Առաջադրանքներ. սեպտեմբեր-հոկտեմբեր

Հոկտեմբերի 24

Դանիել Վարուժան «Անդաստան».

Գործնական աշխատանք
Գրիր բաց թողնված բաղաձայնները:

Գա-րիել, դար-ին, եր-, ի-րև, խա-ել, Հակո-, համ-երել, համ-ույր, փր-ուր, սուր-, ուր-աթ, Քերո-, աղ-անոց, ցայտաղ-յուր, եղ-այր, ավա-, կողպե-, եր-, զու-ել, թա-ավոր, թար-մանել, կարա-, հո-նակի, մար-արիտ, ար-ար, ար-են, ար-յոք, ար-յունք, որ- (ճիճու), որ- (խաղողի վազ), օրիոր-, գնոր-, ժողովուր-, ըն-ամենը, ըն-հակառակը, փար-ամ, ըն-հանուր, ըն-ունակ,
ըն-ունել, ասացվա-ք, ընդար-ակ, գլուխկոն-ի, համար-ակ, բար-, թխվա-ք, բար-ր, խ-կել, հար-ակվել, փոր-, ամբող-, ա-ջիկ, ե-բայր:

Հոկտեմբերի 23

Մեկդ մյուսի թարգմանած նյութերը կարդացեք:

Հոկտեմբերի 22

Ինքնաստուգում

Հոկտեմբերի 21

Դանիել Վարուժան «Անդաստան». սովորիր շատ լավ ու արտահայտիչ արտասանել, նկարիր քեզ դուր եկած տունը:

Գործնական աշխատանք

Գրիր բաց թողնված ձայնավորները:

այժմ-ական, ան-ական, անպատ-հ, անվր-պ, դող-րոցք, ելև-ջ, երբև-, երբևից-, էլեկտրա-ներգիա, լայն-կրան, մանր-, վայր-ջք, տի-զերք, աման-րյա, ամեն-րյա, ան-գնական, ան-թևան, ան-րոշ, արծաթազ-ծ, մեղմ-րոր, մեղմ-րեն, նախ-րոք, ակ-նդետ, ակ-նթարթ, անակ-նկալ, ան-նդհատ, հյուր-նկալ, ճեպ-նթաց, մերթ-նդմերթ, նոր-նտիր, որոտ-նդոստ, սր-նթաց, ունկ-նդիր:

Հոկտեմբերի 18

Դանիել Վարուժան «Անդաստան». կարդա, կատարիր առաջադրանքները, բանաստեղծությունը սովորիր անգիր:

Հոկտեմբերի 17

Հայերենի ֆլեշմոբ . մասնակցիր:

Կարդա Կոմիտասի բանաստեղծություններից, ընտրիր մեկը, որը քեզ ամենաշատը դուր կգա, տեղադրիր բլոգում, ապա գրիր, թե ի՞նչ ես տեսնում, զգում, ի՞նչ մտքեր են ծնվում բանաստեղծությունը կարդալիս:

Հոկտեմբերի 16-26

Երեխաներ, այսօր մայրենիի ֆլեշմոբի օրն է, չմոռանաք մասնակցել:

Երեխաներ, ամեն տարի հոկտեմբերին նշվում է Թարգմանչաց տոնը, և մենք սկսում ենք թարգմանություններ կատարել: Տեքստը ընտրում ենք  այս կայքից, սակայն անպայման նայում ենք նախորդ տարիների սովորողների թարգմանածները, որ նույն նյութը չընտրեք: Ընտրեք ձեր իմացությանը համապատասխան նյութ, թարգմանեք, ռուսերեն տեքստի հետ ուղարկեք ինձ: Իմ ստուգելուց հետո նոր կտեղադրեք բլոգում:

Հոկտեմբերի 15

Գործնական քերականություն
Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքից՝ էջ 12,  կատարել  33-րդ, 34-րդ, 35-րդ առաջադրանքները:

Անգիր սովորիր Կոմիտասի բանաստեղծությունը:

Հոկտեմբերի 14

Շատ լավ կարդալ սովորիր Կոմիտասի այս  բանաստեղծությունը, կատարիր բանաստեղծությունից հետո տրված առաջադրանքները:

Հոկտեմբերի 11

Կարդա Կոմիտասի մասին: 

7-10 նախադասությամբ քո բլոգում գրավոր փոխադրիր, այսինքն պատմիր Կոմիտասի մասին, հանկարծ copy-paste չանես, պատմում ես քո բառերով:
Համացանցից ընտրիր Կոմիտասի նկարներից մեկը և կցիր քո գրած նյութին:

