Նախագիծ՝ Կարդում ենք

Եզոպոսն ու ես

Posted on Updated on

Նյութի հեղինակ՝ Ալեն Թորոսյան

Իր գլխի տեր կատուն (Ռ. Քիփլինգ)

Posted on Updated on

Նկարազարդումները՝ Մանե Մկրտչյանի

Այս բանը պատահել է այն ժամանակ, երբ ընտանի կենդանիներ դեռ վայրենի էին և մարդը նույնպես:Նրանք ապրում էին վայրի անտառներում:

ՄանեՄանեՄանե.png Читать далее…

Կախարդական ծիածան

Posted on Updated on

Картинки по запросу Շիրլի Բարբերի կախարդական ծիածանԵս ուզում եմ պատմել  «Կախարդական ծիածան» հեքիաթը: Հեղինակն է այս հեքիաթի Շիրլի Բարբերին: Սկզբում այս գիրքը ընտրեցի գեղեցիկ նկարների համար, իսկ կարդալու ընթացքում էլ ավելի շատ սիրեցի այս հեքիաթը:  Հեքիաթը սկսվում է այսպես՝
Լինում է, չի լինում մի տատիկ՝ Թիբեթ անունով: Նրա հետ  անտառի հին տնակի մեջ ապրում էին Էննին՝ իր թոռնիկը, և Բոշո շնիկը: Էնին և Բոշոն հաճախ խաղում էին անտառի բացատում: Անձրևոտ օրերին ծիածանն այնքան մոտիկ էր լինում, որ Էնին ցանկանում էր վազել և անցնել ծիածանի տակով, որպեսզի գտներ ոսկով լի կճուճը, բայց տատիկը չէր թողնում:Մի օր Բոշոն և Էննին անցնում են ծիածանի տակով, գտնում են ոսկով լի կճուճը և փոքրանում, դառնում փերիներ: Ես էլ չեմ ուզում պատմեմ, թե ինչ է լինում հետո, որ դուք շարունակությունը կարդաք:
Ես այս հեքիաթից հասկացա, որ պետք է լսել մեծերին և չանել այն, ինչ նրանք արգելում են:

Աղբյուրը Յանա Խաչատրյանի բլոգ

Օլիվեր Թվիստ

Posted on Updated on

Картинки по запросу օլիվեր թվիստՕլիվեր Թվիստը որբ տղա է: Նրա պատմությունը սկսվեց մի մութ ու անլուսիՆ գիշեր, փոքրիկ անգլիական քաղաքում: Երբ նա ծնվեց իր մայրիկը անմիջապես մահացավ: Օլիվեր Թվիստին տարան որբանոց, և նա այդ ժամանակից ապրում էր այդտեղ: Նա որբանոցում ուրիշ որբ երեխաների հետ չէր ծանոթանում: Այնտեղ երեխաները ստիպված էին օրնիբուն աշխատել: Ամենավատն այն էր, որ նրանց հաց չէին տալիս: Երեխաներից ամենամեծը ասում էր. «Ես սոված եմ, եթե հենց հիմա մի բան չդնեմ բերանս, ապա ձեզանից մեկին կուտեմ»: Եվ Օլիվեր Թվիստը գնաց խոհարարի մոտ,որ մի քիչ շիլա ուզի:Օլիվեր Թվիստը ասում է.«Սըր, ինձ մի աման շիլա կտա՞ք»:Այդ ժամանակ խոհարարը գդալով տվեց գլխին,և չանչեց նրա երեսին:Նրան տարան տնօրենի մոտ: Եթե հետաքրքրեց, շարունակությունը կարղ եք կարդալ ինքներդ,  գնացեք Մայր դպրոցի գրադարան և կարդացեք:

Աղբյուրը՝ Արփինե Խաչատրյանի բլոգ

Եզոպոս «Աղվեսն ու աղավնին»

Posted on Updated on

Մի օր աղվեսը քայլում է անտառով և հանկարծ տեսնում է ծառի ճյուղին նստած աղավնուն: Մոտենում և ասում է, որ նա իջնի ներքև, որ միասին ուրախ օր անցկացնեն: Աղավնին էլ պատասխանում է, որ վախենում է: Այդ ժամանակ աղվեսը խորամանկորեն ստում է, որ իբր ժողովից է գալիս և այնտեղ հրովարտակ են ստորագրել այն մասին, որ կենդանիներն այլևս իրար վնաս չտան:Աղվեսը իր կյանքով երդվում է, որ չի վնասի նրան:Այդ ժամանակ աղավնին ասում է, որ հեռվում նկատում է երկու ձիավոր որսորդական շների հետ: Աղվեսը լսելով այդ լուրը վախից ուզում է թաքնվել ինչ-որ տեղ: Աղավնին հասկանում է, որ հրովարտակը կազմված է,  բայց ստորագրված չէ:
Այս առակը ես հասկանում եմ երկու տարբերակով՝ կամ աղավնին սկզբից էլ հասկանում է, որ աղվեսը ուզում է ուտել իրեն, դրա համար էլ ասում է, որ որսորդական շներ է տեսնում կամ էլ իրոք տեսնում է և աղվեսի վախից հասկանում, որ նա խորամանկորեն ստում է:
Այս առակը մեզ սովորեցնում է, որ չի կարելի թշնամուն հավատալ, քանի որ թշնամին կարող է ընկեր ձևանալ և միևնույն ժամանակ թակարդ հյուսել քո դեմ:

Աղբյուրը՝ Արայիկ Արշակյանի բլոգ

Գդալը, որն ընկել էր լվացող մեքենայի մեջ

Posted on Updated on

Картинки по запросу Լուս Հակոբջանյան գդալըԵս կպատմեմ մի զվարճալի պատմվածք գդալի մասին: Հեղինակն է Լուս Հակոբջանյանը:
Մի օր գդալը արթնանում է ցավից. ինչ-որ մի ձեռք գդալին գցում է մետաղյա տարայի մեջ: Նա սառնություն է զգում, սկսում է փռշտալ, բայց նրան ոչ մեկ չի լսում, չնայած նա մենակ չէր, նրա կողքին սպիտակ իրեր կային, որոնց ափսե են ասում: Նա ուրախ էր, որ իր թշնամիները՝ դանակ-պատառաքաղները  այդտեղ  չէին, թե չէ նրանց ծակծկոցին չէր դիմանա: Նա մտածում էր, որ իր ընկեր գդալները իր հետ լինեին, միասին այդտեղից  դուրս կպրծնեին: Մինչ նա իր մտքերի հետ էր, սկսում են ներս լցվել պղպջակները, և նա սկսում է պտտվել: Նրա մոտ գլխապտույտ է սկսվում, աչքերը սկսում են մրմռալ: Մի քանի րոպեից աղմուկը դադարում է, բայց նրա գլուխը դեռ դմբդմբում է: Չնայած այս ամենին լավ նորությունն այն էր, որ նա այժմ մաքուր էր ու թարմ: Իսկ դա նշանակում էր, որ նա մտածում էր նոր չարաճճիություն անելու մասին. թե ինչպես հասնի այն սեղանին, որտեղ դրված էր հալած շոկոլադը, քանի դեռ իրեն չեն նետել այդ տարայի մեջ:

Աղբյուրը՝ Հայկ Պողոսյանի բլոգ