Ինչո՞ւ բենզինը չի կարելի հանգցնել ջրով

Բենզինը պատկանում է հեշտ բռնկվող նյութերի շարքին։ Սակայն ի տարբերություն այլ վառող նյութերի, վառող բենզինը ոչ մի դեպքում չի կարելի հանգցնել, ջուր լցնել նրա վրա․ այդպիսի  գործողությամբ մեծացնում ենք վառվող տարածքը: Ինչու են վառվող առարկաների վրա ջուր լցնում, պատճառն այն է, որ այրումը նյութի և թթվածնի միացման պրոցեսս է, այդ պատճառով գլխավոր նպատակն է՝ արգելափակել թթվածնի հոսքը դեպի վառվող նյութը: Ջրով հանգցնելը արգելում է թթվածնի հոսքը դեպի վառվող նյութը, որովհետև ջուրը պատում է վառվող առարկան և իջեցնում է ջերմաստիճանը: Բենզինի հետ այդ հնարքը չի ստացվի, որովհետև բենզինը չի խառնվում ջրի հետ և նրանից թեթև է, այդ պատճառո ուղղակի հոսում է՝ շարունակելով այրվել, բացի այդ, այն սկսում  է ջրի հետ տարածվել՝ մեծացնելով այրվող տարածքը։ Այդ պատճառով, որպեսզի հանգցնենք վառվող բենզինը, պետք է այլ մեթոդներ օգտագործել՝ վառող հատվածի վրա հող կամ ավազ լցնել, եթե հնարավորոթյոն կա կրակը հանգցնելու՝ կրակի սկզբում կողքերը հող լցնել, հետո՝ հետո կրակի կենտրոնին։ Եթե կրակը բռնկվել է տարայի մեջ, պետք չէ հողով ծածկել, այլ՝ ծածկել հաստ կտորով։

Թարգմանեց Նարեկ Սարոյանը

Оставьте комментарий