Հոկտեմբերի 9

Դասարանում խոսել ենք «Հացը»  ստեղծագործության մասին և պատմել ենք  «Հացը»  ստեղծագործության հատվածները:

Տանը՝
Բլոգային աշխատանք՝ Հրանտ Մաթևոսյանի «Հացը»  ստեղծագործության մասին շարադրիր քո կարծիքը, ի՞նչ սովորեցիր, նկարագրիր և բնութագրիր հերոսներին՝ պատճառաբանելով ու հիմնավորելով ասածներդ:

Հոկտեմբերի 8

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի չորրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Հոկտեմբերի 7

Հոկտեմբերի 1-ի ինքնաստուգումը չէին ներկայացրել Ալենը, Անգելինան, Ռուսլանը, Նարեն:

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի երրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Հոկտեմբերի 4

Պատմիր ճամփորդության մասին։ Աշխատանքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Ճամփորդության ֆոտոպատումը կարող եք տեսնել այստեղ։

Հոկտեմբերի 3

Նորից կարդա  շոկոլադի մասին։

1.Ի՞նչ նոր բառեր հանդիպեցին տեքստը կարդալիս։
2. Ի՞նչ իմացար շոկոլադի մասին։
3. Ստեղծագործական աշխատանք. գրիր շարադրություն «Շոկոլադի արկածները» վերնագրով։ Աշխատանքը կատարիր բլոգում։

Հոկտեմբերի 2

Համացանցից գտիր տեղեկություններ Աշտարակի Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիների մասին:
Կարդա, փորձիր քեզ համար հետաքրքիր հատվածները գրավոր փոխադրել բլոգում: 

Հոկտեմբերի 1

Ինքնաստուգում

Կարդա հետևյալ նյութերը՝

Սեպտեմբերի 30

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի երկրորդ հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Սեպտեմբերի 26

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի առաջին հատվածը, կատարիր հատվածից հետո տրված առաջադրանքները:

Սեպտեմբերի 25

Գործնական քերականություն. տառ և հնչյուն

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրումարև, տասներկու, նաև, ևս,  գզգզել, անորակ, ճանապարհ,  որոգայթ, որոշել, չորս, մոտենալ

2. Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր:
3.Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրիր:
4.
Այնպիսի բառեր գրիր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:

Ընթերցանություն

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի առաջին հատվածը:

Սեպտեմբերի 24

Ռանչպարների կանչը:

  1. Պատմվածքից դուրս գրիր 5 բառ, որոնց հնչյուններն ու տառերը հավասար են:
  2. Պատմվածքից դուրս գրիր 5 բառ, որոնց հնչյունների քանակը շատ է տառերի քանակից:

Սեպտեմբերի 23

Գործնական քերականություն
Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքից կատարել առաջադրանքներ  23, 24, հաջորդող տեքստը կարդալ:

Սեպտեմբերի 20

Ռանչպարների կանչը:

Բանավոր աշխատանք՝

  1. Ինչո՞ւ է դասատու Մելքոնը կարևոր նշանակություն տալիս հայոց այբուբենն անգիր իմանալուն:
  2. Այբուբենն անգիր սովորելու ի՞նչ ձև էր ընտրել ուսուցիչը:
  3. Գիտե՞ք այբուբենի տառերից կազմված ուրիշ ստեղծագործություններ:

Գրավոր աշխատանք՝

  1. Պատմվածքը բաժանիր հատվածների և վերնագրիր։
  2. Գտի՛ր և գրի՛ր  լեզվի մասին առածներ, սովորիր այդ առածները:

Սեպտեմբերի 19

Կարդա՛ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից այս հատվածը և կատարիր առաջադրանքները:

Կրկնողություն՝ Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Դափնեվարդ, դժոխք, դաշույն, դողդոջուն, դադար, դարձյալ, դաղձ, դաշունահար, դողէրոցք, դդում, դյութել, դժվարըմբռնելի, դարպասապահ, դղրդյուն:

Սեպտեմբերի 18

Գործնական քերականություն

  1. Հետևյալ հնչյուններից բառեր կազմեցեք:

Ձ, ն, յ, ու / ր, գ, ի, ք/ ր, տ, ու, ց/ մ, ր, յ, ա/ ու, ր, յ, ք/ ա, լ, ր /    դ, ա, մ, ր/ ր, ու, ջ/ գ, կ, ի, ծ:
Օրինակ՝ ձ, ն, յ, ու- ձյուն

