Իմ մայրենի լեզուն

446242558_640Ակրոստիքոս
Մայրենի՛ լեզու, եթե չլինեիր դու,
Առանց քեզ չէինք լինի մենք,
Յուրահատուկ խոսքերը մեր,
Րոպեները այն, որ քեզ հետ ենք անցկացնում,
Երեխաների հետ՝ ծննդյան պահից,
«Նաիրի » բառարանը այն, որ ամբողջովին քեզնից է կազմված,
Իմ միակ և անկրկնելի լեզու։

Լարերը մեր  ձայների,
Երկնքից լսվող ճչոցը ճնճղուկների,
Զուգերգը մեր քամիների,
Ուրախ զվարթ անձրևների։

Նանե Ասատրյան

Մայրս ինձ  սովորեցրեց իմ հարազատ հայոց լեզուն,

Այդ օրվանից ես կարդացի հազարավոր գրքեր սիրուն,

Յուրաքանչյուր մարդու նման չեմ մոռանա հայոց լեզուն

Րաֆֆու նման ես կգրեմ  հազարավոր գրքեր բազում,

Երանի այն մարդուն , որ գրում է ու  կարդում,

Նարեկացու , Քուչակի պես թող գրողներ շատ լինեն

Իմ  լավ  լեզու  հայերեն:

Ալֆրեդո Մեսրոպյան

Իմ մայրենի լեզու հայերենն է: Ես այն շատ եմ սիրում: Մայրենի լեզուն շատ դժվար է, որովհետև այնտեղ կան շատ-շատ բառեր, որոնքը պետք է  հիշել և կարողանալ ճիշտ գրել: Շատ կարևոր է, որ մարդ իր մայրենի լեզուն լավ իմանա: Մայրենի լեզվով գրված բանաստեղծությունները շատ գեղեցիկ են հնչում: Չնայած ես ավելի շատ սիրում եմ կարդալ հեքիաթներ:

Նատալի Նահապետյան

Ես շատ եմ սիրում մայրենի լեզուն: Մենք սովորում ենք բանաստեղծություններ անգիր ասել, հեքիաթներ պատմել, մենք գրում ենք ինքնաստուգումներ, թեստեր, ստուգումներ: Մենք սովորաբար անում ենք մայրենի լեզուն ռուսերենի սենյակում: Մեր մայրենիի ուսուցչուհին Մարինե Ամիրջանյանն է:

Յանա Խաչատրյան

Մեր մայրենիի ուսուցիչը ամենալավ ուսուցիչն է մեր երկրի վրա: Ընկեր Մարինեն մեզ ամեն ինչ սովորեցնում է: Ընկեր Մարինեն մեզ դիմանում է: Մենք կարդում ենք Թումանյան, Համո Սահյան, Վախթանգ Անանյան: Ընկեր Մարինեն մեզ շատ-շատ է սիրում: Երբ մենք միաժամանակ դիմում ենք նրան, նա փորձում է հասցնել բոլորիս մոտենալ:

Արփինե Խաչատրյան

Մայրենի լեզուն մեր լեզուն է: Մայրենի լեզվով մենք միշտ խոսում ենք, որովհետև  հայերեն լեզուն է: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչ բան է դա:  Դուք մտածում եք, թե մայրենի լեզուն միայն  հայերենն է, բայց  այդպես չէ, ռուսների համար ռուսերեն լեզու է, անգլիացիների համար՝ անգլերենը: Մայրենին այն լեզուն է, որով խոսում են հայրենիքում: Բոլոր հայերը պետք է լավ սովորեն ու սիրեն իրենց լեզուն:

Դավիթ Գրիգորյան

Իմ  մայրենի  լեզուն  հայերենն  է: Ես  շատ  եմ  սիրում  իմ  մայրենի  լեզուն,այն  շատ  հին  լեզուներից  է:  Այն  մեր  ժողովրդի  հարստությունն  է:Մենք  պետք  է  խոսենք, գրենք  մաքուր  հայերենով  և  պահպանենք  մեր  մայրենի  լեզուն:

Ալեն Թորոսյան

Իմ մայրենի լեզուն հայերենն է: Ես շատ եմ սիրում իմ մայրենի լեզուն,որովհետև առաջին բառը, որ լսել եմ իմ մայրիկից դա հայերենն է եղել: Շատ կարևոր է, որ մեր տանը խոսում են մայրնեի լեզով: Մեծերը ասում են, որ երբ տանը խոսում են մայրենի լեզվով երեխաները ավելի հայրենասեր են դառնում, իսկ օտար լեզուները շատ կարևոր են և դրանք նույնպես հարկավոր է սովորել:  Մեր հայերենի տառերը գրել է Մեսրոպ Մաշոցը 405թվականին: Հայերեն տառերի շնորիվ է, որ մենք կարողանում ենք գրել հայեր են և մինչև այժմ կարողացել ենք պահպանել մեր մայրենի լեզուն: Ես ուրախ եմ, որ հայ եմ, ապրում եմ Հայաստանում, մտածում ու խոսում եմ իմ մայրենի լեզվով: Ես սիրում եմ իմ մայրենի լեզուն:

Արեգ Հակոբյան

Ես շատ եմ սիրում իմ մայրենի  լեզուն: Այն ամենահամով, ամենահաճելի և ամենաբարդ լեզուն է:  Մեր մայրենի լեզվի դասատուն` ընկեր Մարինեն, մեզ մի անգամ ասաց, որ մայրենի լեզուն  չլիներ, մենք չէինք լինի: ՈՒ ես ավելի շատ սկսեցի սիրել մեր մայր լեզուն: Փորձում եմ խոսել ավելի գրագետ և գեղեցիկ: Հնուց եկած և դարերով պահպանված մեր մայր լեզուն  դեռ շատ դարեր պիտի ապրի: Լավ սովորելով  մենք բոլոր երեխաներով պետք է պահենք ու փայփայենք մեր սիրելի մայր լեզուն:

Մինաս Գրիգորյան

Ես մտածում եմ, որ Մայրենի լեզուն նրա համար է, որ մենք կարողանանք մեր լեզուն պահպանենք և չխոսենք ուրիշ լեզուներով: Եթե ուրիշ լեզվով խոսենք, արդեն հայ չենք լինի: Երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց տառերը, մենք ունեցանք մայրենի լեզու: Եթե Մեսրոպ Մաշտոցը չլիներ, մենք հայ չէինք լինի: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է փետրվարի 17, 440թ.-ին:

Սոս Ղահրամանյան

Ամեն ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն: Հայերենն իմ լեզուն է, գանձը: Եթե չլիներ հայոց լեզուն, չէր լինի հայ ժողովուրդը, ուրեմն և Հայաստանը: Հայերենն աշխարհի ամենահին լեզուներից է: Այն ծագել է հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի առաջացման հետ միասին: Հայերենը գեղեցիկ լեզու է: Այն հայ ժողովրդի մեծագույն հարստությունն է: Կարևոր է, որ մարդ իմանա օտար լեզուներ, սակայն պետք է հիշի, որ հարազատը իր մայրենին է: Պետք է սիրով պահպանենք մեր մայրենի լեզուն: Իսկ լեզուն պահպանվում է գործածվելով: Պետք է պահպանենք մեր անզուգական հայոց լեզուն, խոսենք, գրենք, կարդանք, մտածենք նրանով, քանի  որ այն համախմբում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերին: Ճիշտ է, նրանք ապրում են իրարից հեռու, բայց հայ են, որովհետև բոլորն էլ հայերեն գիտեն:

Գեղամ Մարգարյան

Իմ մայրենի լեզուն հայերենն Է: Ինձ համար հեշտ է իմ մայրենի լեզվով խոսելը: Ինձ թվում էր, թե ես շատ լավ գիտեմ իմ մայրենի լեզուն, բայց դպրոցում սովորելիս՝ հասկացա, որ դեռ շատ բան պետք է սովորեմ:Հայերենը շատ գեղեցիկ և հարազատ է ինձ համար:

Մանե Մկրտչյան

Оставьте комментарий