Ստեղծագործում են սովորողները

Շարունակում ենք մտածել…

304ed224b2722af7877c2ef3b181f5d8Ես մտածում եմ, որ մեծերը երբեմն փոքրերին չեն  հասկանում, ճիշտ է նրանք մեզնից խելացի են, բայց նրանք էլ երբեմն կարող են սխալվել։ Ես նաև մտածում եմ, թե երբ մեծանամ ինչ մանագիտությամբ եմ զբաղվելու, օրինակ` երգչուհի, նկարչուհի, դիզայներ, բժշկուհի և այլն։

Նանե Ասատրյան

Ես մտածում  եմ, որ լավ է ունենալ ընկերուհի: Իմ ամենալավ ընկերուհին Նանեն է: Продолжить чтение «Շարունակում ենք մտածել…»

Реклама
Ստեղծագործում են սովորողները

Դավիթ Գրիգորյանը մտածում է…

Ես մտածում եմ, որ մարդիկ կան ՝ վատն են , մարդիկ կան՝ բարի են:

Ես մտածում եմ, որ միշտ չէ, որ բարիները հաղթում են:

Ես մտածում եմ, որ եթե ինչ- որ բան ես անում՝ լրիվ արա:

Ես մտածում եմ, որ պետք է մարդկանց օգնել:

Ես մտածում եմ, որ պետք է մարդկանց օգնել և լավ պահել:

Դավիթ Գրիգորյան

Ստեղծագործում են սովորողները

Ես մտածում եմ…

IMG_9826.jpgԻմ կարծիքով մարդ չի կարող չմտածել: Մարդ ինչ տեսնում է, դրա մասին մտածում է: Ես մտածում եմ.«Թե ինչու մարդիկ ունքեր ունեն », «Եթե տասին քնեմ, ե՞րբ կարթնանամ», «Ինչո՞ւ շները կարող են ամռանը իրենց ականջներով ճանճերին քշել, իսկ մարդիկ` ոչ»: Ես մտածում եմ այս և այլ շատ բաների մասին:

 

Մանե Մկրտչյան
Լուսանկարը` Թերեզա Թումանյանի

Ստեղծագործում են սովորողները

Ես մտածում եմ…

Sequence-01.Still011-1.jpgԲոլոր մարդիկ էլ սիրում են մտածել: Նրանք մտածում են տարբեր թեմաների ու հարցերի մասին: Ու ամեն մեկին թվում է, թե իր մտածածը ամենակարևորն է: Ես էլ եմ մտածում ու շատ տարբեր բաների մասին: Օրինակ` մտածում եմ, թե ո՞վ եմ դառնալու երբ մեծանամ, ի՞նչ տեսք եմ ունենալու ու ի՞նչ եմ անելու: Ես մտածում եմ, թե մեծերն ինչպե՞ս  են այդքան կարևոր որոշումներ կայացնում, ղեկավարում, գրքեր գրում ու տներ կառուցում: Հետաքրքիր է, երբ մեծանամ կկարողանա՞մ ես էլ այդպիսի մեծ գործեր կատարել…

Ժորա Մանուկյան
Լուսանկարը` Սուսան Ամուջանյանի