Ուսումնասիրում են սովորողները

Իքսիկ- նոլիկ խաղը

Posted on

jogo_da_velha_-_tic_tac_toe1Այս խաղն ունի շատ հին պատմություն և ոչ ոք հաստատ չգիտի, թե դա երբ է առաջացել: Բայց տարածված կարծիք կա, որ այն առաջացել է Չիաստանում: Սակայն այդ խաղը խաղացել են ոչ թե տառերով, այլ սև և սպիտակ քարերով: Խաղը տարբեր երկրներում ունեցել է տարբեր անվանումներ, օրինակ՝ Ռուսաստանում կոչվել է Смекалка, իսկ ԱՄՆ-ում` tic-tac-toe:
Իքսիկ-նոլիկ խաղի կանոնները պարզ են: Պետք է գծել ինը վանդակից բաղկացած մի քառակուսի, որոշել թե, որ տառն է քոնը և ցակացած վանդակում գրել այդ տառը: Բայց պետք է այնպես անել, որ դրանք հատվեն: Այս դեպքում մենք կդառնանք խաղի հաղթող:

Լիա Համբարձումյան

Բարձրակրունկ կոշիկների ստեղծման պատմությունը

Posted on

55ffde9cd_621x300.jpgԲարձրակրունկ կոշիկները ստեղծվել են միջնադարում: Միջնադարում Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Այդ պատճառով մի քանի հնարագետ կոշկակարներ, ոտքը գետնից բարձր դնելու համար, հնարեցին բարձր կրունկները: Դրանք շատ հարմար էին ցեխոտ փողոցներով անցնելու համար:

Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Աստիճանաբար բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը:

Մանե Մկրտչյան

Սաքսաֆոնի ստեղծման պատմությունը

Posted on Updated on

Simon Bull. #artwork #music #saxophone #musicart www.pinterest.com/TheHitman14/music-art-%2B/: Ադոլֆ Սաքսը  ծնվել էր Բելգիայում, ապրում էր մի ընտանիքում, որտեղ փողային երաժշտական գործիքներ էին պատրաստում: Նա արդեն 6 տարեկանում ուներ հետաքրքրություն երաժշտության հանդեպ: Երբ 12 տարեկան էր, սկսեց աշխատել հոր արհեստանոցում և նրա հետ միասին պատրաստել երաժշտական գործիքներ: 16 տարեկանում նա ընդունվում է կոնսերվատորիա, որից հետո հայրը նրան նշանակում է իր արհեստանոցի ղեկավարը: Ադոլֆը  այդ արհեստանոցում պատրաստում է կլարնետ և ֆլեյտա գործիքները:  Այնուհետև բաս-կլարնետից ստեղծում է ծխամորճի նման գործիք, որը կոչվում է նրա անունով՝ սաքսաֆոն: Նա ստեղծում է նաև սաքսաֆոնի ձայնը: Սակայն մարդիկ սկսում են նրան քննադատել, դատական գործեր բացել նրա դեմ, որի պատճառով նա աղքատանում է և վերջում մահանում աղքատությունից:

Նյութը՝ mocak.am կայքից
Ալեն Թորոսյան

Ռուբիկ-կուբիկի մասին

Posted on

rubikՊարզվում է, որ Ռուբիկը ոչ միայն անուն է, այլև ազգանուն է: Ռուբիկ-կուբիկը ստեղծել է Էռնո Ռուբիկը: Այն իրենից ներկայացնում է վեց տարբեր գույներից բաղկացած քառակուսի: Ռուբիկ-կուբիկը մարդկանց դուր եկավ, և սկսեցին արտադրել: Մարդիկ մտածեցին, որ Ռուբիկ-կուբիկը նաև լավ նվեր է: Читать далее…

Գրաբար

Posted on

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը:

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Լավ է աչքով կույր լինել, քան մտքով:

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Լավ է լինել աղքատ, բայց իմաստուն մանուկ, քան ծեր և անմիտ թագավոր:

Իմ  կարծիքով գրաբարով գրված նախադասությունները ավելի գեղեցիկ են հնչում: Читать далее…

Ինձ դուր է գալիս գրաբարը

Posted on

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը:

Ինձ դուր է գալիս գրաբարը՝ Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:  Ճանաչի՛ր, այսինքն՝ ընդունի՛ր, իմաստությունն ու խրատը և իմացի՛ր հանճարի խոսքերը: Читать далее…