Մեսրոպ Մաշտոց. Շարական

Խաղաղության առավոտ ծագեցրու մեզ վրա,
Մարդասեր
Եվ պահպանիր: Читать далее

Реклама

Ճամփորդություն դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

download (10)Փետրվարի 7-ին մենք մյուս 4-րդ դասարանցիների հետ այցելեցինք Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Մատենադարանը նշանակում է գրապահոց, որովհետև «մատյան» հնում նշանակել է «գիրք», իսկ «դարան» նշանակում է «պահոց, պահարան»: «Մատենադարան» բառը կազմված է «մատյան» և «դարան» բառերից: Մատենադարանում հիմնականում գրքերը մագաղաթյա էին: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից: Читать далее

Գրաբարյան օրեր

Картинки по запросу ԳրաբարՏառերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ջանքերով Հայաստանում սկսում են բացվել դպրոցներ, որտեղ սովորեցնում են հայերեն տառերը: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց աշակերտների հետ սկսում են զբաղվել նաև թարգմանությամբ: Առաջին գիրքը, որ թարգմանել են «Աստվածաշունչ»-ն  է, և այնքան լավ ու կատարյալ են թարգմանել, որ մինչև այսօր կոչվում է «Թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է.«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Читать далее

Այբուբենի ստեղծման պատմությունը

Image result for մեսրոպ մաշտոցԼսե՞լ ես  տառերի ստեղծման պատմությունը: Ասում են՝ շատ հնում 405 թ. Մեսրոպ Մաշտոցը երազում ինչ- որ անհասկանալի նշաններ է տեսել, վախից արթնացել է, նստել, հետո էլի քնել: Առավոտյան արթնացել է ու մտածել  տառերը ստեղծելու մասին:  Գնացել է, որ թագավորից հարցնի, թե ի՞նչ է սա նշանակում և պատմել երազը: Читать далее

Մատենադարան

Картинки по запросу ՄատենադարանՄատենադարան բառը կազմված է մատյան և դարան բաղադրիչներից: Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:
Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ: Դրանցից շատերը մագաղաթից են: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ: Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում: Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում: Читать далее

Մեսրոպ Մաշտոց

mesropmashtoc_3Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։ Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։ Читать далее