Ստեղծագործում են սովորողները

Ո՞ր ծաղիկը կամ ո՞ր ծառն եմ ես…

sam_2751Իմ կարծիքով ես մանուշակ ծաղիկն եմ, որովհետև ես շատ եմ սիրում մանուշակագույնը, անգամ իմ սենյակն է մանուշակագույն, մեր այգում մենք փոքրիկ մանուշակներ ենք աճեցնում։ Ես նաև մի ծաղկեպսակ ունեմ, որը նույնպես մանուշակագույն է։

Նանե Ասատրյան Продолжить чтение «Ո՞ր ծաղիկը կամ ո՞ր ծառն եմ ես…»

Реклама
Ստեղծագործում են սովորողները

Շարունակում ենք մտածել…

304ed224b2722af7877c2ef3b181f5d8Ես մտածում եմ, որ մեծերը երբեմն փոքրերին չեն  հասկանում, ճիշտ է նրանք մեզնից խելացի են, բայց նրանք էլ երբեմն կարող են սխալվել։ Ես նաև մտածում եմ, թե երբ մեծանամ ինչ մանագիտությամբ եմ զբաղվելու, օրինակ` երգչուհի, նկարչուհի, դիզայներ, բժշկուհի և այլն։

Նանե Ասատրյան

Ես մտածում  եմ, որ լավ է ունենալ ընկերուհի: Իմ ամենալավ ընկերուհին Նանեն է: Продолжить чтение «Շարունակում ենք մտածել…»

Ստեղծագործում են սովորողները

Դավիթ Գրիգորյանը մտածում է…

Ես մտածում եմ, որ մարդիկ կան ՝ վատն են , մարդիկ կան՝ բարի են:

Ես մտածում եմ, որ միշտ չէ, որ բարիները հաղթում են:

Ես մտածում եմ, որ եթե ինչ- որ բան ես անում՝ լրիվ արա:

Ես մտածում եմ, որ պետք է մարդկանց օգնել:

Ես մտածում եմ, որ պետք է մարդկանց օգնել և լավ պահել:

Դավիթ Գրիգորյան

Ստեղծագործում են սովորողները

Ես մտածում եմ…

IMG_9826.jpgԻմ կարծիքով մարդ չի կարող չմտածել: Մարդ ինչ տեսնում է, դրա մասին մտածում է: Ես մտածում եմ.«Թե ինչու մարդիկ ունքեր ունեն », «Եթե տասին քնեմ, ե՞րբ կարթնանամ», «Ինչո՞ւ շները կարող են ամռանը իրենց ականջներով ճանճերին քշել, իսկ մարդիկ` ոչ»: Ես մտածում եմ այս և այլ շատ բաների մասին:

 

Մանե Մկրտչյան
Լուսանկարը` Թերեզա Թումանյանի

Ստեղծագործում են սովորողները

Ես մտածում եմ…

Sequence-01.Still011-1.jpgԲոլոր մարդիկ էլ սիրում են մտածել: Նրանք մտածում են տարբեր թեմաների ու հարցերի մասին: Ու ամեն մեկին թվում է, թե իր մտածածը ամենակարևորն է: Ես էլ եմ մտածում ու շատ տարբեր բաների մասին: Օրինակ` մտածում եմ, թե ո՞վ եմ դառնալու երբ մեծանամ, ի՞նչ տեսք եմ ունենալու ու ի՞նչ եմ անելու: Ես մտածում եմ, թե մեծերն ինչպե՞ս  են այդքան կարևոր որոշումներ կայացնում, ղեկավարում, գրքեր գրում ու տներ կառուցում: Հետաքրքիր է, երբ մեծանամ կկարողանա՞մ ես էլ այդպիսի մեծ գործեր կատարել…

Ժորա Մանուկյան
Լուսանկարը` Սուսան Ամուջանյանի

Նկարում են սովորողները · Վերլուծում են սովորողները · Կարդում ենք

Վախթանգ Անանյանի հետքերով…

Նկարազարդում և պատմում ենք Վախթանգ Անանյանի պատմվածքները

Առաջին պայթյունները

untitled (1)Պատմում է մի տղայի մասին, որը սիրում է զենք և բնություն: Նա իր մայրիկի հետ գնում էր հարսանիք ոչ թե փլավ ուտելու, այլ նայելու, թե քավորը ոնց է թուրը պահում: Ու հետո տղան հարցնում է մայրիկին.
-Մայրիկ, ինձ թուր կգնես: Продолжить чтение «Վախթանգ Անանյանի հետքերով…»