Ինչպե՞ս է առաջանում երկրաշարժը

Անշուշտ, երկրաշարժը բնության ամենաահեղ երևույթներից մեկն է։ Երկրաշարժերը մարդկանց բերում են վատ հետևանքներ։ Երկրակեղևի տատանումները բերում են ավերածություններ, հրդեհներ, ջրհեղեղները, մարդկանց մահ։ Երկրաշարժի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նրանք առաջանում են ճեղքումներից և մեծ զանգվածների կամ տեկտոնական սալերի շատ արագ տեղաշարժումից։

Читать далее

Реклама

Ինչու՞ սագերը դարձան տնային

Այս գեղեցիկ, խոշոր թռչունները ապրում են ճահիճների և այլ ջրամբարների մոտ: Նրանք բավականին դիմացկուն են ցամաքում. լավ թռչում են և վազում, բայց ինչ վերաբերվում է լողալուն և սուզվելուն, նրանք զիջում են բադերին: Սագերն ապրում են զույգերով, դրա հետ մեկտեղ դժվար է արտաքինից տարբերել, որտեղ է էգը, իսկ որտեղ՝ որձը, քանի որ նրանք գույներով շատ նման են: Բները կառուցում են հենց ճահճում, երբեմն՝ ծառերի վրա: Տաք երկրներ մեկնելիս, սագերը մեծ երամներ են կազմում: Читать далее

Ինչո ՞ւ է գալիս գիշերը

Ցերեկը փոխարինվում է գիշերով, գիշերը՝ ցերեկով: Մենք սովորել ենք դրան և չենք մտածում, թե որտեղ է թաքնվում արևը: Մեզ թվում է, որ նա շարժվում է երկնքով, դուրս է գալիս առավոտյան, իսկ երեկոյան իջնում հորիզոն, դրանից էլ մեր մոլորակի վրա տեղի է ունենում ցերեկվա և գիշերվա հերթափոխութունը: Читать далее

Ինչո՞ւ է երկինքը կապույտ

Եվ իսկապես՝ ինչո՞ւ։ Չէ՞ որ Արևը Երկիր է ուղարկում սպիտակ ճառագայթներ, իսկ օդը թափանցիկ է։ Ուրեմն ինչո՞ւ  ենք լավ եղանակին երկինքը կապույտ տեսնում։ Բանն այն է, որ արևի ճառագայթները ստիպված են անցնել մթնոլորտով՝ Երկրի օդային ամպիկի միջով, իսկ օդը թեպետ թափանցիկ է, բայց դատարկություն չէ։

Читать далее

Ինչո՞ւ են չմուշկները լավ սահում սառույցի վրա

Մի տղայի, ում հարցրել էին, թե ինչու չի կարելի չմուշկներով սահել հատակին, պատասխանել է.

-Քանի որ սառույցը  սայթաքուն է և շատ պինդ, իսկ հատակը ոչ այդպես պինդ է և ոչ այդքան սայթաքուն: Читать далее

Ինչո՞ւ է Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքը

Ամենացուրտ վայրերը երկրագնդի բևեռներն են: Բևեռներում ցուրտ է, քանի որ արևի շողերը թեք են ընկնում, ոչ թե ուղիղ: Իսկ արևի ճառագայթը ավելի լավ է տաքացնում, երբ ընկնում է ուղիղ: Բևեռներում ճառագայթները կարծես սահում են, այդ պատճառով չեն տաքացնում: Читать далее

Ինչո՞ւ է անձրևից առաջ ծուխն իջնում գետնին

Անձրևից մի քանի ժամ առաջ արդեն օդի խոնավությունը ավելանում է։ Այսինքն օդում առաջանում են  ջրի մանր կաթիլներ։ Ադպիսի պայմաններում կրակի ծխից հեռացվող մասնիկները արագ ներծծում են  ջուրը, ծանրանում են, չեն կարող էլ բարձրանալ վերև, դրա համար իջնում են գետնի վրա։

Թարգմանեց Օֆելյա Անդրեասյանը

Ինչո՞ւ եղևնին միևնույն գույնն ունի ձմռանը և ամռանը

Աշնանը բոլոր ծառերից տերևները թափվում, իսկ անտառի գեղեցկուհին՝ եղևնին, ամբողջ  ձմեռ կանաչ է ու տոնական տեսք ունի: Ճիշտ են ասում. ամառ-ձմեռ միևնույն գույնն ունի: Читать далее