Օրագրի ընթերցումը 5-2 դասարանում

IMG_20190213_095751Փետրվարի 13-ին մենք դասարանով կարդացինք Տիար Բլեյանի օրագրի ամսի 12-ի պատումը:  Կարդում էինք և բացատրում: Անհասկանալի բաները քիչ էին: Տիար Բլեյանը իր պատումով ասում էր, որ մարդիկ աղտոտում են բնությունը: Դրան վերջ տալը պետք է սկսվի դպրոցից: Դպրոցից պետք է սկսի մաքուր օդը, բույսերի անուշ բույրը, ծառերի համեղ բերքերը և այլն: Համոզված եմ, որ այդ միտքը ինչպես ինձ, բոլորին էլ դուր եկավ:
Հետո մենք գրեցինք նամակներ Տիար Բլեյանին: Նամակներում խորհուրդներ և հարցեր տվեցինք: Բայց ոչ միայն օրագրի հետ կապված հարցեր, այլ նաև այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրում էին մեզ: Վերջում գրեցինք մեր անունները, ստուգեցինք և ուղարկեցինք: Անհամբեր սպասում ենք պատասխաններին և վաղվա հանդիպմանը:

Լուսաբանումը՝ Լիլիթ Ղազարյանի

Օրվա ֆոտոպատումը՝

 

Оставьте комментарий