Իրերի պատմությունից

Չիպսեր

Posted on

Easy potato chips: Quick and easy to make potato chips for festivals,recipe @ http://cookclickndevour.com/easy-potato-chips-recipe: Մեր առօրյայում ամենուր մեզ հանդիպում են տարբեր առարկաներ, իրեր, ուտելիքներ, որոնք մենք միշտ օգտագործում ենք:Բայց երբեք չենք մտածում, որ շա՜տ ու շա՜տ տարիներ առաջ այդ իրերն ու ուտելիքները գոյություն չեն ունեցել:Այդպիսի մի ուտելիքի մասին էլ այսօր պատմելու եմ: Չիպսեր:

Չիպսերը պատրաստել է Moon’s  lake lodge ռեստորանի շեֆ-խոհարար, սևամորթ Ջորջ Կրամը՝ 1853թ. ին: Մի անգամ, երբ նա կարտոֆիլով ֆրի է պատրաստել, հաճախորդը դժգոհել է և ասել է, որ կարտոֆիլը շատ հաստ է կտրատված ու լավ տապակված չէ: Читать далее…

Բարձրակրունկ կոշիկների ստեղծման պատմությունը

Posted on

55ffde9cd_621x300.jpgԲարձրակրունկ կոշիկները ստեղծվել են միջնադարում: Միջնադարում Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Այդ պատճառով մի քանի հնարագետ կոշկակարներ, ոտքը գետնից բարձր դնելու համար, հնարեցին բարձր կրունկները: Դրանք շատ հարմար էին ցեխոտ փողոցներով անցնելու համար:

Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Աստիճանաբար բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը:

Մանե Մկրտչյան

Սաքսաֆոնի ստեղծման պատմությունը

Posted on Updated on

Simon Bull. #artwork #music #saxophone #musicart www.pinterest.com/TheHitman14/music-art-%2B/: Ադոլֆ Սաքսը  ծնվել էր Բելգիայում, ապրում էր մի ընտանիքում, որտեղ փողային երաժշտական գործիքներ էին պատրաստում: Նա արդեն 6 տարեկանում ուներ հետաքրքրություն երաժշտության հանդեպ: Երբ 12 տարեկան էր, սկսեց աշխատել հոր արհեստանոցում և նրա հետ միասին պատրաստել երաժշտական գործիքներ: 16 տարեկանում նա ընդունվում է կոնսերվատորիա, որից հետո հայրը նրան նշանակում է իր արհեստանոցի ղեկավարը: Ադոլֆը  այդ արհեստանոցում պատրաստում է կլարնետ և ֆլեյտա գործիքները:  Այնուհետև բաս-կլարնետից ստեղծում է ծխամորճի նման գործիք, որը կոչվում է նրա անունով՝ սաքսաֆոն: Նա ստեղծում է նաև սաքսաֆոնի ձայնը: Սակայն մարդիկ սկսում են նրան քննադատել, դատական գործեր բացել նրա դեմ, որի պատճառով նա աղքատանում է և վերջում մահանում աղքատությունից:

Նյութը՝ mocak.am կայքից
Ալեն Թորոսյան

Ռուբիկ-կուբիկի մասին

Posted on

rubikՊարզվում է, որ Ռուբիկը ոչ միայն անուն է, այլև ազգանուն է: Ռուբիկ-կուբիկը ստեղծել է Էռնո Ռուբիկը: Այն իրենից ներկայացնում է վեց տարբեր գույներից բաղկացած քառակուսի: Ռուբիկ-կուբիկը մարդկանց դուր եկավ, և սկսեցին արտադրել: Մարդիկ մտածեցին, որ Ռուբիկ-կուբիկը նաև լավ նվեր է: Читать далее…