«Սասունցի Դավիթը» նախագծի ընթացքից

Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիների հետ ամանորյա տրամադրությամբ շարունակում ենք  «Սասունցի Դավիթ» նախագիծը, կարդում, քննարկում, ուրախանում, տխրում ու բարկանում, ոգևորվում ու հպարտանում ենք հերոսներով…

Սովորողների անդրադարձը իրենց հուզող,  հետաքրքրող, ծիծաղելի և այլ հատվածների՝

Սովորողների կարծիքները հերոսների վերաբերյալ՝

Սոֆին, Անին և Անուշիկը իրենց ընկերների կազմած հարցերով և նկարած նկարներով կազմել են ինքնաստուգման թեստեր, խաղացեք, պարզեք՝ ինչ գիտեք, ինչ չգիտեք 🙂

 

«Սասունցի Դավիթ» նախագիծը շարունակեցինք նաև ձմեռային ճամբարի ընթացքում:

Ձմեռային ճամբարի երրորդ օրը մեզ մոտ գրական ընթերցումների օր էր, կարդում էինք հատվածներ «Սասունցի Դավթից»: Ձայնագրությունները՝ «Խոշորացույց»-ում:

Իսկ ձմեռային ճամբարի չորրորդ օրը կավագործության օր էր: Գնացինք Մայր դպրոցի բրուտանոց:  Քանի որ «Սասունցի Դավիթ» ենք կարդում, ամեն մեկս ընտրեց, թե ինչ պատրաստի Սասունցի Դավթից: Լիլիթը հիշեց գառնարած Դավթին և գառ պատրաստեց, Անիին շատ էր դուր եկել Կոզբադնի գլուխը ջարդելու պահը ու նա պատրաստեց Կոզբադուն, ես ուզում էի հրեշտակ պատրաստել, բայց չստացվեց: Ու այդպես ամեն մեկը մի բան պատրաստեց. մեկը՝ Դավթի թուրը, մեկը՝ Դավթի ձին և այլն: Լուսաբանումն ու ֆոտոպատումը՝ «Խոշորացույց»-ում:

Իսկ ամառային ճամբարի ժամանակ հունիսի 8-ին Գաֆեսճյան կենտրոնում էինք: Մասնակցեցինք «Սասունցի Դավթի ճանապարհով»կրթական ծրագրին: Ծրագրին մեր մասնակցության մասին՝ «Խոշորացույց»-ում:

2 ответа на “«Սասունցի Դավիթը» նախագծի ընթացքից

  1. Уведомление: Էպոսի օրեր | Արմինե Աբրահամյանի բլոգ

  2. Уведомление: Ուսումնական նախագծեր. 2017-2018թթ. — Խոսքի մշակույթ

Оставьте комментарий