Ստեղծագործում են սովորողները

ԻՄ ՍԻՐՏԸ…

Posted on Updated on

srtikkkԻմ պատկերացմամբ սրտիս մի մասը կանաչ է, մյուս մասը՝ նարնջագույն, իսկ մեջտեղում կարմիր ծաղիկ  է: Իմ սրտի մեջ կա շատ բարություն, ուրախություն և շատ սեր, մի քիչ էլ տխրություն: Իմ սիրտը սիրում է մարդկանց, կենդանիներին, երգ և խաղաղություն:

Մանե Մկրտչյան

Ես մի օր մտածեցի, թե սիրտն ինչ է, և ինչի են մարդիկ օգտագործում սիրտը, որ ապրեն թե՞ սիրեն:
Ես մի օր մտածեցի- մտածեցի ու ասացի.
-Երևի նրա համար է, որ սիրեն: Читать далее…

Բարև

Posted on Updated on

d5a6Բարևը հարգանքի նշան է: Այն իմ կարծիքով առաջացել է արև բառից: Քանի որ առավոտյան արևը ծագում է, և բոլորը արթնանում են ու միմյանց հանդիպելիս բարևում են: Մարդիկ պետք է բարևեն այն ժամանակ, երբ որ ինչ-որ վայր են մտնում, օրինակ՝ դասասենյակ, խանութ կամ երբ վերադառնում են տուն: Читать далее…

Համբերությունը…

Posted on Updated on

hhh1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց որոշում՝ համբերության միջազգային օրվա մասին, իսկ 1996 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իշխանություններին առաջարկեց նոյեմբերի 16-ն ամեն տարի նշել որպես Համբերության օր։ Իսկ ի՞նչ են մտածում 4-րդցիները համբերության մասին: Читать далее…

Աշնան քամին…

Posted on Updated on

ՔԱՄԻ.pngՉարաճճի քամին

Կար-չկար մի քամի կար:Այս քամին շատ չարաճճի էր՝  մե’կ  ամպերն  էր ցիրուցան անում,մե’կ ծառի ճյուղերը տարուբերում, մե’կ պոկված տերևները  քշում:Այդպես անկարգություն անելով ու թափառելով գնաց քամին ու մտավ մարագը: Ցիրուցան արեց դարսած խոտը, գզգզեց այծի բուրդը ու կոտրած պատուհանով դուրս փախավ: Գնաց , որ տեսնի, թե էլ որտե՞ղ կարող է անկարգություն անել: Читать далее…

Նամակներ Սասունցի Դավթին և մյուս հերոսներին

Posted on Updated on

Картинки по запросу Սաունցի ԴավիթԲարև սիրելի՛ Դավիթ: Անչափ ուրախ եմ, որ էպոսի միջոցով ծանոթացա քեզ հետ: Հիացած քո ուժով ու քաջությամբ: Միայն կցանկանայի,որ դու այդքան միամիտ չլինեիր: Քո միամտության պատճառով ընկնում ես Մելիքի պատրաստած ծուղակը: Շատ կուզենայի, որ մեր ժամանակներում էլ քեզ պես հերոսներ լինեին, ու ես ընկերանայի նրանց հետ:

Հարգանքներով՝ Ժորա Читать далее…

Աշնանային…

Posted on Updated on

%d5%bf%d5%a5Միամիտ աշունը

Մի անգամ աշունը որոշում է ճամփորդել և հանդիպել տարվա մյուս եղանակների հետ: Ճանապարհին տեսնում է մի հանրախանութ, ներս է մտնում և որոշում է գնումներ կատարել: Աշունը Ամռան համար գնում է պաղպաղակ, Ձմռան համար գնում է տաք հագուստ, Գարնան համար՝ քաղցրավենիք, իսկ իր համար՝ շատ թեյ: Читать далее…

Այբուբենի ստեղծման պատմությունը

Posted on Updated on

Image result for մեսրոպ մաշտոցԼսե՞լ ես  տառերի ստեղծման պատմությունը: Ասում են՝ շատ հնում 405 թ. Մեսրոպ Մաշտոցը երազում ինչ- որ անհասկանալի նշաններ է տեսել, վախից արթնացել է, նստել, հետո էլի քնել: Առավոտյան արթնացել է ու մտածել  տառերը ստեղծելու մասին:  Գնացել է, որ թագավորից հարցնի, թե ի՞նչ է սա նշանակում և պատմել երազը: Читать далее…