Ապակու ծագումը, ինչպես և մարդկության շատ հայտնագործություններ, պատահակություն էր։ Հին Եգիպտոսում անհայտ կավագործը, երբ սկսել է վառել կավե ափսեները, տեսել է, որ որոշ տեղերում ափսեների մակերեսը դարձել է հարթ և թափանցիկ։ Դա եղել է նրանից, որ ափսեի վրա ընկել է ավազի և սոդայի խառնուրդ , որը վառելու ընթացքում դարձել է ապակենման թաղանթ, գլազուր։ Այդպես հայտնվեց ապակին, և շուտով եգիպտացի վարպետները սկսեցին պատրաստել ապակուց ծաղկամաններ, գավաթներ, զարդեր։ Ի դեպ, հնագետների կողմից հայտնաբերված մի ապակու հայտնաբերման տարիքը 5,5 հազար տարեկան է։ .
Թարգմանեց Լիանա Թումասյանը
Աղբյուրը