Լուսաբանում ենք մեր նախագծերը

Սարոյանական օրերին

Աշնանային ամենամյա 12-րդ ստեղծագործական հավաքը 4-րդցիների հետ սկսեցինք Սարոյանական օրերով: Մինչ այդ ասեմ, որ այս տարի «Խոշորացույց»-ում մի նոր բաժին է հայտնվել՝ Լուսաբանում ենք մեր նախագծերը: Եվ ահա եկավ Սարոյանական օրերը լուսաբանելու, ամփոփելու ժամանակը, երբ այդ մասին ասացի 4-րդցիներին՝ լրջացան, մի տեսակ կարծես պատասխանատվություն զգացին, որ պետք է լուսաբանեն: Հետո արդեն ամեն մեկը պատմեց իր Սարոյանի, իր ընկալածի մասին: Продолжить чтение «Սարոյանական օրերին»

Реклама
Ստեղծագործում ենք

Առակներ

d5a1d680d5a1d5a3d5abd5acd5b6-d5b8d682-d5aed5a5d680-d5a3d5b8d680d5bfd5a8Արագիլն ու ծեր գորտը

Արագիլը մի ծեր գորտի էր բռնել, բայց խղճաց ու բաց թողեց նրան:
– Ցատկի գնա, – ասաց արագիլը:
Գորտը սաստիկ ուրախացավ, ասաց.
– Ահա՜, վախեցար ինձնից, այսինքն ես քեզնից ուժեղ եմ: Հա՜, հա՜, հա՜:
Այս ասելով  գորտը ուզում էր ցատկեր, որ արագիլից պրծներ, իսկ արագիլը արագ գորտին կերավ ու թռավ ուրիշ գորտ բռնելու:

Լիլիթ Ղազարյան Продолжить чтение «Առակներ»

Ընթերցարան

Ապագայի աղջիկները…

22454…Սարոյանը երեխաների հանդիպելիս մտնում էր իր տարերքի մեջ: Նախ բոլորի անուն- ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը.
— Ուսկի՞ց կուգաք…
Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը:
Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց.
-Ուսկի՞ց կուգաք… Продолжить чтение «Ապագայի աղջիկները…»

Ընթերցարան

Վիլյամ Սարոյանը սրամտում է…

William_Saroyan_2Վիլյամ Սարոյանը հիշում է…
Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:
«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց: Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.
— Նորե՞ն սխտոր կերած ես: Продолжить чтение «Վիլյամ Սարոյանը սրամտում է…»

Ընթերցարան

Նախնիների երկարակեցության գաղտնիքը…. Վիլյամ Սարոյան

William-Saroyan-e1459950048498Բանասեր Սերգեյ Հարությունյանը` Սարոյանի լավ ու մտերիմ ընկերը, քաջատեղյակ էր նրա սիրած կերակուրներին:«Շատ սիրում էր բլղուրով փլավ և ուտում էր հատկապես քնելուց առաջ. նրա նախնիները ևս բլղուրով փլավն ուտում էին քնելուց առաջ և, ըստ նրա, դա էր նախնիների երկարակեցության գաղտնիքը: Продолжить чтение «Նախնիների երկարակեցության գաղտնիքը…. Վիլյամ Սարոյան»