Հարցաթերթիկներ

Հարցաթերթիկ 1
1.Կարդա՛ տեքստը:
Առավոտյան փոքրիկ մկնիկը դուրս եկավ տնից: Նա անցավ անտառի միջով և հասավ ընկերոջ տուն: Նապաստակը զբաղված էր տունը հավաքելով: Փոքրիկ մկնիկն օգնեց ընկերոջը տունը հավաքել:

2.Տեքստը ո՞ր կենդանիների մասին էր: Դուրս գրի՛ր:
3.Լրացրո՛ւ:
Շունը …………./ի՞նչ է անու/:
Կատուն…………/ի՞նչ է անում/:
Թռչունը …………/ի՞նչ է անում/:

Հարցաթերթիկ 2
1.Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը: Բոլոր բառերի դիմաց ավելացրո՛ւ –ներ:
Սեղան-
Աթոռ-
Պայուսակ-
Երազ-
Գլխարկ-
2.Գրի՛ր քո սենյակում եղած առարկաների անունները:
3.Գրի՛ր տրված բառերի գույները
—————-արև
—————- խոտ
——————երկինք
—————-դուռ
———————հատակ
———————նապաստակ

Հարցաթերթիկ 3

  1. Կարդա՛ նախադասությունները, դուրս գրի՛ր կենդանիների անունները:
    Արջը բարձրացավ մրգատու ծառի ճյուղերին:
    Շունը մարդու բարեկամն է:
    Անտառով վազում էր մի գեղեցիկ ձի:2. Բառերի դիմաց ավելացրու մեծ, փոքր, շատ մեծ հատկանիշները: Տե՛ս, թե որ բառին որ հատկանիշը կհամապատասխանի:
    —————— տուն
    ——————թռչուն
    ——————ծառ
    ——————-գլխարկ
    ——————-սեղան

    3. Գրի՛ր քո սիրելի իրերի անունները:
    4. Տրված տառերից բառեր կազմի՛ր և կարդա՛:
    Ա…. Ր…..և
    Գ…..լ…. ու…խ
    Ե…..ր….գ
    Մ…..ա….զ….Հարցաթերթիկ 4

    1.Կարդա՛ հատվածը:
    Լինում է, չի լինում, մի գյուղացի է լինում: Ունենում է մի որդի: Տանում է իր որդուն վաճառականի մոտ և որպես աշակերտ թողնում: Երկար տարիներ տղան ծառայում է վաճառականի մոտ: Մի օր իմանում է, որ հայրը հիվանդ է, վեր է կենում, որ գնա, հորը տեսնի:

    2. Անուններ հորինի՛ր վաճառականի, գյուղացու և նրա տղայի համար:
    3. Գրի՛ր թե նշված բառերից յուրաքանչյուրը ինչ գույնի են:
    արև
    երկինք
    քար
    շուն
    պայուսակ

    4. Տառերը միացրու իրար, ստացիր բառ և կարդա
    Ա. ն, ու, ռ
    Բ. շ, ու, ն
    Գ. ե, ր, ա, զ

    5. Տրված տառերով բառեր գրի՛ր:
    Մ-
    Լ-
    Շ-
    Բ-

    Հարցաթերթիկ 5

    1. Յուրաքանչյուր բառի վերջում գրի՛ր ընկեր բառը:
    Դաս…..
    Գործ….

    2. Կարդա՛ բառը և յուրաքանչյուր տառով նոր բառ գրի՛ր:
    Հ
    Ա
    Ց

    3. Տրված բառերը գրի՛ր սյունյակներում՝ առյուծ, արծիվ, արջ, ագռավ, գայլ
    Կենդանիներ
    Թռչուններ

    4. Գրի՛ր թե տրված բառերն ինչ գույնի են:
    Պատ-
    Ծառ-
    Սեղան-
    Խոտ-
    Գլխարկ-

    Հարցաթերթիկ 6

    1. Կարդա՛

    Սենյակում կան աթոռներ:

    Սենյակում կան սեղաններ:

    Սենյակում կան գրքեր:

    Սենյակում կա պահարան:

    Սենյակում կա մահճակալ:

    1. Դուրս գրի՛ր առարկանների անունները:
    2. Դուրս գրի՛ր բոլոր նախադասությունների գործածված նույն բառը:
    3. Տրված բառերը ճիշտ դասավորի՛ր սյունյակներում՝ թութ,գազար, խնձոր, լոլիկ, բալ, պղպեղ, բազուկ, ծիրան:
    Միրգ Բանջարեղեն
    1. Տրված տառերից յուրաքանչյուրով մի բառ գրի՛ր:

    Ա-

    Բ-

    Մ-

    Հարցաթերթիկ 7

    1. Կարդա՛ նախադասությունները:

    Տունը շատ մաքուր էր:

    Երկինքը շատ պարզ էր:

    Աղջիկը շատ ուրախ էր:

    1. Դուրս գրի՛ր այն բառը, որը կրկնվում է  նախադասություններում:
    2. Գրի՛ր շատ բառի հականիշը:
    3. Շուն բառի առաջին տառերով կազմի՛ր նոր բառեր:

