Մարկ Տվեն. Թոմ Սոյերի արկածները.

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պա□կած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ:Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց  ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

2.Հատվածից դուրս գրիր կոչական ունեցող նախադասություն:

  1. — Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

Նախադասության մեջ ընդգծիր կոչականը:

Այս նույն նախադասությունը գրիր այնպես, որ կոչականը լինի սկզբում, վերջում:

4.Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա) դժբախտ —
բ) ատելի  —
գ) հիվանդ  —
դ)անհետանալ  —

5.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա) աստիճանաբար
բ)   կարգին
գ) ավելի ուշ
դ)շատ ուշ

6.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա) դժբախտ-պարզ
բ) փորացավ-բարդ
գ) մորաքույր-բարդ
դ) հիվանդություն-ածանցավոր

7..Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա) վերմակ-ածական
բ)  նշան-գոյական
գ) ատամ-գոյական
դ) դպրոց-գոյական

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա)հագուստները
բ) մորաքույրը
գ) Սիդը
դ) իր

 9.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
10.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա)մտածել-մտորել
բ)փնտրել — որոնել
գ) լսել — ականջ դնել
դ) բնական – արհեստական

11.Վերնագրի´ր տեքստը:

12.Տեքստում մուգ գրված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:     Լրացրո՛ւ  դրանք:

13.Գրի´ր  մեկ բառով.

ա) մոր քույրը   —
բ) միտք անել  —
գ) ման գալ    —
դ) որոշում կայացնել  —

 14.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

15.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

16.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա) հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ)պահում էր որպես պահեստային ցավ
գ)չէր մտածել այդ մասին
դ) մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

17.Ովքեր սիրեցին Թոմ Սոյերին և Հեքլբերի ֆինին, ուղարկում եմ գրքի և ֆիլմի հղումները, կարող եք ազատ ժամանակ կարդալ և դիտել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s