Առաջադրանքներ. սեպտեմբեր-հոկտեմբեր

Հոկտեմբերի 24

Դանիել Վարուժան «Անդաստան».

Գործնական աշխատանք
Գրիր բաց թողնված բաղաձայնները:

Գա-րիել, դար-ին, եր-, ի-րև, խա-ել, Հակո-, համ-երել, համ-ույր, փր-ուր, սուր-, ուր-աթ, Քերո-, աղ-անոց, ցայտաղ-յուր, եղ-այր, ավա-, կողպե-, եր-, զու-ել, թա-ավոր, թար-մանել, կարա-, հո-նակի, մար-արիտ, ար-ար, ար-են, ար-յոք, ար-յունք, որ- (ճիճու), որ- (խաղողի վազ), օրիոր-, գնոր-, ժողովուր-, ըն-ամենը, ըն-հակառակը, փար-ամ, ըն-հանուր, ըն-ունակ,
ըն-ունել, ասացվա-ք, ընդար-ակ, գլուխկոն-ի, համար-ակ, բար-, թխվա-ք, բար-ր, խ-կել, հար-ակվել, փոր-, ամբող-, ա-ջիկ, ե-բայր:

Հոկտեմբերի 23

Մեկդ մյուսի թարգմանած նյութերը կարդացեք:

Հոկտեմբերի 22

Ինքնաստուգում

Հոկտեմբերի 21

Դանիել Վարուժան «Անդաստան». սովորիր շատ լավ ու արտահայտիչ արտասանել, նկարիր քեզ դուր եկած տունը:

Գործնական աշխատանք

Գրիր բաց թողնված ձայնավորները:

այժմ-ական, ան-ական, անպատ-հ, անվր-պ, դող-րոցք, ելև-ջ, երբև-, երբևից-, էլեկտրա-ներգիա, լայն-կրան, մանր-, վայր-ջք, տի-զերք, աման-րյա, ամեն-րյա, ան-գնական, ան-թևան, ան-րոշ, արծաթազ-ծ, մեղմ-րոր, մեղմ-րեն, նախ-րոք, ակ-նդետ, ակ-նթարթ, անակ-նկալ, ան-նդհատ, հյուր-նկալ, ճեպ-նթաց, մերթ-նդմերթ, նոր-նտիր, որոտ-նդոստ, սր-նթաց, ունկ-նդիր:

Հոկտեմբերի 18

Դանիել Վարուժան «Անդաստան». կարդա, կատարիր առաջադրանքները, բանաստեղծությունը սովորիր անգիր:

Հոկտեմբերի 17

Հայերենի ֆլեշմոբ . մասնակցիր:

Գործնական քերականություն
Հականիշ բառեր. կատարիր 4-6-րդ առաջադրանքները

Կարդա քո ընկերների թարգմանած նյութերը:

Հոկտեմբերի 16

Երեխաներ, այսօր մայրենիի ֆլեշմոբի օրն է, չմոռանաք մասնակցել:

Գործնական քերականություն
Հականիշ բառեր. կատարիր 1-3-րդ առաջադրանքները

Հոկտեմբերի 15

Անգիր սովորիր Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Կարդա քո ընկերների թարգմանած նյութերը՝

Գործնական քերականություն
Հականիշ բառեր. առաջադրանքներ

Հոկտեմբերի 14

Կարդա Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը, կատարիր բանաստեղծությունից  հետո տրված 1-6-րդ առաջադրանքները:

Հոկտեմբերի 11-19

Երեխաներ, ամեն տարի հոկտեմբերին նշվում է Թարգմանչաց տոնը, և մենք սկսում ենք թարգմանություններ կատարել: Տեքստը ընտրում ենք  այս կայքից, սակայն անպայման նայում ենք նախորդ տարիների սովորողների թարգմանածները, որ նույն նյութը չընտրեք: Ընտրեք ձեր մակարդակին համապատասխան նյութ, թարգմանեք, ռուսերեն տեքստի հետ ուղարկեք ինձ: Իմ ստուգելուց հետո նոր կտեղադրեք բլոգում:

Հոկտեմբերի 9

Կատարիր 1-ին և չորրորդ առաջադրանքները:

Մինչև շաբաթվա վերջ անգիր սովորիր Կոմիտասից քո ընտրած բանաստեղծությունը և ավարտիր տեսանյութի կամ ռադիոնյութի պատրաստումը:

Հոկտեմբերի 8

Գործնական քերականություն
Հոմանիշ բառեր

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքից՝ էջ 14-15,  կատարել հետևյալ առաջադրանքները՝ 48-րդ, 49-րդ, 50-րդ:

Կոմիտասից քո ընտրած բանաստեղծությունը սովորիր արտահայտիչ կարդալ, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ ու տեղադրիր քո բլոգում:

Հոկտեմբերի 7

Հոկտեմբերի 1-ի ինքնաստուգումը չէին ներկայացրել Աստղիկը, Նանեն, Հովսեփը:

Գործնական քերականություն
Հոմանիշ բառեր

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքից՝ էջ 13-14,  կատարել հետևյալ առաջադրանքները՝ 44-րդ, 45-րդ, 47-րդ:

Կոմիտասից քո ընտրած բանաստեղծությունը սովորիր արտահայտիչ կարդալ, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ ու տեղադրիր քո բլոգում:

Հոկտեմբերի 4

Պատմիր ճամփորդության մասին։ Աշխատանքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Հոկտեմբերի 3

Կարդա Կոմիտասի բանաստեղծություններից, ընտրիր մեկը, որը քեզ ամենաշատը դուր կգա, տեղադրիր բլոգում, ապա գրիր, թե ի՞նչ ես տեսնում, զգում, ի՞նչ մտքեր են ծնվում բանաստեղծությունը կարդալիս:

Հոկտեմբերի 2

Կարդա Կոմիտասի մասին: 

7-10 նախադասությամբ քո բլոգում գրավոր ներկայացրու Կոմիտասի մասին: Համացանցից ընտրիր Կոմիտասի նկարներից մեկը և կցիր քո գրած նյութին:

Հոկտեմբերի 1

Ինքնաստուգում

Կարդա հետևյալ նյութերը՝

Սեպտեմբերի 30

Բազմիմաստ բառեր
Բազմիմաստ բառերը ա
րտահայտում են մեկից ավելի իմաստներ

տուն-1. բնակվելու շենք, 2. գերդաստան, ընտանիք, 3. ոտանավորի քառատող
ակն- 1. աչք, 2. ջրի ակունք
գիր-1. տառ, 2. այբուբեն, 3. գրություն, 4. կախարդություն

Կազմիր նախադասություններ տրված բազմիմաստ բառերի բոլոր իմաստներով:

Կարդա և իմացիր շոկոլադի մասին։

Սեպտեմբերի 26

Գործնական քերականություն
Բազմիմաստ բառեր

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքից՝ էջ 12-13,  կատարել հետևյալ առաջադրանքները՝ 39-րդ, 40-րդ, 42-րդ, 43-րդ :

Սեպտեմբերի 25

Գործնական քերականություն
Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքից՝ էջ 12,  կատարել հետևյալ առաջադրանքները՝ 33-րդ և 34-րդ (գրավոր), 36-րդ, 37-րդ, 38-րդ (բանավոր) :

Բլոգային աշխատանք՝ Հրանտ Մաթևոսյանի «Հացը»  ստեղծագործության մասին շարադրիր քո կարծիքը, ի՞նչ սովորեցիր, նկարագրիր և բնութագրիր հերոսներին՝ պատճառաբանելով ու հիմնավորելով ասածներդ:

Սեպտեմբերի 24

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանը «Հացը» պատմվածքի չորրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները

Սեպտեմբերի 23

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանը «Հացը» պատմվածքի երրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Սեպտեմբերի 20

