Ճամփորդում ենք

Տպավորություններ ներկայացումից

20161110_114233Փոքրիկ իշխանը

Ինձ շատ-շատ դուր եկավ «Փոքրիկ Իշխանը» ներկայացումը: Ինձ բոլոր կերպարները դուր եկան , նույնիսկ չար օձը, որը խոսում էր հանելուկներով:

Տպավորվել են ծեր օդաչուի խոսքերը: Նա ասաց, որ մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում բարի ու խելացի մարդկանց , այլ ուշադրություն են դարձնում այն մարդկանց, ովքեր հարուստ են: Ծեր օդաչուն պատմեց, որ ինքը սիրում էր նկարել: Նկարեց օձ ու վիշապ, բայց մարդկանց դուր չեկավ և նրան ասացին, որ ուրիշ գործով զբաղվի: Ծրծաղելի էր, երբ օդաչուն կռվում էր օդանավի հետ: Փոքիկ իշխանը խնդրում է օդաչուին իր համար գառնուկ նկարել: Օդաչուն տուփ է պատրաստում, տալիս փոքրիկ իշխանին և ասում է, որ գառնուկը տուփի մեջ է:

Продолжить чтение «Տպավորություններ ներկայացումից»

Реклама