Երգի ուժը

Երգն իմ կյանքում

Posted on Updated on

ec001_musiclessons: Ես շատ եմ սիրում երաժշտություն: Սիրում եմ պարել, լսել երաժշտություն: Քանի որ չունեմ ձայնային ուժեղ տվյալներ, երգում եմ միայն դպրոցում`երգի դասերին և առավոտյան պարապմունքներին:
Շատ եմ սիրում հայ ժողովրդական երգեր:  Սիրում եմ դիտել զանազան երաժշտական համերգներ: Հատկապես սիրում եմ Եվրատեսիլ մրցույթը: Առանց երգի շատ տխուր կլիներ մեր մոլորակի վրա: Երգն ու երաժշտությունն իմ անբաժան մասն են: Նրանք իմ հետ են և տխուր, և ուրախ ժամանակ: Պետք է գնահատել նրա ուժը և միշտ ուրախ տրամադրություն ունենալ երգի և երաժշտության հետ:

Հեղինակ՝ Արսեն Գոմցյան
Աղբյուրը

Երգն իմ կյանքում

Posted on Updated on

Abigail Halpin Music speaks,: Ես շատ եմ սիրում լսել երգեր: Իմ ամենասիրած երգը ծննդյան տարեդարձին նվիրված երգն է:

Ամեն անգամ այդ երգը լսելուց հետո ես ուրախ տրամադրություն եմ ունենում: Հիշում եմ իմ անցած ծննդյան տոները: Հիշում եմ ընկերներիս, որոնք ներկա էին իմ ծննդյան տոնին և թե ինչ նվերներ եմ ես ստացել: Читать далее…

Երգը իմ կյանքում

Posted on Updated on

This is exactly how I feel when I put on my headphones in the morn: Ես ռեպ եմ սիրում: Երբ ես լսում եմ ռեպ, զգում եմ արագություն և ուրախություն: Ես չեմ սիրում ջազ լսել: Ես հաճախում եմ  կիթառի և սիրում եմ նվագել: Ինձ շատ է դուր գալիս կիթառի ձայնը:

Երբ ես որոշեցի ընդունվել երաժշտական դպրոց, ինձ ասացին, որ պետք է երկու երգ երգեմ: Ես երգեցի  Կոմիտասի «Եղնիկը» և ժողովրդական երգ՝ «Գնացեք տեսեքը»: Երբ ես երգեցի այդ երգերը, երաժշտական դպրոցի տնօրենն ինձ հարցրեց, թե ես որ դպրոցում եմ սովորում: Ես ասացի, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եմ սովորում: Տնօրենն ասաց, որ շատ է սիրում մեր դպրոցի երգերը: Читать далее…

Երգն իմ կյանքում

Posted on Updated on

Animals and music illustration by Heng Swee Lim: Երգն իմ կյանքում բավականին մեծ դեր ունի: Ես հաճախում եմ ջութակի դասերի և կարճ ժամանակահատվածում սովորել եմ մի քանի հաճելի ստեղծագործություններ նվագել: Երաժշտությունը ինձ հոգեկան հանգստություն է պատճառում, և կարծես թե իմ մի մասնիկը լինի: Երեկոյան հաճախ նվագում եմ ընտանիքիս համար: Շատ եմ սիրում լսել դասական և էստրադային երաժշտություն: Читать далее…

Երգը իմ կյանքում

Posted on Updated on

colours draw old white flowers music colorful love drawing phonograph colourful illustration flower color art vintage rainbow colors colour monochrome black - picslist.com: Երգը իմ կյանքում շատ կարևոր է: Երգը ինձ երջանկացնում է: Ինձ թվում է՝ երգի մեջ կան պարող հրեշտակներ, որոնք երգ սիրողներին պարեցնում են: Ես սիրում են գեղեցին, լավ երգեր: Ինձ դուր են գալիս մեր դպրոցի երգերը: Սիրում եմ նաև այլ երկրների երգեր: Երբ ես ջղայնացած եմ լինում, լսում եմ իմ սիրած երգը և ուրախանում եմ: Երբ ես հիվանդ եմ լինում, լսում եմ իմ սիրած երգը և լավ եմ ինձ զգում: Երգը բարիացնում է մարդկանց:

Հեղինակ՝ Մանե Մկրտչյան
Աղբյուրը

Երաժշտությունն իմ կյանքում

Posted on Updated on

love is a mix tape. #musicart #cassette http://www.pinterest.com/TheHitman14/music-drawn-%2B/: Ես սիրում եմ երգեր լսել: Ինձ դուր են գալիս ուրախ և աշխույժ երգեր: Երբեմն պարում եմ այդ երգերի տակ: Լսում եմ ժամանակից և՛ հայկական, և՛ արտասահմանյան երաժշտություն: Համակարգչով խաղալիս լսում եմ ուրախ և արագ երգեր և ավելի լավ եմ խաղում: Նաև լսում ենք երաժշտություն մեքենայով ճամփորդելիս, և ճանապարհը ավելի կարճ է թվում: Կարծում եմ՝ շատ տխուր կլիներ առանց երաժշտության. չէինք կարողանա պարել և ուրախանալ, ամեն ինչ շատ ձանձրալի կլիներ:
Մոտ օրերս պատրաստվում եմ մայրիկիս հետ գնալ «Սպարտակ» բալետը դիտելու: Այն գրել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Հուսով եմ՝ ինձ դուր կգա նաև հայկական դասական երաժշտությունը, հետո ձեզ կպատմեմ իմ տպավորությունների մասին: Ուղարկում եմ իմ ամենասիրած երգի հղումը. Danza Kurudo :

Հեղինակ՝ Սոս Ղահրամանյան
Աղբյուրը

Երգը իմ կյանքում

Posted on Updated on

Fox music illustration by Heng Swee Lim: Իմ կարծիքով բոլորն էլ սիրում են երգն ու երաժշտությունը: Նույնիսկ բույսերն ու կենդանիները անտարբեր չեն գեղեցիկ երգերի հանդեպ: Գիտնականները պարզել են, որ նույնիսկ ջրի ատոմները գեղեցիկ դասավորվում են , երբ հնչում է դասական երաժշտություն :
Ես սիրում եմ ուրախ, ռիթմիկ, պարային երգեր: Ես սովորում եմ այդ երգերի բառերը, երգում եմ ու պարում եմ: Այդ ուրախ երգերը բարձրացնում են իմ տրամադրությունը: Ես շատ եմ սիրում մեր առավոտյան պարապմունքը, որի ընթացքում մենք շատ ուրախ երգեր ենք երգում: իմ սիրած երգերից է «Կաքավիկը»: Դա ժողովրդական սիրված երգ է: Այն մշակել և նոտայագրել է Կոմիտաս վարդապետը:

Երգը կյանքի մի անբաժան մասն է:

Հեղինակ՝ Անի Աթոյան
Աղբյուրը