  1. Հետևյալ հնչյուններից տարբեր դասավորություններով կազմեք տարբեր բառեր (կարելի է նաև մեկ հնչյունը երկու անգամ գործածել):

Մ, ա, դ, ր/ ա, կ, խ/ ն, շ, ու/ հ, մ, ա/ ա, ս,  թ/ ռ, տ, ա:
Օրինակ՝ ռ, տ, ա- տառ, առատ

3.Կազմի՛ր նոր բառեր` բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն:

Կակաչ, կաթ, խիտ,  վարկ, հաց, ծածկ:

Կրկնողություն՝ Դասավորի՛ր բառերն ըստ այբուբենի հաջորդականության:

Խմորեղեն, րոպե, ալարկոտ, հրաժեշտ, նժույգ, գնդացիր, ստախոս, բազե:

Սեպտեմբերի 17

Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը

Տեքստային աշխատանք

  1. Ի՞նչ իմացար անտառի ու նրա բնակիչների մասին: Աշխատանքը կատարիր բլոգում:
  2. Պատմվածքը պատմիր Վահանենց Վանիի անունից  (բանավոր):

Սեպտեմբերի 16

Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը

Բառային աշխատանք

  1. Այբբենական կարգով դասավորիր պատմվածքի առաջին նախադասության բառերը:
  2. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր:
  3. Բացատրիր պատմվածքի մեջ ընդգծված բառերը:

Տեքստային աշխատանք

Պատմվածքը բաժանիր հատվածների, յուրաքանչյուր հատվածը վերնագրիր:

Սեպտեմբերի 13

Կարդա Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը և կիմանաս, թե ինչպես ավարտվեց դասարանում կարդացած պատմությունը:

Սեպտեմբերի 12

Տրված տեքստում վերջակետերը դրված չեն: Կարդա, առանձնացրու նախադասությունները: Յուրաքանչյուր նախադասությունից հետո վերջակետ դիր, ապա նոր նախադասությունը սկսիր մեծատառով:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ  էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է օգտագործել:

Սեպտեմբեր 11

Կարևոր
Սիրելի սովորող, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Անպայման մասնակցիր:

Դասարանում՝
Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքից առաջադրանք 5, 6:

Սեպտեմբեր 10

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը», կարդա նաև երկրորդ մասը:

  1. Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի հատվածը:
  2. Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի:

Նախագիծ՝ ներկայանում են նորեկները
Այս առաջադրանքը վերաբերում է այն սովորողներին, ովքեր այս տարի են եկել Արևելյան դպրոցի 5-2 դասարան`
պատմեք ձեր մասին՝ ներկայացեք, գրեք, թե ինչ եք սիրում, ինչ չեք սիրում, ինչն եք կարևորում, որ դպրոցից եք եկել և այլն, մի խոսքով՝ հետաքրքիր ու մանրամասն պատմեք ձեր մասին:
Աշխատանքներն ուղարկել ինձ:

Սեպտեմբերի 9

Կարդա Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ստեղծագործության առաջին մասը:

Կատարիր առաջադրանքները:

  1. Առաջին մասը բաժանիր հատվածների և վերնագրիր յուրաքանչյուր հատվածը:
  2. Այդ հատվածներից, որը քեզ ամենաշատն է դուր եկել, գրավոր փոխադրիր:

Սիրելի սովորողներ, այս տարի աշխատելու ենք նաև Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն՝ 5-րդ դասարան գրքով: Գիրքը ներբեռնեք:

Սեպտեմբերի 5

Կարդա Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ստեղծագործության առաջին մասը:

Կատարիր առաջադրանքները:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր
  2. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քարայր, մեծ, չքնաղ, ճամփա:
  3. Առաջին մասից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր: Օրինակ՝ խնդրել-թ լսում ենք, դ գրում:

Սեպտեմբերի 3

Բլոգում գրիր ամռան ընթացքում քո կարդացած գրքի (գրքերի) մասին: Կարող ես ներկայացնել տեսանյութով կամ ռադիոնյութով:

  • Հաջորդ դասին ձեզ հետ բերեք ամռան ընթացքում  ձեր կարդացած գրքերից որևէ մեկը՝ դասարանում ներկայացնելու, գրքից նախընտրած հատվածը կարդալու համար:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s