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի երկրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Սեպտեմբերի 19

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի առաջին հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Սեպտեմբերի 18

Գործնական քերականություն. տառ և հնչյուն

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրումարև, տասներկու, նաև, ևս,  գզգզել, անորակ, ճանապարհ,  որոգայթ, որոշել, չորս, մոտենալ

2. Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր:
3.Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրիր:
4.
Այնպիսի բառեր գրիր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:

Սեպտեմբերի 17

Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը

Տեքստային աշխատանք

  1. Պատմվածքը բաժանիր հատվածների, յուրաքանչյուր հատվածը վերնագրիր:
  2. Ի՞նչ իմացար անտառի ու նրա բնակիչների մասին: Աշխատանքը կատարիր բլոգում:
  3. Պատմվածքը պատմիր Վահանենց Վանիի անունից  (բանավոր):

Սեպտեմբերի 16

Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը

Բառային աշխատանք

  1. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր:
  2. Բացատրիր պատմվածքի մեջ ընդգծված բառերը:
  3. Պատմվածքից դուրս գրիր 5 բառ, որոնց հնչյուններն ու տառերը հավասար են:
  4. Պատմվածքից դուրս գրիր 5 բառ, որոնց հնչյունների քանակը շատ է տառերի քանակից:

Կրկնողություն. վերհիշիր, կարդա տեսական մասը՝ բառերի տեսակներն ըստ կազմության և կատարիր հետևյալ առաջադրանքը՝

Պատմվածքից դուրս գրիր 5-ական պարզ, բարդ և ածանցավոր բառ:

Սեպտեմբերի 13

Կարդա Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը և կիմանաս, թե ինչպես ավարտվեց դասարանում կարդացած պատմությունը:

Սեպտեմբերի 12

Տրված տեքստում վերջակետերը դրված չեն: Կարդա, առանձնացրու նախադասությունները: Յուրաքանչյուր նախադասությունից հետո վերջակետ դիր, ապա նոր նախադասությունը սկսիր մեծատառով:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ  էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է օգտագործել:

Սեպտեմբեր 11

Կարևոր
Սիրելի սովորող, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Անպայման մասնակցիր:

Սեպտեմբեր 10

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»,  երկրորդ մասը սովորիր պատմել:

Գործնական քերականություն
Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքից կատարել առաջադրանքներ  23, 24, հաջորդող տեքստը կարդալ:

Նախագիծ՝ ներկայանում են նորեկները
Այս առաջադրանքը վերաբերում է այն սովորողներին, ովքեր այս տարի են եկել Արևելյան դպրոցի 5-1 դասարան`
պատմեք ձեր մասին՝ ներկայացեք, գրեք, թե ինչ եք սիրում, ինչ չեք սիրում, ինչն եք կարևորում, որ դպրոցից եք եկել և այլն, մի խոսքով՝ հետաքրքիր ու մանրամասն պատմեք ձեր մասին:
Աշխատանքներն ուղարկել ինձ:

Սեպտեմբեր 9

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը», կարդա նաև երկրորդ մասը:

  1. Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի հատվածը:
  2. Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի:

Սիրելի սովորողներ, այս տարի աշխատելու ենք նաև Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքով: Գիրքը ներբեռնեք:

Սեպտեմբերի 6

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը», առաջին մասը սովորիր պատմել:

  1. Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն:

Սեպտեմբերի 5

Կարդա Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ստեղծագործության առաջին մասը:

Կատարիր առաջադրանքները:

  1. Առաջին մասը բաժանիր հատվածների և վերնագրիր յուրաքանչյուր հատվածը:
  2. Այդ հատվածներից, որը քեզ ամենաշատն է դուր եկել, գրավոր փոխադրիր:
  3. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քարայր, մեծ, չքնաղ, ճամփա:
  4. Առաջին մասից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել-թ լսում ենք, դ գրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s