Չարենցի ծննդյան օրը Չարենցի քաղաքում

29196536_1742389282485926_6875057683170395545_nԵ՛ս եմ հիմա — մի պոետ․ և իմ անունը — Չարենց
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:

Եղիշե Չարենց

Չարենցի ծննդյան օրը Չարենցի քաղաքում մեծ ու փոքր սեբաստացիների հետ էին նաև Արևելյան դպրոցի 5-րդցիները: Օրվա լուսաբանման պատասխանատու Օֆելյա Անդրեասյանը գրում է.
-Ողջույն, սիրելիներս, այսօր մարտի 13-ն է, մեր հայ բանստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը։ Ծնունդդ շնորհավոր, Եղիշե Չարենց։ Եվ մենք այդ կապակցությամբ գնացինք նրա արձանի մոտ։ Այնտեղ մենք արտասանեցինք նրա բանաստեղծություններից մի քանիսը։  «Ես իմ անուշ Հայատանի», «Ինչքան աշխարհը սիրես», «Գիտե՞ք,  որ գարուն է արդեն» և այլն… Մենք նաև պարեցինք, ես իմ ընկերուհի  Սվետլանան հարցազրույց վերցրեցինք անցորդներից։ Հետո ոտքով քայլեցինք դեպի տուն-թանգարան։ Այնտեղ նկարվեցինք, արտասանեցինք և խաղեր խաղացինք։ Իսկ հետո ուրախ վերադարձանք դպրոց։

Մի փոքրիկ կտոր մեր թափառումներից, ընթերցումներից…

Օրվա ֆոտոպատում՝

 

 

Սովորողների տպավորություններից՝

…. Ճանապարհին արտասանել ենք Չարենցի բանաստեղծությունները, իսկ անցորդները զարմացած նայում էին և հարցնում, թե ինչ առիթ է: Ինձ մի տարեց կին ևս հարցրեց, թե այս ինչ միջոցառում է, իսկ ես հպարտությամբ պատասխանեցի, որ այսօր Չարենցի ծննդյան օրն է և մենք ուղղակի ընթերցում ենք Չարենց:

Ամբողջական տեքստը՝ Ալեն Թորոսյանի բլոգում

Հիասքանչ եղանակ էր և մեր տրամադրությունը դրանից ավելի ու ավելի բարձրացավ։ Բոլորը մեծ սիրով արտասանեցին Չարենցի բանաստեղծությունները, մենք դա ձայնագրում էինք, պատմում թե ինչ գիտեինք Չարենցի մասին․․․

Ամբողջական տեքստը՝ Նարե Ղազարյանի բլոգում

Գարնանային գեղեցիկ օր էր Չարենցի ծննդյան օրը. ծաղիկները ծաղկել են, օդը մաքուր է։ Մենք գնացինք դեպի Չարենցի թանգարան, և  ես ու  Լիլիթը հարցազրույց վերցրեցինք մեր ընկերներից ու մեծահասակներից։ Հետո երգեցինք, պարեցինք։

Ամբողջական նյութը՝ Սոնա Մեհրաբյանի բլոգում

Մենք ավտոբուսի մեջ  սկսեցինք արտասանել Եղինշե Չարենցի բանաստեղծություններից: Երբ ավտոբուսից իջանք, ես տեսա, որ այստեղ էին նաև շատ սեբաստացիներ, կարծես սեբաստացիների աշխարհում լինեինք, այստեղ էին նաև իմ երկու քույրերը:

Ամբողջական տեքստը՝ Արեգ Հակոբյանի բլոգում

Մեր դպրոցից մի խումբ երեխաներով ընկեր Մարինեի գլխավորությամբ մասնակցեցինք քայլարշավի Եղիշե Չարենցի հուշարձանից դեպի նրա տուն-թանգարան: Բավականին երկար քայլեցինք և մի լավ հոգնեցինք, քանի որ հուշարձանը գտնվում է Օղակաձև այգում, իսկ տուն-թանգարանը Մաշտոցի պողոտայի վրա: Բայց չնայած հոգնածությանը, շատ լավ էր, որովհետև ողջ ճանապարհին արտասանում էինք Չարենցի բանաստեղծությունները:

Ամբողջական նյութը՝ Լիլիթ Արևշատյանի բլոգում

Շատ լավ անցավ մեր շատ սիրելի Եղիշե Չարենցի ծննդյան օրը:
Երբ հասանք` շատ մարդ կար: Այնտեղ մեր կրթահամալիրի սովորողներն էին  և ուսուցիչները: Նաև ուրիշ մարդիկ էլ կային:

Ամբողջական նյութը՝ Սվետլանա Համբարձումյանի բլոգում

Ճանապարհին մենք հանդիպեցինք հեծանվորդների խմբին: Հասանք Մեսրոպ Մաշտոցի պողոտա: Մենք այնտեղ Չարենցի բանաստեղծությունները ասեցինք: Շատ հետաքրքիր էր դիտել զարմացած մարդկանց:

Ամբողջական նյութը՝ Արփինե Խաչատրյանի բլոգում

Оставьте комментарий