլինի, մարդկանց սրտերը տխուր կլինեն: Գարնան մեծ սպասումը վկայում է հենց դրա մասին: Մի փոքր գարունը ուշանում է, մարդիկ այլևս չեն դիմանում: Արև, դու կյանք ես:

Մանե Մայիլյան

 Իմ համար ամենապիտանի բանը սերն է, որովհետև, եթե սեր չինի, չի լինի նաև խաղաղություն, ընկերասիրություն։ Եվ իմ համար ամենապիտանի բանը մայրիկս են և հայրիկս, որովհետև, եթե մայրկս և հայրիկս չլինեին, ես չէի սովորի այս դպրոցում:

Նարե Հովսեփյան

Ամենապիտանի բանը ինձ համար հիմա կպարզեմ, թե ինչն է: Ես կարող եմ ապրել առանց լույս,   չեմ կարող ապրել առանց ջրի ու հացի: Ես չեմ կարող առանց ջրի ապրել,  առանց օդի էլ չեմ կարող ապրել, բայց օդ միշտ կա երկրում: Այսինքն ինձ համար առաջին տեղում ջուրն է, հետո հացը, հետո աղը: Ինձ համար ամենապիտանի բանը ջուրն է:

Ալեն Աբովյան

Ամենապիտանի բանն ինձ համար իմ համակարգիչն է: Քանի որ առանց համակարգչի ես չեմ կարող սովորել իմ դասերը: Համակարգչի օգնությամբ ես լրացուցիչ ինֆորմացիա եմ ստանում: Առանց համակարգչի այսօր չես կարող պատկերացնել կյանքդ: Համակարգիչն իմ ամենամոտ, ամենալավ և անդավաճան ընկերն է: Նա միշտ իմ կողքին է թե ՛ դպրոցում, թե՛ տանը և թե՛ դրսում: Համակարգչի օգնությամբ կարող ես ամեն ինչ շատ ավելի արագ անել, քան առանց նրա: Մի խոսքով՝ համակարգիչը իմ ամենախելացի ընկերն է:

Նարեկ Մնացականյան

Ինձ  համար  ամենապիտանի  բաներն են  համակարգիչը, գիրքը, հեռախոսը: Համակարգչով  և  հեռախոսով  տեղեկություններ  ենք  ստանում, դասերս  եմ  անում, կարդում եմ: Բայց  ամենաշատը սիրում եմ կարդալ  գրքով,  էդպես  ավելի  հաճելի  է: Սիրում եմ նաև համակարգչային խաղերը, դրանք նաև զարգացնող  են:

Ժիրայր Ղարիբյան

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s