    Շ-

    Ու-

    Ն-

    Հարցաթերթիկ 8

     

    1.Կարդա՛

    Կար-չկար մի փոքրիկ քաղաք կար: Այս քաղաքում էին տեղի ունենում ամենատարօրինակ իրադարձությունները, ամեահետաքրքիր ու զարմանալի դեպքերը…

    Բանավոր պատմի՛ր, թե ինչ հետաքրքիր դեպքեր կարող են տեղի ունենալ այդ քաղաքում:

    1. Գրի՛ր կենդանիների անուններ, որ կազմված լինեն`

    2 տառից-

    3 տառից-

    4 տառից-

    1. Գրի՛ր բառերի հականիշները

    Երկար-
    Մեծ-
    Բարձր-
    Ուրախ-
    Վատ-

    Հարցաթերթիկ 9
    1. Կարդա՛
    Նկարել եմ իրար մոտիկ,
    Մի մեծ կատու, մի մուկ պստիկ,
    Վա՜յ, ինչ սխալ բան եմ արել,
    Որ իրար մոտ եմ նկարել,
    Հանկարծ կատուն վրա կգա,
    Խեղճ մկնիկի սևը կտա,
    Քանի ուշ չէ ջնջեմ խեղճին,
    Ու նկարեմ հաջորդ էջին:
    2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր կենդանիների անունները:
    3. Գույներին համապատասխան բառեր գրի՛ր:
    կանաչ——————-/ինչ/
    կարմիր——————/ինչ/
    դեղին———————/ինչ/
    կապույտ———————/ինչ/
    4. Վանկերով կարդա՛ բառերը՝ շուն, սեղան, դասարան, դպրոցական:

    Հարցաթերթիկ 10

    1.Կարդա՛

    Լինում է, չի լինում, մի կապիկ է լինում: Ապրում է ծովափին՝ թզի ծառի վրա:Ժամանակ առ ժամանակ ծովից մի կրիա է գալիս, պառկում է թզի ծառի տակ, հանգստանում:Կապիկը մեկ-մեկ ծառից թուզ է գցում ցած, կրիան ուտում է: Այդպես ընկերանում են:

    1. Ինչպիսի հարցին պատասխանող բառեր գրի՛ր:

    …………….. կապիկ

    ………………կրիա

    Կ տառով այլ կենդանիներ և թռչուններ գրի՛ր:

    1. Մեկ գիրք- գրքեր /շատ/

    Բոլոր առարկաները մեկն են, այնպես գրի՛ր, որ շատ լինեն /-ներ կամ -եր ավելացրու/:

    սեղան-
    դուռ-
    երգ-
    այգի-
    մազ-

 

 

Հարցաթերթիկ 11

    1. Գտի՛ր սխալները և ուղղիր:

    Տղան նայեց կանաչ երկնքին:  Կապույտ արևը շողում էր:  Գայլը կերավ իր բաժին խոտը: Հավի մորթին շատ սպիտակ էր:

    1. Տրված տառերով գրի՛ր նոր բառեր և կարդա՛ :

    Մ-

    Ա-

    Տ-

    Դ-

    Ու-

    Ռ-

    1. Բառերը դասավորի՛ր  նշված շարքերում:

    Տուն, սեղան, կարմիր, երկինք, կանաչ, գլխարկ, դեղին, նավ, սպիտակ, քար:

Առաջին շարք-առարկա /գոյական/      Երկրորդ շարք /գույներ/

Հարցաթերթիկ 12

  1. Բառերը դասավորի՛ր նշված շարքերում՝ գայլ, ծաղիկ, խոտ, շուն, արևածաղիկ, կով, գազար, լոբի, արջ:

Կենդանի                       բույս

  1. Կարդա՛: Կետերի փոխարեն գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Կար մի ………. տղա: Նա ապրում էր …….քաղաքում: Շատ էր սիրում երգել: Նրա ………..երգըսիրում էին բոլորը:

  1. Կարդա՛ բառը և յուրաքանչյուր տառով նոր բառ գրի՛ր:

Մ-

Ա-

Զ-

Հարցաթերթիկ 13
1. Տառերը միացրու իրար, բառ կազմիր և կարդա: Ավելորդ տառը հանիր:

մ  ու ր ի
կ տ ու ն
ե ր գ մ
թ ու զ կ

2.  Տրված բառերը կարդա վանկերով:
Երեխա, մատիտ, պատմություն, կորիզ:

3. Գրի՛ր քո իմացած գույները:

4. Գրածդ գույներին համապատասխան գոյականներ /ի՞նչ հարցին պատասխանող բառեր/ գրի՛ր:

Հարցաթերթիկ 14

1. Կարդա՛, գտիր սխալները և ուղղիր:
Արևը դուրս է գալիս գիշերը: Նստեց սեղանին: Դանակով սկսեց ուտել ճաշը:  Առավոտյան երեխան գնաց աշխատանքի:

