Բջնիի արշավի լուսաբանման պատասխանատու Արեգ Սիմոնյանը գրում է.
Մենք երեքշաբթի օրը ճանապարհորդեցինք դեպի Բջնի: Բջնիի արշավ մենք գնացինք 1 օրով: Մենք Բջնի հասնելու համար ավտոբուսով շատ ճանապարհ անցանք: Արշավի ժամանակ մեզ հետ էին ընկեր Իվետան և ընկեր Մարինեն: Մենք երբ իջանք ավտոբուսից քայլեցինք Բջնի գյուղի միջով:
Քայլելուց հետո մենք մտանք մի մեծ և գեղեցիկ եկեղեցի: Եկեղեցում մենք շրջան կազմեցինք, պարեցինք և երգեցինք, իսկ մեզ լուսանկարեցին: Վերջում երգեցինք մանկական աղոթքը:
Հետո եկեղեցուց դուրս եկանք, և դժվար վերելք հաղթահարելով՝ հասանք ավելի փոքրիկ եկեղեցի: Այս եկեղեցուց հետո մենք գնացինք Բջնիի հանքային աղբյուր, որի ջուրը շատ առողջարար է:
Հանքային աղբյուրի մոտ հոսում էր Հրազդան գետը, որը սկիզբ է առնում Սևանա լճից:
Ոտքերի ֆլեշմոբ հանքային աղբյուրի մոտ՝
Օրվա տեսանյութը՝ Սաթենիկ Սիմոնյանի
Օրվա ֆոտոպատումը՝ Լիլիթ Ղազարյանի