Գնում եմ Մայր դպրոց

IMG_20181213_130041.jpgԱրևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները տարին ամփոփել են հարցաշարի օգնությամբ:
Հարցերը կազմել են սովորողները:

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:
Ես գալիս եմ դպրոց, որ սովորեմ, դառնամ կիրթ և խելացի, որ մեծանամ, կարողանամ աշխատել և ընտանիք պահել: Ախր ամեն ինչ սկսում է խելքից: Խելքով մարդը կկարողանա հասնել այն ամեն ինչին, որ կկամենա, իսկ անխելքը՝ ոչ:

Ամբողջականը՝ Լիլիթ Ղազարյանի բլոգում

Ի՞նչ գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։
Շատ գրքեր եմ կարդացել, բայց կնշեմ մեկը` Չարլին շոկոլադի գործարանում: Շատ հետաքրքիր գիրք է մի փոքրիկ աղքատ տղայի մասին, որը այցելում է մեծ շոկոլադի գործարան, առաջարկում եմ կարդալ: Նաև այս գրքի ֆիլմը կա, որը ես դիտեցի:

Ամբողջականը՝ Անուշկա Մանուկյանի բլոգում

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։
Ես այս տարի անհաջող օր չեմ ունեցել և դա ինձ դուր է գալիս։

Ամբողջականը՝ Հեղինե Մանուկյանի բլոգում

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Մայր դպրոց: Ինչո՞ւ:
Ես և՛ ուրախ եմ, և՛ տխուր։ Ուրախ եմ, որովհետև, երբ դեռ 2-րդ դասարան էի, ուզում է Մայր դպրոցում սովորել, որովհետև այն ինձ շատ էր դուր եկել։ Տխուր եմ, որվհետև կկարոտեմ կրտսեր ընկերներիս ու ուսուցիչներիս։

Ամբողջականը՝ Սոֆի Նահապետյանի բլոգում

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Իմ սիրած բանաստեղծությունը  Ե․ Չարենցի «Գիտե՞ք որ գարուն է արդեն»:

Ամբողջականը՝ Արամ Մինասյանի բլոգում

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։
Մայիսի  8-ը, այդ օրը ես ծնվեցի:

Ամբողջականը՝ Սոնամարիա Գույումճյանի բլոգում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:
Իմ սիրելի վայրը կրթահամալիրում  Արևմտյան դպրոց-պարտեզի ագարակն է, որովհետև ես սիրում եմ կենդանիներ:

Ամբողջականը՝ Վահան Աթանեսյանի բլոգում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:
Իմ սիրած վայրը Արևմտյան դպրոց-պարտեզում է, որովհետև այնտեղ կա փակ լողավազան: Ինձ դուր է գալիս տաք կամ սառը ջուրը, այնտեղ ես լողի էի գնում:

ԱմՄբողջականը՝ Արեգ Աբգարյանի բլոգում

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:
Դեռ չգիտեմ։

Ամբողջականը՝ Միլենա Բաբայանի բլոգում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:
Իմ սիրելի վայրը կրթահամալիրում բակն է, որովհետև այնտեղ շատ գեղեցիկ է, հատկապես գարնանը:

Ամբողջականը՝ Աննա Հովհաննիսյանի բլոգում

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին:
Երիցուկը։ Մենք երկարօրյային ընկեր Շողիկի հետ Երիցուկներն ենք ուսումնասիրել և բազմացրել։

Ամբողջականը՝ Անժելա Դադոյանի բլոգում

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
Իմ սիրելի բանաստեղծությունը, որը սովորել եմ «Մեր ուխտն» է:

Ամբողջականը՝ Արմեն Ուլիխանյանի բլոգում

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին:
Իմ ամենասիրելի նախագիծը պատրաստել պլասմասե տնակն էր: Մենք այդ օրը օգնում էինք ընկեր Սմբատին պատրաստել այդ մեծ տնակը:

Ամբողջականը՝ Անի Բաղդասարյանի բլոգում

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։
Իմ ամենասիրած օրը այն օրն էր, երբ ընկեր Մարինեն և ընկեր Իվետան մեզ առաջին անգամ տարան Իրինա Ռոդնինայա սահադաշտը:

Ամբողջականը՝ Նարե Թահմասյանի բլոգում

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։
Մաթեմատիկան, քանի որ այն հետաքրքիր է:

Ամբողջականը՝ Գոռ Խաչատրյանի բլոգում

Քո կարծիքով ի՞նչ կա Մայր դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։
Մայր դպրոցի խոհանոցն լավն է, ամեն ինչ կա։ Հաջորդը այն է, որ կա հնարավորություն ուրիշ լեզուներ սովորել և ամենավերջինը այն է, որ գրադարան կա։

ԱՄբողջականը՝ Արինա Ամիրյանի բլոգում

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է։
Իմ ամենալավ ընկերը Արթուրն է, որովհետև նա ինձ օգնեց բասկետբոլ խաղալ սովորել։

Ամբողջականը՝ Հակոբ Աբրահամյանի բլոգում

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Մայր դպրոցում:
Իմ կարծիքով Մայր դպրոցում ոչինչ չի փոխվի ։ Միայն կմեծանանաք , պատմության դասեր կացնենք և սպորտաձևի ընտրության մեջ թենիսի խաղն է ավելանալու։

Ամբողջականը՝ Ստելլա Ղոսլամյանի բլոգում

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։
Ուրբաթ օրերը, որովհետև  հինգ ժամ ունենք և առաջին երկու ժամը ֆիզկուլտուրա է։

ԱՄբողջականը՝ Միքայել Սահակյանի բլոգում

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։
Ես ավելի լավ տիրապետում եմ ռուսերենին, թեև շատ սիրում եմ նաև անգլերեն լեզուն ։

Ամբողջականը՝ Ավագ Առաքելյանի բլոգում

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s