2. Տառերից կազմի բառեր: Յուրաքանչյուր շարքում մի տառն ավելորդ է:
ա, մ, և, ր
շ, գ, ն, ու
լ, ի, ու, ր

3. Գրի՛ր քո սիրելի կենդանիների անունները:

Հարցաթերթիկ 15

1. Գրի՛ր հականիշները
արագ-
մեծ-
ուժեղ-
բարակ-
բարձր-
լռել-

2. Գրի՛ր հրամաններ:

3. Տրված տառերով գրի՛ր բառեր, կարդա և հաշվիր, թե քանի տառից է բաղկացած:
Մ-
Լ-
Կ-
Դ-
Հարցաթերթիկ 16
1. Պատասխանիր հարցերին:
Տղան     ………. ի՞նչ է անում:
Երեխան ………. ի՞նչ է անում:
Աշակերտը …………….. ի՞նչ է անում:
Բժիշկը ……………………. ի՞նչ է անում:

2. Բառերը գրված են վանկերով, կարդա՛ , միացրու վանկերը և գրի՛ր ամբողջական բառը:
Գը-րա-դա-րան,  ձե-ռա-գիր, բա-րե-կամ, մե-ղե-դի:

3.  Գրի՛ր առարկաներ, որոնք ամեն օր տեսնում ես քո դասարանում:

Հարցաթերթիկ 17
1. Կարդա՛
Գիրքը դրեց սեղանին:
Հագավ գեղեցիկ զգեստը:
Նստեց իր աթոռին:
Վերցրեց գրիչը:

2. Բոլոր նախադասություններին ավելացրու ո՞վ հարցին պատասխանող բառեր:

3. Գտիր, թե որ բառն է օգտագործվել բոլոր բառերում, առանձնացրու, կարդա:
Գեղեցկություն
գեղեցկուհի
գեղեցկանալ
գեղեցկագույն

Հարցաթերթիկ 18

1. Տրված բառերի ավելացրու ան- նախածանցը և ստացիր ածանցավոր բառեր:

մահ-
գլուխ-
տեր-
տուն-
ջուր-
վախ-

2. Նախադասություն կազմիր ամենագեղեցիկ բառով:

3. Տրված բառերի ավելացրու ամեն- նախածանցը:
խելացի
քաղցր
մաքուր
տխուր
փոքր

4. Կարդա՛
Ճանապարհին կանգնած էր մի մարդ:
Աչքերը շատ գեղեցիկ էին:
Նա նայեց լուսնին:
Երազում փոքրիկ տղայի տեսավ:

Հարցաթերթիկ 19
1. Գրի՛ր քեզ ծանոթ ծաղիկների անունները:

2. Պտուղը տրված է գրի՛ր ծառը:
Բալ-բալենի
ծիրան-
սալոր-
դեղձ-
ուռի-

3. Յուրաքանչյուր տառով մեկ բառ գրի՛ր:
մ
ու
ր

ս
ա
գ

Հարցաթերթիկ 20

Կարդա՛ տեքստը:

Դժբախտաբար իմ հավատարիմ շունը, երեք օր վազելուց հետո, այնպես էր հոգնել, որ ընկավ և մի ժամ հետո սատկեց։

Վշտից քիչ մնաց լաց լինեմ։ Հանգուցյալ սիրելի շնից հիշատակ պահելու համար հրամայեցի նրա մորթուց ինձ համար որսորդական բաճկոն կարեն։

Այդ օրվանից ինձ ոչ հրացան պետք եկավ, ոչ շուն։

Ամեն անգամ, երբ անտառ եմ գնում, բաճկոնս ինձ քաշում, տանում է այնտեղ, ուր գայլ կամ նապաստակ է թաքնված։

Երբ որ մի գնդակի տարածություն մոտենում եմ որսին, բաճկոնից մի կոճակ է պոկվում և, ինչպես գնդակ, դեպի գազանը թռչում։ Զարմանալի կոճակից խոցված գազանը ցած է ընկնում։

Ահա այդ բաճկոնն ինձ վրա է։

Դուք, կարծեմ, չեք հավատում։ Դուք ժպտում եք։ Բայց նայեցեք բաճկոնիս և կհամոզվեք, որ ես ճիշտ եմ ասում։ Մի՞թե դուք ձեր աչքերով չեք տեսնում, որ այժմ բաճկոնի վրա միմիայն երկու կոճակ է մնացել։ Իսկ երբ կրկին որսի եմ գնում, վրան երեք դյուժինից ոչ պակաս կոճակ եմ կարում։

Մյուս որսորդները ո՜նց կնախանձեին ինձ…

  1. Տեքստից դուրս գրի՛ր գորողություն ցույց տվող բառեր:
  2. Ո՞ր կենդանու մասին է խոսում այս հատվածում:
  3. Ի՞նչ բառով է նրան բնորոշում: Մի բառ էլ դու ավելացրու:

4 Ո՞րն է քո սիրած կենդանին: Մի փոքր պատմիր:

  1. Մյունխհաուզենի շան համար անուն մտածի՛ր: Իսկ ի՞նչ գույնի կլինի:






Оставьте комментарий