Այբուբենի ստեղծման պատմությունը

Image result for մեսրոպ մաշտոցԼսե՞լ ես  տառերի ստեղծման պատմությունը: Ասում են՝ շատ հնում 405 թ. Մեսրոպ Մաշտոցը երազում ինչ- որ անհասկանալի նշաններ է տեսել, վախից արթնացել է, նստել, հետո էլի քնել: Առավոտյան արթնացել է ու մտածել  տառերը ստեղծելու մասին:  Գնացել է, որ թագավորից հարցնի, թե ի՞նչ է սա նշանակում և պատմել երազը:

Թագավորը երազը բացատրել է ու ասել.
-Ինձ թվում է՝ դու մեր Ուրարտու երկրի տառերն ես տեսել:
-Հնարավոր է,- ասել է Մեսրոպ Մաշտոցը:

-Ես կարծում եմ՝ Աստված քեզ երազի տեսքով ներկայացել է, դա նշանակում է, որ դու պետք է մեր տառերը գրես:

Մեսրոպ Մաշտոցը տառերով տարված մտնում է տուն, քանի որ արդեն շատ ուշ է լինում, նա պառկում է քնելու, նորից նույն ներազն է տեսնում, վեր է կենում, էէէ՜՜՜ ժամը հազարին և սկսում տառերը գրել…. Եվ այսպես մեր երկիրը  ունենում է իր տառերը:

Հեղինակ՝ Նանե Ասատրյան

Оставьте комментарий