Ընկերության մասին

Մարդ առանց ընկեր ոչինչ է: Ընկեր ունենալը հեշտ չէ և ամեն մարդ չէ, որ կարող է ընկեր ունենալ: Մարդն առաջին հերթին ինքը պիտի լինի լավ ընկեր, որ ունենա ընկերներ: Մտերիմ ընկերը պետք է համապատասխանի քեզ և միշտ պատրաստ լինի քեզ օգնել: Դրա վերաբերյալ նաև ասացվածք կա`«Ասա ընկերդ ով է, ասեմ դու ով ես»: Մարդը կարող է ունենալ մի քանի մտերիմ ընկեր, իսկ ով համարում է, որ բոլորն էլ մտերիմ են, ուրեմն նա ընկեր չունի: Մարդու նկարագիրը ամբողջանում է իր ընկերների ամբողջությամբ: Երբ ընկերներս ինձ հետ են, ես կարող եմ հաղթահարել ցանկացած դժվարություն: Ընկերների հետ ուրախ է և հետաքրքիր: Ընկերները օգնում են զարգանալ ամեն քայլափոխի: Կարելի է ընտրել ընդհանուր թեմաներ, խաղեր, քննարկել ուսումնական և այլ թեմաներ: Ընկերների հետ մարդ ավելի լիարժեք է և ուժեղ:

                                                          Գևորգյան Մարիամ

Ես մտածում եմ թե, իմ որ ամենալավ ընկերոջ մասին գրեմ: Իմ ամենալավ ընկերները շատ են՝ Նարեն, Արմինեն, Սարգիսը:

Նարեի հետ ծանոթացել եմ, երբ ամառային առձակուրդներին առաջիn անգամ եկել էի դպրոց: Ես և Նարեն միասին խաղում էինք շախմատ և այդ ընթացքում Նարեն անընդհատ ուղղում էր իմ սխալ քայլերը:

thumbnail_IMG_1148thumbnail_A45E93CC-6C7B-447C-96DA-C01A91EEAC27

Արմինեն իմ մայրիկի ընկերուհու աղջիկն է, այդպես էլ մենք ծանոթացել ենք: Ես նրա հետ կիսվում եմ շատ հարցերով, նույնը անում է նաև ինքը: Ես նրան շատ եմ սիրում:

Սարգիսի հետ ծնվել ենք նույն հիվանդանոցում, մեկ օր տարբերությամբ: Նա էլ է իմ լավ ընկերը:

Հասկացաք, նրանք իմ մտերիմ ընկերներն են, առանձնացնել չեմ ուզում․․․․

Հովսեփյան  Մանե

Իմ մտերիմ ընկերոջ անունը Թադե է։ Նա լավ  տղա է: Եթե օգնություն է պետք, նա օգնում է, օրինակ ես երեկ դժվարանում էի մաթեմաtիկայից, և նա ինձ օգնեց։ Իր բոլոր ըկերներին օգնում է, իհարկե, եթե զբաղված չի։ Նա ամենաբարի երեխան է, որը ես տեսել եմ մեր դպրոցում, և իր ըկերներին պաշտպանում է:

Աթանեսյան Դավիթ

Մեր դասարանը շատ լավն է։ Մեր դասարանը միշտ աղմկոտ է և շատ են սիրում խաղալ և ընկերություն անել։ Մեր դասարանը շատ է գնում ճամփորդության  և հետաքրքիր տեղեր և թանգարաներ, հատկապես գյուղեր և շատ հետաքրքիր տեղեր։ Մեզ տանում են yնկեր Մարինեն, ընկեր Իվետան և ընկեր Անահիտը։ Շատ լավն է մեր դասարանը, բայց մի քիչ  աղմկոտ է և կատաղած։ Բայց մեր դասարանով ավելի հետաքրքիր դասեր ենք անցնում և նոր տեղեկություններ ենք  իմանում։

Ալեքսանդր Իսրայելյան

Ես ունեմ շատ ընկերներ, բայց կպատմեմ ամենաառաջին ընկերոջ մասին, ինչու առաջին, որովհետև առաջինը նրա հետ եմ ծանոթացել դպրոցում: Իմ ընկերը սիրում է պիցցա և քաղցրավենիք, նշեմ, որ նա նաև հումորով է, բայց նա իմ մոտիկ ընկերների մեջ ամենալվ դաս սովորողներից է, շատ է սիրում դաս անել և հետո անցնել մնացած զբաղմունքներին: Ես նաև մոռացա ասել նրա տարիք է նա ինը տարեկան է: Ես այսօր մոռացկոտ եմ նաև պետք է նշեմ, որ նրա անունը Արեն է: Իսկ հիմա կասեմ նրա հատկություների մասին, նա հավատարիմ է, ընկերասեր, և ընկերոջը հասնող, այսքանը ընկերոջս մասին:

ՎԱՀԵ ՂԱԼԵՉՅԱՆ

Խմբագիրներ՝ Միքայել Շվագիր և ԱՆի Շահսուվարյանը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s