Կոմիտասյան օրեր…

կոմԿոմիտասյան օրերն են ամփոփում Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները: Читать далее

Գրական ընթերցումներ

«Խոշորացույց» ռադիոյի եթերում գրական ընթերցումներ են. կարդում ենք Կոմիտաս: Читать далее

Կոմիտասյան օրերին

1507800916468

Լուսաբանում ենք Կոմիտասյան օրերը:

Արևելյան դպրոցում Կոմիտասյան օրեր էին, ողջ շաբաթը նվիրված էր Կոմիտասի կյանքին և ստեղծագործություններին: Ընթերցել ենք Կոմիտասի բանաստեղծությունները՝ «Ճանապարհը», «Աշուն կյանքը» և այլն,  նաև լսել ենք Կոմիտասի երգերը: Читать далее

Կոմիտասյան օրերին Կոմիտասի թանգարանում

1507802892580Մենք ընկեր Մարինեի և ընկեր Լիանայի հետ գնացինք Կոմիտասի անվան թանգարան: Այնտեղ շատ հետաքրքիր էր, և մենք շատ նոր բաներ իմացանք Կոմիտասի մասին: Մենք տեսանք նկարներում պատկերված հին ժամանակվա հագուստները և տեսանք մի զանգ, որը հնչում էր տարվա մեջ երկու անգամ՝ Կոմիտասի ծնվելու և մահանալու օրերին: Մեզ պատմեցին, որ Կոմիտասը մեկ-մեկ գյուղացիներից թաքնվում էր և նրանց երգած երգերը նոտագրում:  Վերջում երգեցինք Կոմիտասի երգերից: Մենք հետո այցելեցինք նաև պանթեոն, ուր թաղված են հայտնի բանաստեղծներ, գրողներ, դերասաններ և երգիչներ: Դա շատ հետաքրքիր ճամփորդություն էր մեզ համար:

Աղբյուրը՝ Անի Աթոյանի բլոգ Читать далее

Կոմիտասի երգերը լսելիս…

Без названияԿոմիտաս «Քելե, քելե»
Երազանքներ

Հրաշալի մեղեդի է: Այն ինձ շատ դուր եկավ, նույնիսկ սկսեցի օրորվել լսելիս, ընկա երազանքների մեջ: Օրորոցայինի պես հանգստություն է բերում: Շատ եմ սիրում Կոմիտասի երաժշտությունը: Կուզենայի այս քառյակի համերգին ներկա լինել:

Լիլիթ Արևշատյան Читать далее

Սպասում

komitas-verhaftungԸստ Մուշեղ Գալշոյանի

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ: Читать далее